29/10/2026

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 59/1
Հեռախոս՝ 060434303 (ներքին՝ 866, 845)
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Գործառույթները՝ հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան փաստաթղթերի ձևակերպում, փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում, հիմնական միջոցների, ապրանքների, ինքնարժեքի հաշվառում, համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում, անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում:
Պահանջները՝ Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն: Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ: MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն, հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն: Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է:
Դիմելու կարգը՝ ինքնակենսագրություններն ուղարկել hr շնիկ atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով:

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր” ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ամբողջական արձակուրդի դիմում
  • Անաշխատունակության նպաստի հրաման
  • Արձակուրդից հետ կանչման հրաման
  • Աշխատանքի ընդունման դիմում
  • Աշխատանքի ընդունման հրաման
  • Աշխատանքից ազատման դիմում
  • Աշխատանքից ազատման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի հրաման
  • Գործուղման հրաման
  • Գույքագրման հրաման
  • Համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին
  • Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրաման
  • Մասերով արձակուրդի դիմում
  • Պարգևավճարի հրաման
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 1
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 2
  • Ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին

Գարիկ.

Բարև ձեզ: Եթե նոտարով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր եմ կնքել, վարձակալը ես եմ, ես պարտավո՞ր եմ արդյոք գրանցել կադաստրում, թե՞ կարող եմ խուսափել կադաստրի գրանցումից և անիմաստ 27 հազար չվճարել:

Արթուր.

Ողջույն: Ո՞վ է տեղյակ՝ ինչ դրույքաչափով է հարկվում արժեթղթերից շահույթը, և արդյո՞ք կա այսպիսի «բան», որ պետության կողմից թողարկված արժեթղթերից ստացված շահույթը չի հարկվում։ Եթե կա, խնդրում եմ նշել հիմքը։

Գարիկ.

Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ: Տարածք եմ վարձակալել, որի վարձակալության գումարի 10% ես պետք է վճարեմ՝ որպես վարձակալ` հարկային գործակալ։ Հարցս հետևյալն է։ Ես ինքնազբաղված անձ եմ, բայց միաժամանակ պետք է վճարեմ այդ 10%-ը՝ որպես հարկ։ Դա նորմա՞լ է:

Նարինե.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:

Աննա.

Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ձեռք է բերել ապրանքներ և դրանց փոխադրման համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ ապրանքի ինքնարժեքը: Ապրանքի գնին կամ տրանսպորտի գնին պե՞տք է ավելացնել ԱԱՀ, թե՞ ոչ:

Ընկերություն՝ ACCEPT Employment Center
Հասցե՝ Office 38, 19A Koryun St.
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Պահեստի հաշվետար-օպերատոր (1C, 8.3)
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին` Մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների արտադրություն: Պարտականություններ` պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում: Պահանջներ` բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, 1C (8.3) ծրագրի լավ իմացություն, օպերատորի փորձ՝ առնվազն 1 տարի:
Աշխատավարձ՝ 150.000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Կազմակերպությունը գտնվում է Չարբախում:

Մհեր.

Բարև ձեզ:
Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալություն:

Արշակ.

Խնդրում եմ օգնել, ես գրանցեցի Ա/Ձ (շինարարական աշխատանքների հետ կապված), սակայն չեմ կողմնորոշվում՝ հարկային ինչ դաշտ ընտրել՝ սկզբնական շրջանում ֆինանսական կորուստներ չունենալու համար:

Իրինա.

Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։

Արամ.

Բարև ձեզ։

Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանամ՝ դեպի ՌԴ արտահանող ընկերությունը (միրգ և բանջարեղեն) ազատվում է հարկերից, ճի՞շտ է: Եվ հարկման բազան ԱԱՀ֊ում դա տվյալ ամսվա կամ եռամսյակի շրջանառության չա՞փն է և ի՞նչ է ներառում իր մեջ՝ միայն ինքնարժե՞ք, թե՞ մինչև սահման հասնելը այլ ծախսերը: “Транзитная декларация”-ն իրենից ի՞նչ է ներկայացնում:

Կանխավ շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, 2019թ. մարտի 20-ը շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերջնաժամկետն է: Այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար պետք է հանձնել ձև N 151, “Հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 135, 4-րդ մաս. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ամեն տարի աշխատել եմ շրջ. հարկով, այս տարի ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Խնդրում եմ հուշել՝ ո՞ր հաշվետվությունները պետք է ներկայացնել: ԱԱՀ հաշվետվություններում կա 203 ձևը, արդյո՞ք միայն դա է, թե՞ կա նաև 60 ձևը: Սոց. վճարող չեմ ու ունեմ մեկ աշխատող:

Ռոզա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Համայնքի արոտօգտագործողների գյուղատնտեսական կոոպերատիվի համար տարին մեկ անգամ շահութահարկի հաշվետվություն եմ տվել հարկային, և քանի որ նախորդ տարիներին չի գործել, ուղարկել եմ զրոյական: 2018 թվականին երեք ամիս գործել է, կասե՞ք հիմա` որ ձևը պետք է ուղարկեմ և մոտավոր լրացման կարգը, եթե դժվար չէ: Նախապես շնորհակալություն:

Արտյոմ.

Բարև ձեզ։
Մոդայիկ հարց ունեմ 🙂
Ունեմ եկամուտ եվրոյով, որը ստացել եմ ոչ ռեզիդենտից, ում ծառայություն եմ մատուցել Freelance պայմանագրով, որով ինքս եմ պարտավորվել մաքրել հաշիվներս պետության առջև։ Որպես օրինապաշտ քաղաքացի՝ ես ցանկանում եմ այս եկամուտը հայատարարագրել և վճարել հարկերը։ Օրենքը նայեցի բայց գլուխ չհանեցի 🙁

Կօգնե՞ք հասկանամ՝ որքան հարկ պետք է վճարեմ։

Շնորհակալություն։

Խորհրդակցության ժամանակ առաջարկվեց նիստի օրակարգը.
1. Հաշվապահի քննադատական դիտողությունները տնօրենին
2. Հաշվապահի հրաժեշտի արարողությունը

* * *

Տղան հարցնում է բիզնեսմեն հորը:
– Պապ, իսկ մենք ֆանտաստիկայի կամ միստիկայի ժանրից ինչ-որ բան ունե՞նք կարդալու:
– Այո, իմ հաշվապահի հարկային հաշվետվությունները:

Մանրամասն

Լիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Եթե ընկերության հիմնադիրներից մեկը դառնում է նաև տնօրեն, ո՞վ է հրամանը մակագրում, նույն հիմնադի՞րը, թե՞ մյուս՝ քիչ բաժնեմասով հիմնադիրը: