29/10/2026

Արմինե.

Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը ձեռք է բերել ձմեռային անվադողեր իրեն պատկանող ավտոմեքենայի համար: Արդյո՞ք այդ անվադողերի համար վճարվող գումարը կարելի է ծախսագրել, թե՞ դա պետք է գումարել (կապիտալացնել) հիմնական միջոցի արժեքին և ամորտիզացնել: Եվ ինչպե՞ս է որոշվում, թե որ տարբերակով պետք է ձևակերպել: Շնորհակալություն:

Քրիստինե.

Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն:

Նառա.

Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն են ՀՀ տարածքում վճարվող գործուղման ծախսերը՝ օրապահիկը, գիշերավարձի ծախսը, ճանապարհի ծախսը առանձին-առանձին:

Նախապես շնորհակալություն:

Ելենա.

Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել նյութերի վաճառքից հատուցումը, ձևակերպումը կլինի այսպե՞ս՝ դտ 252 – կտ 221, իսկ արտադրամասից մուտքագրվել են վերադարձվող նյութերը, այսպե՞ս՝ դտ 211 – կտ 811:

Հայկ.

Բարև ձեզ: Եթե կարող եք, օգնեք, շատ կարևոր է:
ՍՊԸ-ի տնօրենը մի քանի օր գտնվել է Ռուսաստանում գործուղման մեջ, այդ ընթացքում ընկերության վճարային քարտով այնտեղից պարբերաբար կանխիկացրել է գումար՝ ռուբլով, որոնք բանկի քաղվածքներում արդեն երևում են թե՛ ռուբլով, թե՛ դրամով՝ հաշվարկված օրվա կուրսով: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս ձևակերպեմ այդ կանխիկացումները, քանի որ չեմ կարող մեկ բանկային օրվա ընթացքում մուտք անել դրամարկղ:

Մարիամ.

Մի հարց, եթե կարելի է՝
1. եթե աշխատակիցը taxservise-ում գրանցվել է նոյեմբերի 25-ին, իսկ աշխատելու է 26-ից, ապա նոյեմբեր ամսվա համար պետք է հաշվարկենք նույն 23 տոկոս եկամտային հարկ և 5 տոկոս սոց. վճա՞ր, թե՞ պետք է հաշվենք 1 օրվա կտրվածքով և բազմապատկենք աշխատած օրերի թվով:
2. taxservise-ում կան եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության տարբեր օրինակներ, կասե՞ք՝ որ ձևը պետք է օգտագործի ԱՁ-ն, որը շրջանառության հարկ վճարող է:

Շնորհակալություն:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77274 դրամ:

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:

Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%: Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

Հրապարակված նախագծում նշված է, որ նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:

Աղբյուր՝ Lragir.am

Ընկերություն՝ Գինու-Կոնյակի տուն ՍՊԸ
Հասցե՝ ք.Եղվարդ
Էլ. փոստ՝ sinaraatayan շնիկ yandex.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ (իգական սեռի): Պարտականություններ՝ հաշվապահական հաշվառման վարում, աշխատավարձի հաշվառում, հարկային և վիճակագրական հաշվետվությունների վարում, հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում, արտահանման և ներմուծման գործարքների հետ կապված թղթաբանության կազմում, գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում: Պահանջներ՝ կին 25-45 տարեկան, բարձրագույն կրթություն, ռուսերեն լեզվի իմացություն, ՀԾ և e-invoicing ծրագրերի տիրապետում, արտադրության ոլորտում աշխատանքային փորձի առկայություն: Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 09:00-18:00: Ընկերությունը գտնվում է ք.Եղվարդում: Երևանաբնակ աշխատակիցների համար գործում է անվճար տրանսպորտ:
Աշխատավարձ՝ Նախնական 200 000 ՀՀ դրամ

Մարիամ.

Բարև ձեզ: Մեր ընկերությունը ԱՁ է, հարկվում է շրջանառության հարկով:
Եթե taxservise-ում աշխատող ենք գրանցում՝
1.աշխատողին գրանցում ենք այսօրվա ամսաթվով, նա կարո՞ղ է այսօր անցնել աշխատանքի:
2.taxservise-ում գրանցելիս աշխատավարձի չափը գրանցում ենք 55 000 դրա՞մ, թե՞ ավելի մեծ գումար, որ պահումները հանած ստացվի 55 000 դրամ:
3.Կարո՞ղ ենք գումարը առձեռն վճարել աշխատողին:
4.Այդ դեպքում հարկային պարտավորությունները ինչպե՞ս ենք փոխանցում:

Շնորհակալություն:

Մովսեսյան Կարինե.

Բարև ձեզ: 2017թ. հիմնարկի աշխատակիցներին տրամադրվել է գործուղում առանց գիշերելու 100 կմ ավելի հեռավորության վրա: Նրանց հատկացվել է օրապահիկ: Արդյո՞ք այժմ գործուղման օրապահիկի գումարը ենթակա է հետգանձման: Շնորհակալություն:

Գագիկ.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք միջնորդային պայմանագիրը թույլ կտա, որպեսզի հարկային դաշտում միջնորդը գանձվի միայն կոմիսիայի 5 %-ը: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Անահիտ.

Բարև ձեզ: Կօգնեք լուծել հետևյալ խնդիրը՝ կազմակերպությունը 2015թ. հունվարին ձեռք է բերել 900 000 դրամի սարքավորում՝ արտադրական նպատակով օգտագործելու համար, որի օգտակար ծառայության ժամկետը սահմանել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 200 դրամ: 2016թ. հունվարի 1-ին վերանայվել է սարքավորման մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, 3 տարի է: Համաձայն ՀՀՄՍ 8 ձևակերպել գնահատումներում կատարված փոփոխության հետևանքները:

Կարեն.

Բարի օր: ԱՁ ունեմ: Ավիատոմսերի վաճառքով զբաղվելու համար որտե՞ղ պետք է դիմեմ: Կարո՞ղ եմ արդյոք առանց որևէ տեղ դիմելու կամ համագործակցելու օնլայն կայքերից գնել ու վաճառել հաճախորդներին:

Արա.

Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով, շուկայում նոր սերնդի ՀԴ մեքենա չկա: Հիմա այդ կազմակերպությունը դարձել է ավելացված արժեքի հարկ վճարող: Ինչպե՞ս ներկայացնի տեղեկություն հդ մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ, արդյո՞ք գործարկելի է հաշվետվության 60 ձևը:

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:

Վարդան.

Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:

Ընկերություն՝ Բելնար ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Չարենցի 9
Հեռախոս՝ 055566567
Էլ. փոստ՝ info շնիկ belnar.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Բելնար հաշվապահական ընկերությունում կա հաշվապահի 2 թափուր հաստիք՝ նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձով: 1 C 8.1 ծրագրի իմացությունը պարտադիր է: Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացությունը պարտադիր է: Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա է, աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00: Աշխատավարձը 150 000 – 200 000 դրամ: Թեկնածուները, խնդրում ենք, ուղարկեն իրենց ինքնակենսագրականները info շնիկ belnar.am էլ. փոստի հասցեին:
Աշխատավարձ՝ 150 000 – 200 000 դրամ
Այլ նշումներ՝ Շտապ

Մարիկա․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է նման հարց՝ ինչպե՞ս պետք է վարել կոմիսիոն խանութի հաշվապահությունը, եթե այն աշխատելու է շրջ․ հարկով։

Նախապես շնորհակալ եմ։