Երեխայի խնամքի արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում

Բարև ձեզ: Խնդրում եմ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին. այժմ գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, եթե մինչև արձակուրդի վերջանալը գնամ երկրորդ ֆիզ. արձակուրդ, այդ դեպքում օգտվելու՞ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրամադրվող գումարից, և ինչպե՞ս են հաշվարկը իրականացնելու:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի վերջանալը երկրորդ ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում Դուք օգտվելու եք հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրամադրվող գումարից՝ մայրության նպաստից:
Ըստ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի հ.22-ի՝
1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
15. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով՝ 140 օր:
Այդ գումարից պահվելու է եկամտային հարկ 23 տոկոս: Նաև հաշվի առեք, որ հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարի չափը կազմելու է 300 000 դրամ:

AniD
AniD
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն:

Սոս Սարգսյան
Սոս Սարգսյան
6 տարի առաջ

Որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք, հոդված 22 , 9-րդ կետ

AniD
AniD
6 տարի առաջ

Շնորհակալություն:

Srbuhi Pas.yan
Srbuhi Pas.yan
6 տարի առաջ

Իսկ այս օրենքը երրորդ երեխային է՞լ է վերաբերում, թե՞ երրորդինը ուրիշ ձևով են հաշվում։

Լիանա
Լիանա
4 տարի առաջ

Բարեւ Ձեզ: Իսկ կասե՞ք` ֆիզիզ ֆիզ գնալու դեպքում արդյոք թոշակի ժամանակ այդ տարիները ստաժ է հաշվվում:

Գայանե
Գայանե
4 տարի առաջ

Բարև ձեզ։ Ես գրանցված աշխատող էի և գնացի դեկրետ։ Սոցապում դիմումը գրելուց մի քանի օր առաջ իմ կազմակերպության հաշվապահը զանգեց և ասեց ԱՁ-ն փակվել է ու ես արդեն գործազուրկ եմ։ Հետևաբար ես չեմ կարող ստանալ մայրական նպաստ ամեն։ Անցնում է մեկ տարի և զանգահարում է իմ ԱՁ-ի սեփականատերը և ասում է որ ԱՁ-ն չի փակվել ու ես մինչև հիմա գրանցված եմ։ Այնուհետև ուզեցին ինձանից իմ ու իմ երեխայի ծննդյան ամիսը, տարին ու ամսաթիվը, որպեսզի ես ստանամ ամեն ամիս կաթի գումարը։
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին․ հիմա որ ամեն ինչ կարգավորվի, պետությունը ինձ կվճարի՞ անցած 10 ամիսների չստացած կաթի գումարը։

Araks
Araks
3 տարի առաջ

Բարև Ձեզ, որ խնդրեմ մի հարցի կպատասխանեք: Ինձ հետաքրքրում է ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում ստացվող գումարից վճարվում է եկամտահարկ, և այն փակում է բնակարանի հիփոթեքի տոկոսները: Եվ 2-րդ հարցս՝ կարող ես ձևակերպել ֆիզ. արձակուրդ, բայց շարունակել աշխատել: Այս դեպքում գործատուն իրավունք ունի վճարել օրինական, ոնց որ նախկինում, բոլոր սոց վճարներով, եկամտահարկով՚