27/10/2026

Անահիտ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոմեքենաների սպասարկումով և բացի այդ ցանկանում է սուրճի սարք տեղադրել մետաղադրամով:

1. Կասե՞ք խնդրում եմ՝ պետ տուրքը ինչքա՞ն է կազմում

2. Ի՞նչ հաշվետվություն կա լրացուցիչ

3. ՀԴՄ պե՞տք է ունենա, թե ոչ

Եվ եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել։

Շնորհակալ եմ նախապես:

Կարինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել պարապուրդի վճարը: Աշխատակցի դրույքը 0,5 է։ Համաձայն ԱՕ 186 հոդվածի հաշվարկել եմ միջին ժամային աշխատավարձը ՝ 616 դրամ, 616*2/3= 411 դրամ, սակայն 186 հոդվածի 1-ին մասով ասվում է, որ ոչ պակաս, քան նվազագույն ժամային դրույքաչափը, որը կրճատ տևողությամբ աշխատաժամանակի (մինչև 24 ժամ) դեպքում սահմանված է 750 դրամ, առանց հարկերի: Արդյո՞ք պարապուրդի հաշվարկի համար պետք է հիմք ընդունեմ 750 դրամը, թե՞ հաշվարկելու եմ 411 դրամով: Կանխավ շնորհակալություն։

Ինեսսա․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ԱՁ -ն ԱԱՀ վճարող է, կարո՞ղ է օգտվել 2025 թվականին ընդունված ՏՏ ոլորտի արտոնությունից, և արդյո՞ք հարկավոր է դիմել այդ արտոնությունից օգտվելու համար, և ո՞ր կայքում կարելի է գտնել հրապարակումը կոդերի։

Վահագն․

Բարև Ձեզ։ Մի հարց իմ մոտ առաջացավ։ 2025թ․-ին առևտրի ոլորտը շրջանառության հարկը հաշվելու ժամանակ հարկը կարող ենք նվազեցնել ձեռք բերված ապրանքների մասով 9,5 տոկոսով, հիմա ենթադրենք վաճառել ենք ապրանք 2 000 000 դրամի, ձեռք ենք բերել օրինակ 2 500 000 դրամի ապրանք հարկային հաշիվներով, ձեռք բերումների 9,5 տոկոս նվազեցումը վերաբերվու՞մ 2 500 000 դրամին և կապ չունի՞, որ այդ ձեռք բերված ապրանքների համար մատակարարներին մնացել ենք պարտք։ Ինչու՞ եմ հարցնում՝ հաշվարկի մեջ այդ տողը գրված է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեք։

Սերյոժա․

Ինչքա՞ն են կազմում շահաբաժինները և շահութահարկը։ 2024թ․ ընթացքում արտադրության իրացումից հասույթ՝ 60 մլն, արտադրության հետ կապված ծախսեր 28 մլն, վարչական ծախսեր 7մլն, մաշվածք 10մլն, այլ նվազեցումներ՝ հաշմանդամություն ունեցողների ԱՎՈՒՄ-ի 150%-ը 5 մլն։

Վարդան․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 2025-ի Փետրվարին, նույն ֆիզ․ անձի տվյալներով, չունի հավելյալ աշխատողներ, գործում է ՏՏ ոլորտի շրջ․ հարկի աջակցության տիրույթում, եկամուտը՝ ոչ կանոնավոր, արտերկրից՝ ԱՄՆ դոլարով փոխանցում է լինելու։ Հնարավո՞ր է արտերկրից փոխանցումը կատարել անձնական դոլարային հաշվին, նաև ունենալ դրամային ԱՁ հաշիվ և հարկերի չափով “լիցքավորել” այն ՀՀ դրամով պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին և դրոշմանիշային հաշվեհամարին եռամսյակային և տարեկան հարկային փոխանցումների համար, թե՞ պետք է ունենալ և՛ դրամային, և՛ դոլարային ԱՁ հաշիվներ այս դեպքում։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ,

2025թ. մարտի 1-ը 2024թ․ ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների (օրինակ՝ վարձավճար, շահաբաժին…) և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է ներկայացնել.

165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Կրթական կազմակերպությունը սոցիալական ծախսի հաշիվ գրելու համար ծնողից պետք է ստանա դիմում-պահանջ, արդյո՞ք առկա է դիմումի օրինակ:

Հայկ․

Բարև Ձեզ։ Հայաստանում գրանցված բեռնափոխադրող ընկերությունը իր մեքենաների համար ավտոպահեստամասեր է գնում, ինչպես նաև կատարում է վերանարոգում ՀՀ-ից դուրս։ Կասե՞ք՝ ոչ ռեզիդենտի շահութահարկ պե՞տք է վճարել թե՞ ոչ։

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս այսպիսին է․ եթե ֆիզ․ անձը կազմակերպությանը տոկոսով փոխառություն է տալիս, տոկոսների մասով ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, և ո՞վ պետք է վճարի՝ ֆիզ․ անձը, թե՞ կազմակերպությունը որպես հարկային գործակալ։

Լիլիթ․

ԱՁ պատրաստվում է վարձակալել ավտոտնակ՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով, ինչպես նաև պահեստից վաճառք կազմակերպելու համար անհրաժեշտ է գրանցել ՀԴՄ։ Հարց 1․ հնարավո՞ր է վարձակալության պայմանագիրը կնքել առանց նոտարի ու կադաստրի վավերացման (ԱՁ և ֆիզ անձ իրար հետ)։ Հարց 2․ հնարավո՞ր է պահեստի հասցեով գրանցել ՀԴՄ։ Շնորհակալություն։

1100
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Արդյո՞ք ձևակերպումը ճիշտ է (թեստ #30)

1 / 10

Հիմնական արտադրության բանվորների համար հաշվարկվել է աշխատավարձ․ Դտ 811 Կտ 527

2 / 10

Հաշվարկային հաշիվ մուտք է եղել գումար բաժնետերերից՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում․ Դտ 252 Կտ 311

3 / 10

Հաշվարկվել է հիմնական արտադրության հիմնական միջոցների մաշվածությունը․ Դտ 112 Կտ 811

4 / 10

Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ձեռքբերված՝ տեղակայման ենթակա սարքավորումների տեղափոխման համար. Դտ 118 Կտ 521

5 / 10

Արտացոլվել է վարձավճարը գործառնական վարձակալությամբ ստացված և վարչական նպատակներով օգտագործվող ավտոմեքենայի համար․ Դտ 531 Կտ 713

6 / 10

Հաշվարկվել է ամորտիզացիա լիցենզիայի համար․ Դտ 132 Կտ 713

7 / 10

Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ձեռքբերված նյութերի տեղափոխման համար․ Դտ 211 Կտ 521

8 / 10

Մանրածախ խանութի դրամարկղում ստացվել է հասույթ ապրանքների իրացումից․ Դտ 251 Կտ 611

9 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է պատրաստի արտադրանքի պակասորդ․ Դտ 215 Կտ 714

10 / 10

Պահեստ է մուտքագրվել գնորդի կողմից վերադարձված արտադրանքն ինքնարժեքով․ Դտ 215 Կտ 711

0%

Էրիկ․

Բարև ձեզ։ Փաստաթղթեր բաժնում “Գնման ակտի” ձևի մեջ առկա են “Վաճառքի գինը” և “Գումարը” սյունակները։ Ա՞յս ձևն է ընդունվածը 2025-ի համար։ Եթե դրանք պարտադիր լրացման սյունակներ են, ապա ո՞նց անի վերավաճառողը, եթե մի գնման ակտով ձեռքբերված ապրանքները վաճառելու է տարբեր գործընկերներին տարբեր գներով։

Գնման ակտի լրացման մասին օրենք, կարգ կամ այլ իրավական հիմք կարո՞ղ եք տրամադրել։

Մարիա․

Բարև Զեզ։ Ա/Ձ -ն զբաղվում է հյուրատնային բիզնեսով (Booking և Airbnb կայքերով օրավարձով բնակարան է տալիս), 24 մլն շեմը չի անցնում (1 բնակարան), միկրոձեռնարկատիրության տակ կարո՞ղ է աշխատել և հարկ չվճարել: Իսկ շրջհարկի դաշտ մտնելու դեպքում կոմունալ ծախսերը և մյուս սպասարկման ծախսերը կարո՞ղ է ներառել:

Հայկ․

Բարև Ձեզ։ Հայկական ընկերությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով և կատարում է միջազգային բեռնափոխադրումներ, կարո՞ղ է վարորդների գործուղման ծախսերը շահութահարկից նվազեցնել, և եթե այո, ի՞նչպես պետք է հիմնավորվի դա։

Ալլա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել տվյալ պայմանական օրինակի հիման վրա լրացնել հետևյալ աղյուսակը։ Անհատ ձեռնարկատերը զբղվում է տարբեր տեսակի գործունեությամբ։ Առաջին եռամսյակում 2 հսկիչ ՀԴՄ-ով իրացրել է 5մլն շրջանառություն։ Այդ ընթացքում դուրս է գրել հաշիվ վավերագրեր 2 մլն 800 հզր դրամի։ Ձեռք է բերել ապրանք ՀՀ տարածքում 2 մլն դրամի։ Ներմուծել է 3 մլն դրամի ապրանք։ Սահմանին վճարել է մաքսային վճարներ 800 հզր դրամի։ Հյուսիսային պողոտայում ունի հանրային սննդի կետ (սրճարան), որի շրջանառությունը ՀԴՄ-ով կազմել է 6 մլն դրամ։ Ձեռք է բերել 3 մլն 500 հզր դրամի ապրանք, եռամսյակային վարձակալության վճարը կազմել է 500 հզր դրամ, ծախսել է 100 հզր դրամի հոսանք։ Ունեցել է օֆիսի համար 2 ավտոմեքենա, որից մեկը վաճառել է 4 մլն դրամով (նախկինում ձեռք է բերել 3 մլն դրամով)։ ԱՁ-ն փոխառություն է տվել ֆիզիկական անձի և ստացել է 200 հզր դրամի եկամուտ։ Որոշել առաջին եռամսյակում որքա՞ն շրջանառության հարկ պետք է վճարի պետությանը։

Մանրամասն

Նիկ․

Բարև ձեզ, ԱՁ-ի գործունեությունը անժամկետ դադարեցվել է 2023 թվականին, 2024-ին հանձնվել է 2023-ի հաշվետվությունները, 2024-ին ողջ տարի դադարեցված է եղել։ Արդյո՞ք 2025-ին պետք է 2024-ի համար որևից է հաշվետվություն տրվի, թեկուզև դադարեցված է եղել ողջ տարին։ Շնորհակալությու՛ն։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս մսի խանութի հետ է կապված, մարզում է, արդեն աշխատում է շրջհարկով։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ճի՞շտ եմ կատարում գործողությունները, թե՞ ոչ։

Հարց 1․ ԱՁ-ն գյուղացուց կով է գնում, գնման ակտով և գյուղապետարանի տեղեկանքով, որ տվյալ գյուղացին ունի կով, բայց գյուղապետարանի տեղեկանքում չի նշվում՝ գյուղացին կովը ում է վաճառում, դա սխալ չէ՞։

Հարց 2․ ԱՁ-ն կովը գնում է այդ տեղեկանքի և գնման ակտի հիման վրա և տանում է սպանդանոց, վաճառում է տվյալ ԱՁ -ին՝ հաշիվ եմ դուրս գրում տվյալ ԱՁ-ի անունով

Հարգելիներս, այս գործողություններից հետո 10 % հարկ չի առաջանում չէ՞։ Կանխավ շնորհակալ եմ։

Նոնա․

Բարև Ձեզ: Եթե ամերիկյան կազմակերպությունը ՀՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի ֆիզանձին ամսական գումար է փոխանցում որպես նվիրատվություն անձնական կարիքները հոգալու (կազմակերպության հիմնադիր տնօրենը կազմակերպության միջոցներից որպես նվիրատություն գումար է ուղարկում իր` ՀՀ քաղաքացի ծնողին), որը գերազանցում է 300 000 դրամը, այդ գումարը եկամտային հարկով հարկվո՞ղ է, թե՞ ոչ, և հայտարարագրում ո՞ր տողում է անհրաժեշտ հայտարարագրել։

Ընկերություն՝ JC Accounting Group
Հասցե՝ ՀՀ քաղաք Երևան, Մաշտոցի պող․ 42
Հեռախոս՝ +37455866682
Էլ․ փոստ՝ alinaaleksanyan@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների՝ հարկային և վիճակագրական, ժամանակին կազմումն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացումը, սկզբնական փաստաթղթավորման վարում
  • Ապահովել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, հիվանդության և մայրության նպաստների հաշվարկներն
  • Ներմուծման և արտահանման փաստաթղթերի ձևակերպում, այդ թվում ԵԱՏՄ, հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում, մաքսային վիճ․
  • Բանկային քաղ․, դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային
  • Դրոշմապիտակավորվող ապրանքների հետ կապված գործառույթներ (հայտեր, վեռո համակարգով վերագրումներ և ժամկետների և քանակների մշտական դիտարկում)
  • Հարկային օրենսդրության մշտական դիտարկում, ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններ
  • Իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության ոլորտում
  • Առնվազն վերջին 2-3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
  • ՀԾ հաշվապահ 7 պարտադիր իմացություն,
  • Excel, Word ծրագրերի գերազանց իմացություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն, գրավոր և բանավոր շփումներն ապահովվելու համար
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ

Հարգելի գործընկերներ,

2025թ. փետրվարի 20-ը 2025թ․ համար իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետն է:

Իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնելու համար լիազորված անձի կողմից լիազորագիրը ներկայացնելու դեպքում՝ լիազորված անձը կարող է մուտք գործել https://e-services.moj.am արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակի «Լիազորագրեր» բաժնի «Լիազորված անձի կողմից լիազորագրի տվյալների տրամադրում» ենթաբաժին և «Դիմել առցանց» դաշտում տրված ցուցումները կատարելով կցել համապատասխան լիազորագիրը և հանձնել դիմումը։

Մանրամասն

Վահագն․

Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ։ Այսպիսի մի հարց ունեմ։ Կարո՞ղ եմ ես ՍՊԸ-ով ոչ նոտարական վարձակալության պայմանագրի գումարը վճարել իմ (հիմնադիրն եմ) անձնական հաշվից և ձևակերպումներ չտալ, քանի որ առհաշիվ չեմ ուզում անել։ Էդ գումարի վերադարձը չեմ ուզում իրականացնել։ Նախապես՝ շնորհակալ եմ։