Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել դեպի Պարսկաստան, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել դեպի Պարսկաստան, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:
Աննա.
Բարև ձեզ: Մասնավոր մանկապարտեզի համար լիցենզիա ստանալու ընթացակարգի հարցում ո՞վ կկարողանա օգնել:
Արփի.
Ողջույն: Խնդրում եմ ասել գործատուի անվանափոխության դեպքում աշխատակիցների հետ կնքվում է համաձայնագի՞ր, թե՞ պետք է լուծել պայմանագիրը և նորը կնքել:
Քրիստինե.
Հարգելի հաշվապահներ, եթե հրամանում նշվում է, որ աշխատանքից ազատման օր է համարվում մայիսի 2֊ը, այդ օրը արդեն չի՞ հաշվարկվում վերջնահաշվարկի մեջ, այսինքն՝ արդեն աշխատանքային չէ՞։
Մանան.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք, պարտադի՞ր է աշխատողի աշխատանքային առաջին տարվա 6 ամիսը լրանալուց հետո տրամադրել ամենամյա արձակուրդ:
Լուսինե.
Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս՝ +374 10 206100
Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Հաշվապահական հաշվառման աշխատանքների կազմակերպում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև՝ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության • Հաշվապահության բաժնի ղեկավարում • Ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հաշվառում • Երրորդ երկրներից և ԵՏՄ տարածքից ներմուծված ապրանքների համար ինքնարժեքի հաշվարկում, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմում և ներկայացում • Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն • Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն • Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է) • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն: • 3 (երեք) տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս՝ +374 10 206100
Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Կանխիկ գործառնությունների իրականացում • Դրամարկղային մուտքի և ելքի օրդերի կազմում և դրանց հիման վրա հաշվետվությունների կազմում • Դրամարկղի գրքի վարում • Հաճախորդներին կանխիկ գումարի տրամադրում և նրանցից գումարի ընդունում • Բանկային գործառնությունների իրականացում և ձևակերպում հաշվապահական ծրագրում • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • 1 /մեկ/ տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս՝ +374 10 206100
Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ներկայացում ՀՀ ՊԵԿ • Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների և վերագրումների կատարում «Վերոսիստեմ» համակարգում • Հսկողություն իրականացնել, որ ապրանքների վրա փակցված դրոշմանիշերը (դրոշմապիտակները) համապատասխանեն հարկային և մաքսային մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև՝ լինեն չվնասված, ամբողջական և դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Ավագ հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Աշխատանքային փորձը ցանկալի է։

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս՝ +374 10 206100
Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Հաշվապահական ծրագրով իրականացնել պատրաստի արտադրանքի կալկուլյացիա • Պատրաստի արտադրանքի իրացումների, տեղափոխությունների և վերադարձի հարկային հաշիվների, բեռնագրերի և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրում e-invoicing համակարգով և համապատասխան ձևակերպումների գրանցում հաշվապահական ծրագրում • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Ավագ հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն • Աշխատանքային փորձը ցանկալի է։
Քրիստինե.
Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել՝
Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը՝ ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 147 000 դրամ:
Արման.
Բարև բոլորին: Ո՞վ կօգնի գտնեմ անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր, մասնավորապես՝ գործարքների մեջ որպես միջնորդ հանդես գալու պայմանագրերի օրինակները:
Կանխավ շնորհակալ եմ:
Արմինե.
Բարև ձեզ: Արդյո՞ք թոշակ ստանալու համար կա մինիմալ աշխատանքային ստաժ, և ո՞րն է դա: Հարցատուն աշխատել է 80-90-ականներին։

Ընկերություն՝ Զոլոտոե Պոլե ՍՊԸ
Հասցե՝ ք.Աբովյան, Է.Պետրոսյան 1/31
Հեռախոս՝ 094206896
Էլ. փոստ՝ tat.ev.1995 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշիվ-ապրանքագրի դուրսգրում
Աշխատավարձ՝ 100 000 դրամ
Այլ նշումներ՝ Ցանկալի է դիմեն 22-26 տարեկան անձինք ք.Աբովյանից
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հաշվել: Եթե իմ մեքենայի տարեկան գույքահարկը 38 000 դրամ է, և ես չեմ վճարել 3 տարի, ես պետք է վճարեմ 3*38000+տույժ, ճիշտ հասկացա՞նք: Այսինքն՝ տույժը դա իմ մեկ օրվա չվճարած գումարի 0.15% է, այսինքն՝ 38000*360 օրվա հավասար է 105 դրամ՝ իմ մեկ օրվա չվճարած գումարը, որի 0.15%-ը կազմում է 0.1575 դրամ՝ իմ մեկ օրվա տույժը: Այսինքն՝ 0.1575*3 տարի, այսինքն՝ 1080 օր:
Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Մանրամասն
Շողեր.
Աշխատանքային գրքույկ լրացնելը պարտադի՞ր է:

Ընկերություն՝ Ասեթս հաշվապահական ընկերություն
Հասցե՝ Երևան, Ֆուչիկի 27/41
Էլ. փոստ՝ info շնիկ assets.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ասեթս հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ❕ 💽 ՀԾ-հաշվապահ 7 ծրագրի իմացություն 2⃣ Տնտեսագիտական բարձրագույն կրթություն 📈 Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ 🕛 Ժամանակը ճիշտ կառավարելու և արագ կողմնորոշվելու ունակություն 📊 Պատասխանատվության բարձր զգացում 🔛 Թիմային կոմունիկացիոն աշխատանքի ունակություն: CV-ները ուղարկեք ✉ info շնիկ assets.am էլ.փոստով՝ թեմա դաշտում նշելով «ՀԱՇՎԱՊԱՀ» բառը:
Գայանե.
Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը առանց համաձայնագրի և ի՞նչ հիմքով: Շնորհակալություն:
Լուսինե.
Բարև ձեզ, եթե աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից, սակայն 2014թ.-ից մինչև 2019թ.-ի ապրիլի 24-ը գտնվել է ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս է հաշվարկում վերջնահաշվարկը, այսինքն՝ արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվելու շրջանի համար արձակուրդային օրեր են հաշվարկվում:
Արամ.
Հարգելի գործընկերներ, նոր բացված ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կարո՞ղ ենք օգտագործել ընթացիկ ծախսերի համար (դրամարկղի գրքով մուտք ու ելք անեմ):
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։
Լևոն.
Ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչները որո՞նք են:
Արմինե.
Բարև ձեզ, կօգնե՞ք ձևակերպել և մեկնաբանել հետևյալ գործառույթները:
1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ապրանքների տեղափոխման համար՝ 35 000 դրամ:
2. Փոխանցված կանխավճարի հաշվին ստացվել է արտադրական գույք՝ 460 000 դրամ:
3. Հաշվարկվել է աշխատավարձ վարչական աշխատողներին՝ 460 000 դրամ:
Մարիամ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս առանց ծրագրի լրացնել ՀՀ ֆինանսների նախարարի 2017թ. հունվարի 30-ի թիվ 27-Ն հրամանով հաստատված փաթեթը:
Արշակ.
Բարև ձեզ: Հարկադիր պարապուրդի ընթացքում թույլատրվու՞մ է անաշխատունակության /ֆիզ/ արձակուրդի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունել:
Պետիկ Բունիաթյան.
Ինչպե՞ս և որտեղի՞ց ստանալ e-invoicing ծրագրի լոգինը և ծածկագիրը:

Ընկերություն` Ակսեպտ ՍՊԸ
Հասցե` Ք.Երևան, Կորյունի 19-ա
Հեռախոս` +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` ալկոհոլային (ոգելից) խմիչքների ներմուծում: Պարտականություններ` ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, փաստաթղթավարություն, հիմնական միջոցների հաշվառում, հարկային հաշվետվությունների պատրաստում, բանկային հաշիվների վարում, պահեստի շարժի վերահսկում: Պահանջներ` բարձրագույն մասնագիտական կրթություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, 1C (8.1), E-invoicing ծրագրերի լավ իմացություն, օպերատորի փորձ՝ առնվազն 1 տարի, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն: Անձնական հատկանիշներ` թիմային աշխատող, հաղորդակցման հմտություններ, ուշադիր, ջանասեր, ճշտապահ անձ:
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայքէջը՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45 +374 55 58 49 45:
Հասմիկ.
Բարև ձեզ:
Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում: