26/10/2026

Ani.

Հարգելի Հաշվապահներ, հարցս վերաբերում է ճշգրտող հաշիվներին: Ի՞նչ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանք ստացողի մոտ, երբ ետ է վերադարձնում ապրանքը, և բացի ձևակերպումից այս գումարը ո՞նց է արտահայտվում նրա մոտ և՛ ԱԱՀ-ի հարկման համակարգի դեպքում, և՛ շրջհարկի համակարգի դեպքում:

Նարեկ.

Բարև Ձեզ: Ես և կինս պլանավորում ենք զբաղվել հագուստի օնլայն վաճառքով, որպես ընտանեկան բիզնես։ Հարցս հետևյալն է. ապրանքներն առաքելիս կարո՞ղ ենք օգտվել առաքման ծառայությունից, թե՞ պարտադիր պետք է առաքվի ընտանիքի անդամի կողմից:

Անուշավան.

Բարև Ձեզ։ Բնակարան վարձով տալու համար որքա՞ն եկամտահարկ պետք է վճարեմ, և որքա՞ն պետք է վճարեմ նոտարական վավերացման համար:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս են վարվում դրամարկղի գրքի հետ տարեվերջին, արդյո՞ք տարվա սկզբին գրանցվում է նոր դրամարկղի գիրք և, եթե կազմակերպությունը գործունեության դադարի դիմում է տվել, սակայն դրանից առաջ լրացնում էր դրամարկղի գիրքը օնլայն, արդյո՞ք կարող է գործունեության դադարեցման ամսվան հաջորդող ամսվա աշխատավարձի գումարը ելքագրել և դրանից հետո ինչպես պետք է վարվի գրքի հետ:

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին տարվա մեջ հասնում է 35 օր արձակուրդ, և նա ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից և 2020 թվականի մարտից գնացել է ֆիզ. արձակուրդ, վերադարձել է օգոստոսի 10-ին և ցանկանում է օգտվել ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է հասնում նրան արձակուրդ։

Արմինե.

Բարև, հարգելի գործընկեր: 2 հարց ունեմ. աշխատակիցը աշխատում է 2 ընկերությունում 01.09.2020թ. հիմնական և համատեղության կարգով: Առաջացել է անաշխատունակություն նոյեմբեր ամսվա մեջ, աշխատակիցը ներկայացել է ա/թ: Քանի որ երկու ընկերությունում էլ աշխատակցի փաստացի աշխատած ամիսները կազմում են 2 ամիս, և 12 ամիս հետ գնալով չի ձևավորվում: Արդյոք պե՞տք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նախորդ գործատուի: Նշեմ, որ աշխատակցի մինչև 01.09.2020թ. հաջորդ աշխատած ժամանակահատվածը 21.01.2020-21.08.2020 է:
Եվ հարց 2-րդ: Եթե աշխատակիցը մինչև 2020թ. ունի մոտ 4-5 տարվա չօգտագոծված աձակուդային օրեր, ինչ-ինչ պատճառներով չի տրամադվել և ամեն տարի հրամանով տեղափոխվել է: Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը, թե՞ միայն վերջնահաշվարկի դեպքում պիտի վերջնահաշվարկ կատարվի ու, եթե այո, կա՞ իրավական հղում: Շնորհակալություն:

Բարև Ձեզ: Ճշգրտվող հաշվով, եթե տեղի է ունենում նվազեցում, այսինքն՝ վերադարձվում են որոշ ապրանքներ՝ այդ դեպքում ճշգրտվող հաշվում պե՞տք է նշվի այն ապրանքները, որոնք վերադարձվել են, թե՞ այն ապրանքները իրենց քանակությամբ, որոնք գնորդի կողմից պահվում են։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ մի հարցով օգնեք: Ինչպե՞ս ճիշտ հաշվարկեմ վերջնակաշվարկը: Արդյոք ճի՞շտ է, որ կիսատ ամիսները չպետք է հաշվի առնեմ միջինը հաշվելուց: Օրինակ, եթե ընդունվել է 15.11.2019 և ազատվել է 08.10.2020-ին, պետք է աշխատավարձի հանրագումարը բաժանեմ 10-ի, թե՞ 12-ի: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ, եթե 2 կազմակերպություններ համարվում են փոխկապակցված` A կազմակերպության շրջանառությունը 100 000 000, իսկ B կազմակերպությանը 15 000 000: Արդյո՞ք B կազմակերպությունը փոխկապակցված ճանաչվելու պահից պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի պարտադիր անվանացանկով:

Տիգրան Վ.

Արդյո՞ք ներքին շուկայից վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքի հետ տրվող հաշիվ ապրանքագրերը կարո՞ղ են համարվել ապրանքներ ձեռք բերելու հիմնաորված ծախսեր և հանդիսանան հիմք շրջ. հարկի 4%, բայց ոչ պակաս 1.5% նվազեցման հիմք։
Կամ ի՞նչն է համարվում ՀՀ-ում վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով հիմնավորված ծախս։

Emmi.

Փնտրում եմ ԲԱՆԻՄԱՑ գլխ. հաշվապահի անհատական դասընթացների համար։ Երեկոյան ժամի 18:00-ից հետո 2 ժամ տևողությամբ։ Կա՞ն մասնագետներ, ովքեր անհատական դասընթացներ են անցկացնում։ Կանխավ շնորհակալություն:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 400 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխիկ, թե՞ անկանխիկ գործարք է:

Արմինե.

Բարև Ձեզ։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով դեկտեմբերի 3-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 160 000 դրամ էր, մաքուր՝ 118 200, ունեմ նաև 35 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, եթե Ա/Ձ-ն պետք է փոխել մեկ ուրիշի անունով, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, եթե այդ մեկ ուրիշը աշխատում է այլ վայրում /ոչ պետական/՝ կարո՞ղ է արդյոք դա խնդիր լինել:

Արամ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և իրականացնում է ավտոմեքենաների առք և վաճառք: Հարց 1: Արդյո՞ք դա հանդիսանում է սովորական առևտուր և կարո՞ղ ենք հարկվել 1.5 տոկոսով: Հարց 2: Երկար ժամանակ մեքենան չի վաճառվել և տվյալ պահին վաճառվում է ինքնարժեքից պակաս՝ արդյո՞ք դա կարող է խնդիր առաջացնել:

Եթե աշխատողն աշխատում է շաբաթական 6 օր՝ 10:00-18:00, և հարկադրված է կատարել նաև արտաժամյա աշխատանք: Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ դրույքաչափով պետք է կատարվի վճարումը, և քանի՞ ժամ շաբաթական պետք է կազմի ընդհանուր աշխատանքի տևողությունը:

Ani.

Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:

Ողջույն, հարգելի փորձագետներ:

Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է:

Կանխավ շնորհակալություն:

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, արդյո՞ք հնարավոր է ինչ-որ կերպ /քիչ թե շատ օրինական/ ֆիզ. արձակուրդի գնալ ավելի ուշ, քան սահմանված է օրենքով /հղիության 154-րդ օրը/, և ստանալ օրենքով սահմանված կարգով վարձու աշխատողին հասանելի մայրության նպաստը։ Կանխավ շնորհակալություն։

Էլինա.

Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ,
Քաղաքացիական օրենսգիրք – Հոդված 882 3 մասի համաձայն “Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:”
Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես օգտվում եմ “Դայակ` պետության հաշվին” ծրագրից, դայակը ֆիզ. անձի ՀՎՀՀ է հանել: Մեզ ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել, բայց չգիտենք, թե երբ և ինչ հաշվետվություն: Կուղղորդե՞ք:
Եվ միայն դայակը պե՞տք է հաշվետվություն ուղարկի։
Նախապես շնորհակալություն:

Բարև Ձեզ: Եթե միկրոձեռնարկության դաշտում աշխատող Ա/Ձ-ն գրանցվել է տարվա կեսին, սոց. վճարը ամբողջ տարվա համար է վճարու՞մ, թե՞ աշխատած ամիսների։