Էլեկտրոնային ստորագրության հետ կապված

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանեք՝ էլ. ստորագրության գումարը վճարվել է տերմինալով /դրա համար հաշիվ չեմ ստացել, և աշխատում եմ ԱԱՀ-ով/: Ինչպե՞ս վարվեմ:

Կարդալ ավելին Էլեկտրոնային ստորագրության հետ կապված

Հնարավո՞ր է արդյոք գնալ արձակուրդ

Աննա.

Բարև Ձեզ: Ես վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից օգոստոսին: Արդյո՞ք կարող եմ հիմա գնալ արձակուրդ:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է արդյոք գնալ արձակուրդ

Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը

Ֆիրման հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դուրս գրելուց միշտ նշվել է միավոր ապրանքի գինը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, իսկ վաճառվելուց դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը:

Կարդալ ավելին Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը

Տալ հաշվապահական ձևակերպումները

Syuzanna.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ:
Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ:
Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումները

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Անահիտ.

Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում/արտասահմանյան կազմակերպությունների հետ/ աշխատելու համար: Բոլոր ֆրիլանս հարթակները աշխատում են Էլ. դրամապանակների միջոցով, քանի որ հնարավորություն չկա անմիջական փոխանցում կատարել դեպի ՀՀ բանկ: Կասեք՝ արդյո՞ք խնդիր չէ նման եղանակով աշխատելը, օրինական հաշվետվություններ ներկայացնելու համար, և արդյո՞ք անհրաժեշտ է բացել ԱՁ-ի հաշվեհամար այն դեպքում, երբ ես այն չեմ օգտագործելու։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Մայրության նպաստի վերաբերյալ

Վազգեն.

Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ. արձակուրդը վերջացրել է, եկել և ազատվել է աշխատանքից: Արդյոք աշխատակիցը կարո՞ղ է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի և ձևակերպվի 2 տարեկան խնամք և ամսական նպաստ ստանա: Եվ կխնդրեմ պարզաբանել ժամկետային սահմանափակումները:
Եվս մեկ հարց. աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնալիս ինչքա՞ն ժամանակ հետո պետք է գնա խնամքի արձակուրդ, որ նպաստ ստանա:

Կարդալ ավելին Մայրության նպաստի վերաբերյալ

#գործկա Ա/Ձ-ում

Ընկերություն՝ Ա/Ձ
Հասցե՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս 30/4
Հեռախոս՝ 033365055, 094365550
Էլ. փոստ՝ rudo.yeremyan շնիկ bk.ru, An.eremyan շնիկ bk.ru, soxoxmonyan շնիկ bk.ru
Թափուր աշխատատեղ՝ Օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Օպերատոր՝ ՀԾ ծրագրի իմացությունը պարտադիր է, աշխատանքային փորձը պարտադիր չէ: Ժամային գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ: Կարող են դիմել և՛ տղաներ, և՛ աղջիկներ:
Աշխատավարձ՝ 120 000 դրամ + տոկոսներ
Այլ նշումներ՝ Տղաներ, աղջիկներ:

Կարդալ ավելին #գործկա Ա/Ձ-ում

Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվություն

Վազգեն.

Բարև Ձեզ: Հարցս վերաբերվում է ֆիզիկական ծավալների հաշվետվությանը: Ո՞ր դեպքում է լրացվում 16-րդ տողը:

Կարդալ ավելին Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվություն

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը, որպեսզի աշխատողը մաքուր ստանա 90 000 դրամ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը

Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը

Hayk.

Բարև Ձեզ:
Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:

Կարդալ ավելին Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը

Եթե աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ

Hermine.

Բարև Ձեզ: Ասեք խնրում եմ՝ աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ, ազատվել է սեպտեմբերի 9-ին, կատարվել է վերջնահաշվարկ, բայց հայտը ուղարկվել է հոկտեմբերի 9-ին, ինչպիսի՞ խախտում է համարվում:

Կարդալ ավելին Եթե աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ

Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը երկրի ռազմական դրությունից ելնելով ընկերության վարչական շենքում հերթապահության է նշանակվել` նրա համար հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

Արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել

Վազգեն.

Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:

Կարդալ ավելին Արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մայրության նպաստ

Fenya.

Առաջին երեխայի դեկրետից հետո ինձ ազատել են աշխատանքից 17.08.2020թ.-ին, հետո 08.10.2020թ.-ին նորից ընդունել աշխատանքի: Ես 15.10.2020թ. 2-րդ երեխայի ֆիզ. եմ գնում: Ինձ վճարելու են, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաշվարկով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Ե՞րբ պետք է տալ արձակուրդի հայտը

Արամ.

Բարև Ձեզ: Աշխատակիցը նոյեմբերի 1-ից գնալու է չվճարվող արձակուրդ, /իր հաշվին/ տևողությունը 1 ամիս: Ե՞րբ պետք է տալ հայտը:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է տալ արձակուրդի հայտը

Ազատման հայտի վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ: Հոկտեմբերի 6-ին տրվել է աշխատողի ազատման հայտ հոկտեմբերի 1-ով: Արդյո՞ք կա խախտում:

Կարդալ ավելին Ազատման հայտի վերաբերյալ

Հնարավո՞ր է ԱԱՀ-ից անցնել շրջանառության հարկի

Hripsime.

Բարև Ձեզ: Ես կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք կարող եմ ԱԱՀ-ից անցում կատարել շրջանառության հարկի:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է ԱԱՀ-ից անցնել շրջանառության հարկի

Տալ համահայկական հիմնադրամին կատարված նվիրատվության հաշվապահական ձևակերպումները

Hayk.

Բարև Ձեզ:
Հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից փոխանցում եմ կատարել համահայկական հիմնադրամին, որպես հանգանակություն: Հաշվապահորեն ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքը: Նշեմ, որ աշխատում ենք շրջհարկի համակարգում:

Կարդալ ավելին Տալ համահայկական հիմնադրամին կատարված նվիրատվության հաշվապահական ձևակերպումները

Հարկադիր պարապուրդի վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ:
Եթե ընկերությունը սահմանում է հարկադիր պարապուրդ /ոչ աշխատողի մեղքով/, ապա փաստաթղթային առումով ինչպե՞ս է դա կարգավորվում: Անհրաժե՞շտ է արդյոք հրաման տալ: Եթե այո, ապա ինչպիսի՞ հրաման է՝ լոկալ, թե՞ անհատական:
Եթե կա նման հրամանի օրինակ՝ կարող եք տրամադրել /arpinemanukyan13 շնիկ gmail.com/:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդի վերաբերյալ

Ճի՞շտ է վճարել պարգևավճար, թե՞ հավելավճար

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հասկանալ, եթե աշխատողի աշխատանքը դառնում է ծանրաբեռնված, այդ դեպքում ճի՞շտ է վճարել պարգևավճար, թե՞ հավելավճար:
Եվ երկուսի դեպքում էլ կարո՞ղ է վճարվել աշխատավարձից կրկնակի անգամ շատ գումար: Եվ խնդրում եմ ասել ԱՕ-ի ո՞ր մասով է կարգավորվում:

Կարդալ ավելին Ճի՞շտ է վճարել պարգևավճար, թե՞ հավելավճար

Արդյո՞ք ներառվելու է սեպտեմբերի շրջանառության մեջ

Բարև Ձեզ, եթե հաշիվ վավերագիրը դուրս եմ գրել 05.10.2020-ին, մատակարման ամսաթիվը նշելով 11.09.2020թ., ուզում եմ հասկանալ՝ ներառելու՞ եմ սեպտեմբերի շրջանառության մեջ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ներառվելու է սեպտեմբերի շրջանառության մեջ

Բյուլետենի վճարման վերաբերյալ

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք՝ բյուլետենի 2-5 օրը, եթե վճարում է տնօրենը, և աշխատում եմ շաբաթվա մեջ 3 օր, արդյո՞ք լրիվ 5 օրն է վճարում: Աշխատում եմ ՍՊԸ-ում: Շնորհակալ եմ նախապես:

Կարդալ ավելին Բյուլետենի վճարման վերաբերյալ