30/10/2026

Արփի.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, վարչական տույժ և տուգանք նախատեսվու՞մ է, եթե աշխատողի գրանցման հայտում չի նշվել, որ նա համատեղությամբ աշխատող է 2018թ.-ից, և հիմա խմբագրեմ և ուղարկե՞մ հայտը:

Անի.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ձեռագործ խաղալիքների խանութ բացել, ինչպես նաև նույն տեղում դերձակի ծառայություններ մատուցել։ Խնդրում եմ, կասե՞ք, թե ինչպես առավել նպատակահարմար կլինի գրանցվել, և մոտավոր ամսական ինչքա՞ն հարկային վճարումներ պետք է անեմ։ Կանխավ շնորհակալություն։

Սուսաննա.

Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը (առևտուր) կարո՞ղ է աշխատել իրավաբանական անձի հետ, մասնավորապես՝ իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել, որտեղ կարտացոլվի իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:

Արայիկ.

Հարգելի կոլեգաներ, հարց եկամտային հարկից, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասերի վերաբերյալ: Ինչի՞ն է վերաբերում 9-րդ մասը, և 13-րդ մասի երկրորդ պարբերությամբ 55-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նշված հաշվարկային փաստաթղթերից տարբերվող ի՞նչ փաստաթուղթ կարող է լինել:

Իրինա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բանջարեղենի փոքր խանութ բացել, վարձակալությամբ։ Գիտեմ, որ պետք է ԱՁ ունենամ։ Խնդրում եմ, ասեք՝ էլ ի՞նչ թղթեր են պետք, և աշխատելու ընթացքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Ինձ հետ ունենալու եմ մեկ աշխատող։

Լաուրա.

Բարև ձեզ: Ես ունեմ սեփական ԱՁ և միակ գրանցված աշխատողն եմ։ Աշխատավարձիս չափը 68 000 դրամ է, և չունեմ հաշվապահ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետը, ի՞նչ փաստաթղթեր են պետք և ու՞ր ներկայացնել։ Նախապես շնորհակալ եմ։
Նաև նշեմ, որ ԱՁ-ն գործում է մոտ 3 տարի, զբաղվում է մաքրման ծառայությամբ և աշխատում է շրջ. հարկով։

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք կարող են լինել դեպքեր, երբ 2 ֆիզիկական անձանց միջև կատարված գործարքների մասով ֆիզիկական անձանցից որևէ մեկը պարտավոր է հանդիսանալ հարկային գործակալ:

Կարինե.

Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։

Անահիտ.

Բարև ձեզ։
Եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը ստանում է դրամաշնորհ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, ապա ստացված գումարի համար որևէ ձևով հարկվու՞մ է։

Գևորգ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք։

Ես 34 տարեկան եմ, ծրագրավորող եմ ու աշխատում եմ արտասահմանյան ֆիրմայի հետ հեռակա։ Գրանցված չեմ ոչ մի տեղ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ (կամ ուրիշ ի՞նչ տարբերակ խորհուրդ կտաք)։

Ուզում եմ իմանալ հնարավոր հարկման տեսակների ու չափերի մասին:

Բարև ձեզ: Խնդրում եմ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին. այժմ գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, եթե մինչև արձակուրդի վերջանալը գնամ երկրորդ ֆիզ. արձակուրդ, այդ դեպքում օգտվելու՞ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրամադրվող գումարից, և ինչպե՞ս են հաշվարկը իրականացնելու:

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ֆիզիկական անձանց կողմից բանկում ներդրած ավանդների տոկոսների մասով եկամտային հարկի հաշվարկն ու վճարումը ինչպե՞ս է փաստաթղթավորվում:

Ռուզաննա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղղություն տալ: Աշխատողը 2019 թվականի դեկտեմբեր ամսին իր դիմումի համաձայն իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել: Այն լրացել է մարտին, բայց աշխատանքի չի ներկայացել, ներկայացել է ապրիլի մեկին: Հիմա ես մարտ ամսին եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ զրոյական: Ի՞նչ անեմ, որ աշխատողն էլ չտուժվի, օրենքի խախտում էլ չլինի: Կարո՞ղ եմ մարտ ամսվա հաշվետվությունը ճշգրտված ուղարկել։ Եթե ուրիշ ելք կա, խնդրում եմ, հրատապ է, շտապ պատասխանեք:

Լիլի.

Բարև բոլորին։ Կարո՞ղ եք ուղարկել գործատուի կողմից աշխատողին տրված տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին։ Շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության խորհրդի անդամի հետ կարո՞ղ ենք աշխատանքային պայմանագիր կնքել ծրագրերից որևէ մեկում: Շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում: