25/10/2026

Գազավորված ըմպելիքներն ակցիազային հարկով հարկելու վերաբերյալ ֆինանսների նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է քննարկումները շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Մասնավորապես՝ վերանայելու համար օրենսդրական առկա սահմանափակումները:

Մանրամասն

Օլյա.

Եթե աշխատողի հետ լուծվում է աշխատանքային պայմանագիրը, համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կազմակերպության լուծարման դեպքում, արդյո՞ք տրվում է արձակման նպաստ, եթե աշխատողը համատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում:

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ տրանսպորտային ծառայությունը դիտարկվու՞մ է որպես ընտանեկան ձեռնարկատիրություն, և եթե այո, կարելի՞ է երկու գործունեություն ծավալել մեկ ԱՁ-ի ներքո՝ գիդ և տրանսպորտի ծառայություն:

Մ.

Խնդրում եմ ձեզ ասել, թե ինչպես է իրականացվում հարկադիր պարապուրդի վճարման հաշվարկը: Գիտեմ, որ հաշվարկվում է տարեկան միջին աշխատավարձի հիման վրա, գիտեմ, որ եթե 2 մլն ՀՀ դրամից ավել է ապա հարկվում է 36 տոկոս, սակայն տեղյակ չեմ՝ արդյո՞ք կուտակային պահվում է, եթե այո, ապա որքան՞, և այլ ի՞նչ նրբություններ կան հարցիս հետ կապված:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:

Դավիթ.

Անհատ միջնորդը զբաղվում է տան վարձակալությամբ: Եկամտահարկից և արտոնագրային հարկից բացի էլի՞ հարկ պետք է վճարի: Ամսական ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նաև ինչքա՞ն է կազմում արտոնագրային վճարը, եթե երևանի բնակիչ է:

Ընկերություն՝ «ԱՎԱՄ Գրուպ» ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Արշակունյաց 55/1
Էլ. փոստ՝ groupavamhr շնիկ hotmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «ԱՎԱՄ Գրուպ» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում 25-35 տարեկան հաշվապահների հետևյալ պահանջներով՝ 1. Բարձրագույն տնտեսագիտական կրթություն 2. Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ 3. ՀԾ-6 ծրագրի, Microsoft office: Excel, Word ծրագրերի գերազանց իմացություն 4. Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն 5. Աշխատանքի մեջ արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու հմտություն: Հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները (պարտադիր նկարով) կարող են ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ groupavamhr շնիկ hotmail.com
Աշխատավարձ՝ Բարձր աշխատավարձը երաշխավորվում է
Այլ նշումներ՝ Աշխատանքային ռեժիմը՝ 6-օրյա, կիրակի օրը հանգիստ

Ընկերություն` ՍՊԸ
Հեռախոս` +37455101112
Էլ. փոստ` armenyepremyan շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահեստի վարում, հաշվապահություն, հաշվետվություն, փոխանցումներ
Աշխատավարձ` 100 000
Այլ նշումներ` Ոլորտը` քարամշակում և շինարարություն

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ օրիանակա՞ն է արդյոք դեկրետում գտնվելու ժամանակահատվածում լրիվ դրույք աշխատողին դարձնել կես դրույք։ Նշեմ, որ 6 տարվա աշխատանքային փորձ ունեմ, միշտ եղել եմ լրիվ դրույք:

Նարինե.

Խնդրում եմ պատասխանեք. եթե փայտը ձեռք բերելուց հետո բունկերում չորացնում ենք, հետո վաճառում, այս գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն: Կանխավ շնորհակալ եմ:

Մար.

Բարև ձեզ, 25.02.2019թ. դրությամբ պետռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեությանս ոլորտը տուրիստական ընկերություն է, կասե՞ք որպես հարկատու ինչ հարկատեսակներն են գործում, և ե՞րբ եմ պարտավորվելու 1-ին վճարումս կատարեմ: Շնորհակալ եմ:

Ռուզան.

Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:

Ընկերություն՝ Արտ Ըքաունթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց 18
Հեռախոս՝ 094013013
Էլ. փոստ՝ sharutyunyan շնիկ artaccounting.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ընկերության թիմի ղեկավար, հաշվապահական հաշվառման աշխատանքների կոորդինացում, գլխավոր հաշվապահի ֆունկցիաների իրականացում
Աշխատավարձ՝ Մրցակցային
Այլ նշումներ՝ Մասնագիտական բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, մինչև 45 տարեկան, հիմնական աշխատանք, 5-օրյա աշխատանքային շաբաթ, աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00

Կարեն.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն է ներկայացնում շրջհարկով հարկվող ԱՁ-ն: Շնորհակալություն: