29/10/2026

Հասմիկ․

Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ պայմամագիրը երկարացվում է։

Արմեն․

Հարգելի գործընկերներ,
1) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել մեկ օր շուտ՝ մատակարարման ամսաթիվը նշելով հաջորդ օրը։
2) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել ծառայությունները մատուցելուց մի քանի օր հետո՝ մատակարարման ամսաթիվը նշելով ծառայությունների մատուցման ամսաթիվը։
Շնորհակալություն։

Աշխատանք

Ընկերություն՝ Ստեկո
Հասցե՝ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Մայրաքաղաքային փողոց
Հեռախոս՝ +374 10 730255
Էլ․ փոստ՝ hr շնիկ steko.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ստեկո ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ (աշխատանքային փորձը արտադրության ոլորտում կդիտվի որպես առավելություն): Աշխատանքային պարտականությունները՝ 1) E-invoicing ծրագրով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում, 2) Ձեռք բերված ապրանքների հաշվառում (կոմպլեկտավորում, տեղաշարժ, մուտք/ելք, գույքագրում), 3) այլ ընթացիկ պատրականություններ: Պահանջվող հմտությունները՝ E-invoicing, ՀԾ, Microsoft Office (Excel) Աշխատանքի վայրը՝ Արգավանդ, Մայրաքաղաքային 174 Ռեժիմը՝ 6 օրյա աշխատանքային շաբաթ Աշխատավարձը՝ Կախված հմտություններից Ռեզյումեներն ուղարկել hr շնիկ steko.am էլ հասեցին՝ subject դաշտում նշելով “ՀԱՇՎԱՊԱՀ”:

Արամ.

Բարև ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիրման աշխատում է շրջանառության հարկով:
Հարց 1. Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ:
Հարց 2. Եթե այո, ապա ֆիզիկական անձից վարձակալած տարածքի վարձավճարը կարե՞լի է ներառել, թե ոչ:

Ռոբերտ․

Բարև Ձեզ։ Մեկ հարց ունեմ․ ես ամսի 26-ից մինչև այս ամսվա 1-ը եղել եմ վատառողջ և գտնվել եմ բյուլետենի մեջ, բայց հիմա պոլիկլինիկայից ինձ ասում են, որ բյուլետենի թուղթ չունեն՝ քաղաքապետարանը չի տվել։ Խնդրում եմ, եթե ծանոթ եք խնդրին՝ հուշեք ի՞նչ կարող եմ անել, կազմակերպությունը հասկանալի պատճառով պարզաբանությունս չի ընդունում։
Կանխավ շնորհակալ եմ։

Անի․

Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքիր է շահութահարկի հետ կապված 2 դեպք։ Ի՞նչ է լինում շահութահարկի հետ, երբ կազմակերպությունը աշխատում է վնասով կամ գործունեության արդյունքը 0 է լինում։

Հարություն․

Բարև ձեզ։ Արտադրություն սկսելու համար հաստոցներ եմ ցանկանում ներմուծել Չինաստանից։ ԱՁ նոր պետք է բացեմ։ Ինչպե՞ս իմանամ՝ հաստոցներին պետք է մաքսազերծում, թե՞ զրոյական են մաքսերը։ Հաստոցները տոպրակներ արտադրելու համար են նախատեսված։

Ստեփան․

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ:

Շնորհակալություն:

Վահե.

Բարև ձեզ:
Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով:
Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ:
1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։
2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից:
Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար:
Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով:
Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է:
Կսպասեմ ձեր պատասխանին:
Նախապես շնորհակալ եմ:

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը մարտ ամսին գնացել է արձակուրդ՝ ամենամյա, եկամտային հաշվետվության մեջ նշվու՞մ է արձակուրդի գումարը: Եվ արձակուրդայինից դու՞րս է գալիս եկամտային և դրոշմանիշ: Եվ եթե նշվում է աշխատավարձ և արձակուրդային, առանձին-առանձին է դուրս գալիս հարկերը, թե՞ միասին դրոշմանիշ, եկամտային, սոց.:

Ընկերություն՝ Goody’s Burger House
Հասցե՝ Հայաստան, Երևան, Հյուսիսային փ. 18
Հեռախոս՝ +37443301801
Էլ․ փոստ՝ goodysburgerdirector շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Обязательно опыт работы! Знание бухгалтерских программ (HC), знание e-invoiceing, online banking, знание плана счетов/հաշվային պլան/, работа по транзакциям, учет дебетов и кредитов, рассчет заработных плат, выходных пособий, знание налогового кодекса и налоговых ставок, учет кассы…
Աշխատավարձ՝ Договорная
Այլ նշումներ՝ Обязательно иметь опыт работы.
Просьба отправлять резюме на viber, whatsapp +37443301801

Շավարշ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. խմիչք և ծխախոտ վաճառելու համար համայնքապետարանը պե՞տք է թույլտվություն տա, և թույլտվության արժեքը ինչքա՞ն է:

Ընկերություն՝ TMH Tax & Accounting
Հասցե՝ Տիգրան Մեծ 4
Հեռախոս՝ 041401331, 093471403
Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվապահ 0-ից
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Հաշվապահական դասընթացը իր մեջ ներառում է՝
📌 Հաշվապահական գործնական գիտելիքներ
📌 ՀԾ 7, ՀԾ Վաճառքների կառավարում
📌 Աշխատանքային օրենսդրություն
📌 Հարկային օրենսդրություն
📌 Աշխատավարձ, նպաստներ
📌 Արձակուրդ
📌 Գործուղումներ, առհաշիվ հաշվետվություններ և ոչ միայն
📌 Ներմուծումներ և ԵՏՄ վիճ., հաշվետվությունների կազմում
📌 E-invoicing և Taxservice.am ծրագրերի համատեղ օգտագործում:
✅ Ծրագրից դուրս հաշվապահության պրակտիկ անդրադարձ և մասնակցություն: Անհրաժեշտության դեպքում նաև ներգրավում ենք հաշվապահական աշխատանքների իրականացմանը՝ ծրագիրը ավելի լավ պատկերացնելու համար:
✅ Մինչև 2-րդ դասը ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն:
✅ ՎՃԱՐԵԼ միայն գոհ լինելու դեպքում:
✅ Յուրաքանչյուր ուսանողի տրամադրվում է առանձին սեղան և համակարգիչ:
✅ Տրվում է սերտիֆիկատ:
Դասընթացներն անցկացվում են՝
– Խմբային տարբերակով՝ տևողությունը 4 ամիս, շաբաթական 3 օր՝ 1,5 ժամով: Ամսական վճարը 35 000 դրամ:
– Անհատական տարբերակով՝ տևողությունը 4 ամիս, շաբաթական 3 օր՝ 1,5 ժամով:Ամսական վճարը 50 000 դրամ:
– Արագացված ԻՆՏԵՆՍԻՎ տարբերակով՝ տևողությունը 2 ամիս, շաբաթական 3 օր՝ 3 ժամով: Ամսական վճարը 60 000 դրամ:
Դասընթացները անցկացվում են հատուկ մշակված նյութերի հիման վրա, որի արդյունքում ավարտելուց հետո կկարողանաք աշխատել որպես հաշվապահ❗❗
Գրանցման կամ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել՝ 📞 093471403, 📞 091471403, 📞 041401331:
🏢 ք.Երևան, Տիգրան Մեծ 4
Արժեքը՝ 35 000 դրամ
Այլ նշումներ՝ Տեղերը սահմանափակ են:

Քրիստինե.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից 3 ամիս առաջ և չի տվել եկամտային հարկի հաշվետվություն։ Ի՞նչ տուգանք կառաջանա ճշտում տալուց հետո, եթե առաջացող հարկի գումարը գերազանցելու է 200 000 դրամը։ Եվ ի՞նչ հետևանք կլինի, եթե հաշվետվություն չուղարկվի։

Արփի.

Եթե ֆիզ. անձը անհատույց օգտագործման է տվել տարածք այլ ֆիզ. անձի, և վերջինս այդ տարածքում առևտուր է իրականացնում իր ԱՁ-ով։ Արդյո՞ք հարկային դաշտում որևէ կերպ պետք է երևա։

Մելինե.

Խնդրում եմ, կասե՞ք ստացված հարկային հաշիվը դրամարկղի ելքի օրդերին կցվող փաստաթուղթ կարո՞ղ է լինել, թե՞ վճարումը հաստատող փաստաթուղթը պարտադիր պիտի լինի:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, դպրոցը 6 օրյա գրաֆիկով է աշխատում և մարտ ամսին 26 աշխատանքային օր է. ուսուցիչը 6 օր բյուլետենում է եղել և վճարվել 6 օրվա համար: Հիմա ես պետք է ամսվա աշխատավարձը բաժանե՞մ 26-ի անգամ 20՝ վճարե՞մ 20 օրվա աշխատավարձ:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող հյուրանոցը, եթե նաև ունի նախաճաշ, ճաշ ծառայություններ, ինչպե՞ս է հարկվելու։ Կարո՞ղ է գործել միկրոյի դաշտում, թե՞ շրջանառության հարկի դաշտում է գործելու։ Ուղղակի շրջհարկի դեպքում ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային սննդի մասով հարկվելու է 6 տոկոս, նվազեցնելով 3 տոկոս, իսկ ծառայությունների մասով՝ 20 տոկոս։