29/10/2026

Մարինա.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերություն` Արմորիկա ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Տիչինայի 29/2
Էլ. փոստ` hr շնիկ armorika.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվող հմտություններ – բարձրագույն կրթություն՝ հաշվապահական և (կամ) ֆինանսական, հարկային օրենսգրքի լավ իմացություն, հաշվապահական ծրագրերի բազային իմացություն, MS Office լավ իմացություն, աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Այլ նշումներ` Ընկերությունում առկա են թափուր հաստիքներ և՛ փորձառու, և՛ սկսնակ հաշվապահների համար: Աշխատանքը համատեղությամբ կատարել հնարավոր չէ: Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները (նկարի առկայությունը ցանկալի է) կարող են ուղարկել hr@armorika.am էլեկտրոնային հասցեին:

Անի.

Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին – դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը “արխային” չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության:

Ընկերություն` Figaro
Հասցե` Արշակունյաց 69
Հեռախոս` 94 39 23 03
Էլ. փոստ` info շնիկ figaro.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային ժամեր 10.00-17:00, շաբաթ կիրակի հանգստյան
Աշխատավարձ` 100.000

Արմեն.

Ցանկանում եմ բացել ԱՁ իմ անունով և պետք է զբաղվեմ Կարիերայի ուսուցումներ անցկացնելով և Աշխատանքի տեղավորման գործունեությամբ։ Կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, թե նման գործունեություններ իրականացնելու համար ինչպիսի հարկատեսակներ պետք է վճարեմ։

Հրաչյա.

Բարի օր, ԱՁ-իս նախորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) շրջանառության հարկը` 34 000 դրամ վճարել եմ հունիսի վերջին, բայց հաշվետվությունը հանձնել եմ հոկտեմբերի 12-ին` համարյա երեք ամիս ուշացումով։ Ի՞նչ տուգանք պիտի վճարեմ այս դեպքում։

Շատ շնորհակալութոյւն։

Անի.

Բարև ձեզ: Եթե կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը, ապա ինչպե՞ս է վճարվում տարբերությունը:

Վահե.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:

Անուշ.

Բարև ձեզ: Եթե եկամտային հարկն արդեն վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվությունն (Ձև 189) ուշ ենք ուղարկել՝ ամսի 26-ին 20-ի փոխարեն, արդյո՞ք դրա համար տույժեր կլինեն: Շնորհակալություն:

Գայանե.

Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:

Սիլվ Ղ.

Բարև ձեզ, մի հարց ունեմ.
Ես արդեն 5 տարի է աշխատում եմ համայնքապետարանում և 2019թ.-ի փետրվարին գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ո՞վ պետք է հաշվարկի և վճարի մայրության նպաստի գումարը: Համայնքապետարանը, թե՞ ՍԱՊԾ-ն: Նախապես շնորհակալություն:

Ընկերություն` Արտադրական կազմակերպություն
Հասցե` ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հեռախոս` 093999085
Էլ. փոստ` darbinyan_es շնիկ ena.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` հաշվապահական հաշվառում, կադրային գործ
Աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` Համակարգչի լավ տիրապետումը (էքսել, հաշվ. ծրագրեր) և աշխատանքային փորձը պարտադիր են:

Լաուրա.

Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն:

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` – Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն – Ճշտապահություն, ազնվություն – Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն – Պահեստի վարում – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում – Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում – Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում Ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք