Դադարեցված ԱՁ հաշվետվություններ

Նիկ․

Բարև ձեզ, ԱՁ-ի գործունեությունը անժամկետ դադարեցվել է 2023 թվականին, 2024-ին հանձնվել է 2023-ի հաշվետվությունները, 2024-ին ողջ տարի դադարեցված է եղել։ Արդյո՞ք 2025-ին պետք է 2024-ի համար որևից է հաշվետվություն տրվի, թեկուզև դադարեցված է եղել ողջ տարին։ Շնորհակալությու՛ն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

2024-ի համար որևից է հաշվետվություն պետք չի ներկայացնել 

Արթուր
Արթուր
1 տարի առաջ

Դադարեցված ԱՁ համար տվյալ դեպքում հաշվետվություններ հանձնելու կարիք չկա։ Իսկ դադարեցված ՍՊԸ դեպքում՝ միայն իրական շահառուների հայտարարագիրը։

Վարդան
Վարդան
1 տարի առաջ

Ողջույն, իսկ եթե ԱՁ-ն գործել էր շրջհարկի տիրույթում, և ենթադրենք ցանկություն ունի 2025-ի երկրորդ կիսամյակից վերագործարկել, այս դեպքում մինչև Փետրվարի 20-ը պե՞տք է ներկայացներ 201 ձև։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Վարդան

երբ կվերսկսի այդ ժամանակ էլ կներկայացնի

Մուշեղ Ն.
Մուշեղ Ն.
1 տարի առաջ

Ոչ, հաշվետվություններ հանձնելու կարիք չկա։

Nerses
Nerses
1 տարի առաջ

Եթե դադարեցված է և չունեք գրանցված աշխատող ոչ մի հաշվետվություն չեք հանձնելու

Աննա
Աննա
1 տարի առաջ

Դադարեցված Ա Ձ ին պարբերաբար հարկադիր է գալիս ինչ պատճառներ կարող են լինել

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

հարկադիրց հարցրեք կամ ազդարար կայքում նայեք հվհհ ով