29/10/2026

Հռիփսիմե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս.
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա:
2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։ Բոլոր հարկերը, բացառությամբ դրոշմանիշային գումարներից, փոխանցվում են 900008000490 հաշվեհամարի՞ն։ Եվ եկամտային հարկի ու սոց․ վճարի պարագայում փոխանցվելու են գործատու՞ի անունից։

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 600.000 դր. արժեք ունեցող հաստոց ձեռք բերելու նպատակով:
-Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը (մատակարարների պարտքը):
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով նյութական ծախսումների արտացոլում:
-Հիմնադիրների կողմից հիմնական միջոցի ներդրումը կանոնադրական կապիտալում:

Անի.

Եթե պանրի արտադրության գործընթացը ուզում եմ վերսկսել, Ա/Ձ գրանցում ունեի, դադարացրել էի: Հիմա ինչքա՞ն պիտի վճարեմ վերսկսելու համար: Մեկ էլ կասե՞ք խնդրում եմ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ աշխատող, մինչև 24 մլն. շրջանառություն, բայց աշխատելու եմ ԱԱՀ-ով, որ սուպերմարկետները վերցնեն ապրանքը:
Շնորհակալություն:

Էլլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք:
1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա:
2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու:
Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարեվ Ձեզ: Հունիսին իր գործունեությունը վերսկսած ԱՁ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել, եթե մինչև փետրվարի 20-ը միկրոյի հայտարարություն չի ուղարկվել (մինչ 04 հունիսի ԱՁ-ն եղել է ժամանակավոր դադարի մեջ): Շնորհակալություն:

Lusy.

Բարև ձեզ: Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն կարելի է փոխել աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները։ Նվազեցնել աշխատանքային օրերի քանակը ինչպես նաև աշխատավարձը։ Խնդրում եմ նշել ծանուցման ժամկետները:

Աիդա.

Ինձ նույնպես հետաքրքիր է ամենամյա արձակուրդի վճարման կարգը: Եթե նույն ուսումնական հիմնարկում գործավարը, որի հասանելիք արձակուրդը 20 աշխատանքային օր է, համատեղությամբ դասավանդում է, իսկ դասավանդողի արձակուրդը 35 աշխ. օր է, ինչպե՞ս է հաշվարկվում և տրվում արձակուրդ: 20 աշխ. օրվա հաշվարկով, որի մեջ մտնում են երկու աշխատանքների ընդհանուր գումարի միջինը թե՞ առանձին-առանձին՝ 20 օրով և 35 օրով հաշվարկելով համապատասխան եկամուտների նկատմամբ:

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ պարզաբանում ստանալ հետևյալ հարցի վերաբերյալ:
Եթե անորոշ ժամկետով ընդունված աշխատողը փոխել է քաղաքացիությունը, ապա պե՞տք է կացության քարտը ստանալուց հետո փոխել նրա աշխատանքային պայմանագիրը՝ այն դարձնել որոշակի ժամկետով, թե՞ այլ լուծում կա:

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե մանկապարտեզի վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է որևէ աշխատակից /գանձապահի հաստիք չկա/, ապա կա՞ արդյոք համապատասխան հոդված, որը հիմք ընդունելով՝ կարող ենք կարգադրություն ձևակերպել։ Շնորհակալություն:

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Հեռախոս՝ 044280050
Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Ռեստորանին հարկավոր է iiko ծրագրի իմացությամբ հաշվապահ-օպերատոր: Աշխատանքային փորձը պարտադիր է: Դիմելու ընթացակարգը՝ բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել job շնիկ andaco.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Անի.

Բարև ձեզ: Բյուջետային և ոչ բյուջետային հիմնարկների համար աշխատողների արձակուրդայինի հաշվարկը նու՞յնն է, թե՞ ոչ:

Հայկ.

Բարև ձեզ:
Հարցս վերջնահաշվարկին է վերաբերում.
Աշխատակիցը աշխատել է 9 ամիս և չի օգտվել իր ամենամյա արձակուրդից: ԱՕ 164-րդ հոդվածի համաձայն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Այժմ աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը հաշվարկվում է 20 աշխ. օրվա՞, թե՞ 15 աշխ. օրվա (9×20/12) համար:
Նախապես շնորհակալություն։

Սամվել Ալիխանյան.

Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել շարժական բիզնես, կարո՞ղ եք ասել՝ Երևանի ո՞ր տարածքում կարող ենք կայանել թրեյլերը և որտեղ՝ ոչ, և դրա համար ո՞ր մարմնին պետք է դիմենք՝ հետագայում տեղի համար խնդիրներ չունենալու նպատակով։ Նախապես շնորհակալություն։

Անի.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: Եթե գյուղացին ծրագրի է մասնակցում, որի մասնակցության համար վճարում է, ինչպես նաև եկամուտ է ստանում: Եվ ծրագրի մասնակցության համար կազմակերպությունը ցանկանում է ցուցանակ կպցնել նրա դռան վրա: Արդյո՞ք դա համարվում է գովազդ, արդյո՞ք պետք է հարկեր վճարել և ո՞վ է հարկ վճարողը` կազմակերպությունը, թե՞ գյուղացին: Եվ դա բոլոր գյուղական համայնքներին է վերաբերու՞մ:
Կանխավ շնորհակալություն:

Մարիամ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում։ Մինչև 17.01.2019թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում, որից հետո հիմնարկը լուծարվել է։ Փետրվարի 3-ից անցել եմ գրանցված այլ աշխատանքի, սակայն համավարակի պատճառով այս պահին հարկադիր պարապուրդի մեջ եմ գտնվում և չեմ վարձատրվում։ Որքան գումար եմ ստանալու, եթե պայմանագրով գրված է 92 000դր։ Նախապես շնորհակալություն:

Ընկերություն՝ Ֆեըրիլենդ Գրուպ
Էլ․ փոստ՝ hr շնիկ fairyland.am
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ-հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
Կազմակերպության ծախսերի հաշվառում,
Կազմակերպության բյուջեի պատրաստում և ներկայացում ղեկավարությանը,
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
Փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում,
Դրամարկղային գործարքների վերահսկում,
Բանկային փոխանցումների իրականացում,
Աշխատավարձի հաշվարկ և փոխանցում,
Պարտքերի վերահսկում,ստուգում,ճշգրտում,
Ֆինանսական վերլուծությունների իրականացում
Պահանջվող որակավորում՝
Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում,
Համակարգչային ծրագրերի իմացություն (ՀԾ , MS Excel ,1C)
Փորձի առկայություն ֆինանսական և հաշվապահական որորտում,
Ռուսերեն լեզվի իմացություն,
Շփման լավ հմտություններ,
Վերլուծական մտածողությամբ անձնավորություն

Մարինե․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։

Ալլա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը կարո՞ղ է արտադրված ապրանքի վրա փակցնել ապրանքային նշան, որը չի պատկանում որևէ այլ ընկերության, սակայն գրանցված չի։ Եվ արդյո՞ք թույլտվություն է անհրաժեշտ Made in Armenia արտահայտության մակնշման համար։

Լուսինե.

Բարի երեկո։ Ցանկանում եմ տանը պատրաստել կիսաֆաբրիկատ և տալ խանութներին։Ի՞նչ փաստաթղթեր են պետք և որտե՞ղ պետք է գրանցվել։ Նախապես շնորհակալություն։

Արփինե․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։

Ալեքսանդր․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ես ՀՀ քաղաքացի եմ, բնակվում եմ ՀՀ-ում, ցանկանում եմ բացել ԱՁ և զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ։ Ի՞նչ հերթականությամբ և ի՞նչ գործողություններով պիտի սկսեմ և որտեղից, կանխավ շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև ձեզ, եթե աշխատողը հիվանդության պատճառով 2 ամիս չի հաճախել աշխատանքի և վճարվել է անաշխատունակության համար, այս դեպքում հերթական արձակուրդ երկարու՞մ է 4 օրով։ Նախապես շնորհակալություն։