Արթուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Արթուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Արտավազդ.
Բարև ձեզ: ՀԴՄ տրամադրող Ա/Ձ-ի համար կա՞ ինչ-որ տարբերություն ՀԴՄ-ում գնորդի ՀՎՀՀ-ն գրելու և չգրելու դեպքում:
Կարեն.
Բարև ձեզ: ՀՀ կառավարության 711-Ն որոշման համաձայն՝ դաշտային պայմաններում կամ տեղաշարժման աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը նվազեցվում են: Հարցս հետևյալն է՝ նշված ծախսերը ո՞ր փաստաթղթերում պետք է արտացոլվեն:
Մագա.
Բարև ձեզ: Տեղեկացել եմ, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անկանխիկ եղանակով աշխատավարձի վճարման մասին օրենքը, որը վերաբերելու է միայն Երևան քաղաքին: Գիտեմ նաև, որ աշխատողը կարող է հրաժարվել վճարման նման եղանակից և ընտրել կանխիկով վճարումը: Խնդրում եմ, պարզաբանեք՝ ո՞ր կատեգորիայի աշխատողները կարող են, թե՞ համատարած բոլորը:

Ցանկացած կոլեկցիոների հաշվապահի կհետաքրքրի սրճաղացի նման այս զարմանալի մեխանիկական հաշվիչը, որը մինչև անցած դարի 70-ական թվականներին էլեկտրոնային հաշվիչ սարքերի ի հայտ գալը համարվում էր ամենահարմար գրպանի հաշվիչը: Սարքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այն ամբողջովին մեխանիկական է և որևէ սնուցման կարիք չունի:
Արման Հարությունյան.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է դասավանդումներով և կոնֆերանսների կազմակերպմամբ:
1. Արդյո՞ք կարող եմ որպես օֆիս նշել Co working տարածքը:
2. Աշխատակից գրանցելուց ի՞նչ պետք է անեմ:
3. Եվ ի՞նչ հարկատեսակ է կիրառվելու այս դեպքում և ի՞նչ դրույքաչափով:
Արամ.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը 2019թ.-ին գերազանցել է 18 մլն. դրամը, իսկ 24 մլն. դրամը չի գերազանցել, արդյո՞ք 2020թ.-ին կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Շնորհակալություն:

Մարիամ.
1) Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ՝ նվիրատվությամբ ստացվել են հաստոցներ՝ 350 000 դրամ:
2) Կօգնե՞ք՝ լուծեմ հետևյալ խնդիրը՝ ՍՊԸ-ն վաճառել է սարքավորումներ, որոնց սկզբնական արժեքը վաճառքի պահի դրությամբ կազմել է 800 000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը՝ 350 000 դրամ: Սարքավորումները վաճառվել են 600 000 դրամով՝ գումարած ԱԱՀ: Սարքավորումների ապատեղակայման և տեղափոխման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 15 000 դրամ, տրանսպորտային ծախսեր՝ 20 000 դրամ: Գնորդի կողմից վճարումը կատարվելու է 1 ամսվա ընթացքում: Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների վաճառքի գործառնությունները: Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված շահույթը կամ վնասը:
Նաիրա.
Ա/Ձ-ն զբաղվել է առևտրային գործունեությամբ: Փակելու դեպքում ի՞նչ պետք է արվի ապրանքի մնացորդի հետ:
Լիլիթ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան բիզնեսի գրանցման համար:
Արսեն.
Ողջույն: Ընդհանրապես շաբաթական 5-օրյա աշխատանքի դեպքում տրամադրվում է 20 աշխատանքային օր արձակուրդ: Ես աշխատել եմ 1,5 տարի և հիմա որոշել եմ ազատվել աշխատանքից: Արձակուրդից օգտվել եմ վերջերս և գնացել եմ 25 աշխատանքային օր արձակուրդ: Այս պահին ես դեռ քանի՞ օր ունեմ արձակուրդային, այսինքն՝ վերջնահաշվարկին քանի՞ օր կհաշվարկվի: Շնորհակալություն:
Հայկ.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել:
Եթե աշխատակիցը պետք է գնա հղիության և ծննդաբերության արձակուրդ, նրա նպաստի հաշվարկման համար նախորդող 12 ամիսները չեն ձևավորվում, քանի որ ընդունվել է աշխատանքի 6 ամիս առաջ, ապա միջին աշխատավարձի հաշվարկման համար հանրագումարը բաժանում ենք 12-ի՞, թե՞ 6-ի: Եվ նաև կուզեի իմանալ՝ միջին օրական աշխատավարձը բազմապատկում ենք աշխատանքային օրերի թվո՞վ, թե՞ օրացուցային օրերով: Եթե կարելի է, գրեք ամենավերջին փոփոխությունը օրենքի հղումով: Նախապես շնորհակալություն:

Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ. հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով բոլոր փոփոխությունները: Նախապես շնորհակալություն:
Մուշեղ.
Բարև ձեզ: Աշխատավարձս առանց հարկման կազմում է 195 000 դրամ + 45 % հավելավճար, ամսվա ընթացքում հինգ օր եղել եմ վատառողջ և ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, որքա՞ն պետք է լինեն պահումները, և որքա՞ն աշխատավարձ պետք է ստանամ:
Նարինե.
Բարև: Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը: Կա՞ արդյոք որևէ վճար: Հնարավո՞ր է դա իրականացնել առցանց եղանակով:

Վահան.
Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով պետք է հաշվարկվի ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքի ինքնարժեքը: Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ, և եթե այո, ապա արդյո՞ք դրանց կիրառումը չի հակասում օրենսդրորեն սահմանված կարգին:
Աննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի՝ եթե աշխատողը լրիվ դրույքով չի աշխատում, և մաքուր աշխատավարձը ցածր է 55 000 դրամից, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարը վճարի՝ աշխատողը՞, թե՞ գործատուն: Նշեմ նաև, որ լրիվ դրույքով աշխատելու դեպքում նրա աշխատավարձը կլինի նվազագույնը:
Մարինե.
Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, 2019թ.-ին ծառայություն եմ մատուցել միայն մեկ կազմակերպության: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ՀՕ-ի 73-րդ գլխի 362-րդ հոդվածի համաձայն (օրենքը գործելու է 2020 թվականից)՝ աշխատելու եմ ԱԱՀ-ի դաշտում, թե՞ այդ օրենքը կկիրառվի 2021թ.-ին:
Արտակ.
Ողջույն:
Բանկում վճարում կատարելուց հետո ՊԵԿ-ի համակարգով դիմել ենք նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար, բայց մի քանի ամիս հայտը անպատասխան թողնելուց հետո հիմա դա ընդհանրապես չի երևում ՀԴՄ դիմումների բաժնում: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչպես և ում է պետք դիմել կատարված վճարումը հետ ստանալու համար, քանի որ նոր սերնդի ՀԴՄ, կարծես, առաջիկայում չեն էլ տրամադրվելու, ու նորից դիմելու իմաստ չկա:
Հեղինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատավարձը կազմում է 98 000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսին, որը արձակուրդային ամիսների հաշվարկի մեջ է, ստացել է պարգևատրում՝ 50 000 դրամ, արձակուրդայինի գումարը ինչքա՞ն կլինի:
Դավիթ.
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, կասե՞ք՝ քանի տոկոս շրջ. հարկ պետք է տա, և եկամտային ու սոց. վճարը ինչքան է կազմում, և եթե կա գրանցված աշխատող, նրանց համար եկամտային և սոց. վճարի հաշվարկը ինչ ձևով է իրականացվում: Եվ պե՞տք է արդյոք ունենալ դրամարկղային գիրք: Շնորհակալություն:
Անի.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է միջնորդ կազմակերպությանը, որը համագործակցում է Yandex տաքսիի հետ: Աշխատում են առանց պայմանագրի, անկանխիկ վճարումներով: Մատուցված ծառայության դիմաց չկա հ/ա, բայց կա հաշվետվության ձև հենց իրենց ծրագրից, որը պետք է ուղարկվի հարկային, որ կարողանանք եկամուտը ցույց տալ: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ տարբերակով պետք է ուղարկեմ հարկային, որ դա երևա իրենց մոտ:
Մարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝
Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ:
Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:
Աննա.
Բարև ձեզ: Կօգնե՞ք տալ տվյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը՝ հաշվետու անձի կողմից նյութերի վաճառքի համար վճարվել է միջնորդավճար՝ 8 000 դրամի չափով:
Նարինե․
Բարև ձեզ։ Կներեք, ես ունեմ 2008-2012թթ․ գույքահարկ՝ 60 000 դրամ, արդյո՞ք պետք է դա վճարեմ: Շնորհակալություն։
Թամարա․
Բարև ձեզ: Ուզում եմ ԱՁ բացեմ և զբաղվեմ պատճենահանմամբ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, և արդյո՞ք ՀԴՄ սարքը պարտադիր է: Նախապես շնորհակալություն:
Խաթուն.
Բարև ձեզ: Աշխատողը մահացել է, հարազատներին ասել են, որ սոց. վճարից պետք է հատուցվի 25 000 դրամի չափով: Ինչպե՞ս է դա կատարվելու այն դեպքում, երբ աշխատակիցը սոց. վճար վճարող չէր: Խնդրում եմ տալ օրենքի հղում:
Վարդուհի․
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե կազմակերպությունը հրաժարվում է վերջնահաշվարկ վճարել, կա՞ արդյոք այնպիսի կազմակերպություն, որը կարող է լուծել այդ հարցը:
Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն՝ Օֆիսային
Հասցե՝ ք.Գյումրի, Խրիմյան հայրիկ 62 շ., բն. 1
Հեռախոս՝ 077577404
Էլ. փոստ՝ lilitk760 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ ՀԾ 7 Հաշվապահություն, e-Invoicing, Microsoft Word, Microsoft Excel
Աշխատավարձ՝ 150 000 դրամ