25/10/2026

Ֆլորա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, ինձ օգնեք:
Կազմակերպությունը գործընկեր օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին հյուրընկալել է և հոգացել նրա որոշակի ծախսեր: Արդյո՞ք հարկավոր է այդ գումարը հարկել եկամտային հարկով (ոչ ռեզիդենտի համար) և քանի՞ տոկոսով պետք է այն հաշվարկել:

Տաթևիկ.

Այսպիսի հարց ունեմ: Իմ կազմակերպությունը ուղարկում է ինձ վերապատրաստման: Ես փաստացի լինում եմ արտերկրում 4 օր, որից 3 օր զուտ վերապատրաստումն է: Արդյո՞ք պետք է իմ կազմակերպությունը ինձ վճարի օրապահիկ 4 օրվա համար: Նշեմ նաև, որ թռիչքի օրը ընտրված Է իրենց կողմից և հյուրանոցը վճարվում է: Եվ արդյո՞ք ուղևորափոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը նույնպես օրապահիկի մեջ է մտնում:

Կանխավ շնորհակալություն:

Վահե.

Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն նաև հիմնադիր է դադարեցված ՍՊԸ-ի, որն ունի 6 մլն. կապիտալ, կարո՞ղ է ընտանեկան գրանցվել, ոլորտը՝ քարի մշակում:

Ընկերություն՝ ACCEPT Employment Center
Հասցե՝ Կորյուն 19ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականություններ՝ կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ՝ բարձրագույն կրթություն, MS Office-ի գերազանց իմացություն, MS Excel, 1С (7.7) ծրագրերի գերազանց իմացություն:
Աշխատավարձ՝ 150 000 – 200 000 դրամ
Այլ նշումներ՝ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայքէջը՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45:

Անի.

Բարև ձեզ:

ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել էլ. համակարգում: Կա՞ արդյոք ձև, որը պետք է լրացնել, և արդյո՞ք պետք է գրանցել գործադիր մարմնի ղեկավարին համակարգում…

Կանխավ շնորհակալ եմ:

Տաթևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. իմ շրջանառությունը, օրինակ, 70 մլն. է, այսինքն՝ գերազանցել եմ 58.3 մլն շեմը, ես կարո՞ղ եմ 2019թ. հունվարի 1-ից լինեմ շրջհարկով հարկվող:

Ընկերություն՝ «Ջի-Էմ Քընսալթ»
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Մասիսի 3
Էլ. փոստ՝ ani շնիկ winconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Ջի-Էմ Քընսալթ» հաշվապահական ընկերությունում անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ:
Աշխատանքային պարտականություններ՝
-Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում
-Հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն
-Հարկային վճարումների իրականացում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով
-Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում
-Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում, ֆինանսական վերլուծությունների պատրաստում
-Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
Պահանջվող որակավորումներ՝
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
-Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
-Համակարգչային գիտելիքներ, MS Office, մասնավորապես` Excel
-Հայկական Ծրագրերի պարտադիր իմացություն
-Վերլուծական հմտություններ
-Հարկային օրենսդրության գերազանց իմացություն
-Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատավարձ՝ Կախված փորձառությունից, սկսած 150.000 դրամից
Այլ նշումներ՝ Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին, Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել ani շնիկ winconsult.am հասցեին:

Վահե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ, աշխատում է շահութահարկով: Ըստ նոր օրենքի՝ 2018 թվականի շահույթից չենք կարող նվազեցնել արտերկրում գնված վառելիքի չեկերը: Սակայն կազմակերպության բանկային բիզնես քարտերի միջոցով են կատարվել գնումները, և քաղվածքով հստակ երևում է դա: Խնդրում եմ, օգնեք հասկանալ, արդյո՞ք քարտից գնված վառելիքը նվազեցում կարող ենք անել, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:

Лусий Т.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե ունեք պահեստապետի հետ կնքվող նյութական պատասխանատվության մասին պայմանագրի և արտադրության պետի հետ կնքվող պայմանագրի ձևեր, ուղարկեք հետևյալ էլ. փոստի հասցեին՝ Lusine-tadevosyan շնիկ inbox.ru:

Շնորհակալ եմ նախապես:

Արշակ.

Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:

Արսեն.

Ողջույն բոլորին։

Ունեմ ձեր օգնության կարիքը։ Ենթադրենք՝ ես աշխատում եմ x կազմակերպությունում գրանցված։ Աշխատում եմ շաբաթական 5 աշխատանքային օր։ Ունեմ ամենամյա արձակուրդի իրավունք՝ նվազագույնը 20 օր։ Եթե ես չեմ օգտվում իմ ամենամյա արձակուրդից, կա այսպիսի օրենք, որում ասվում է, որ «Օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան»: Այսինքն՝ վճարվում է ինչ-որ չափի գումար վերջնահաշվարկի ժամանակ։ Բայց եթե աշխատանքի տարին լրանալուց գործատուն առանց իրազեկելու ձևակերպում է ամենամյա արձակուրդ, դա թույլատրվու՞մ է և արդյո՞ք դա նորմալ է։ Կա՞ օրենքում այնպիսի կետ, երբ ես անպայման պետք է օգտվեմ ամենամյա արձակուրդից։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք ձեռնարկել այդ դեպքում։ Շնորհակալություն։

Ընկերություն` Արտադրություն
Հասցե` ք.Երևան, Կենտրոն
Էլ. փոստ` milkstandartam շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` ՀԱՇՎԵՏԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվետար-օպերատոր: ՀԾ, e-Invoicing, 1C ծրագրերի իմացությունը և աշխատանքային փորձը պարտադիր է: Աշխատանքային գրաֆիկ` 6 օր – 08:00-17:00
Աշխատավարձ` 150.000 ՀՀ դրամ
Այլ նշումներ` Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) և լուսանկարը հետևյալ էլ. հասցեին՝ milkstandartam շնիկ gmail.com: Խնդրում ենք տվյալներն ուղարկել «Հաշվապահ-օպերատոր» վերնագրով։ Միայն նշված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Իրինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք, եղբորը պատկանող սեփական տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքել ու վե՞րջ, թե՞ պետք է եկամտային հարկ վճարել:

Ընկերություն` ԼԵՎՈ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Դավիթ Բեկի 107/11
Հեռախոս` 091-29-29-01
Էլ. փոստ` levogroup շնիկ yandex.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները՝ • Կազմակերպել ներքին հաշվապահական հաշվառումը • Կազմել դրամարկղային մուտքի և ելքի օրդերները • Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային 1C ծրագիր • Invoicing հաշվապահական ծրագրերի իմացություն. Կազմել ներքին ֆինանսական հաշվետվությունները: Պահանջվող որակավորում և հմտություններ` • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում • 1C ծրագրերի իմացություն • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office) • Գերազանց վերլուծական հմտություններ • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ
Աշխատավարձ` 150000
Այլ նշումներ` Զանգահարեն միայն համապատասխան գիտելիքներ ունեցողները:

Կարինե.

Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։

Արթուր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատել եմ 4 տարի, 4 տարին էլ եղել եմ գրանցված աշխատող, աշխատել եմ ամեն օր, առանց հանգստյան օրերի՝ ամիսը 30 օր, առավոտյան ժամը 11:00 – 20:00, գնացել եմ ամեն տարի 7 օր արձակուրդ: Կասե՞ք, ինչպե՞ս կլինի վերջնահաշվարկս և որքա՞ն կկազմի: Կանխավ շատ շնորհակալ եմ: