29/10/2026

Վարդուհի.

Բարև ձեզ: ԱԳԼՃԿ-ի տարեկան ստուգաչափումը մի քանի օրով ուշացնելու պատճառով ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա: ԱԳԼՃԿ-ն ունի բաշխիչ աշտարակ:

Արկադի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.

Ես նորաբաց շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ի միակ հիմնադիր տնօրենն եմ և չունեմ աշխատողներ: Արդյո՞ք ես պետք է գրանցեմ ինձ որպես աշխատակից մինիմալ աշխատավարձով, թե՞ դա պարտադիր չէ: Շնորհակալություն:

Ընկերություն` “Ալֆա-Ֆարմ” ՓԲԸ
Հասցե` Շիրակի 1/68
Հեռախոս` 060700500 ներքին 116
Էլ. փոստ` hr շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ` ՀԱՇՎԱՊԱՀ
Աշխատանքի նկարագրություն` «Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ • Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերը և տեղափոխման փաստաթղթերը ձևակերպել ծրագրային բազաներում, • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները, • Իրականացնել աշխատավարձի հաշվարկ և կազմել վճարման հանձնարարագրերը, • Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները, • Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը, • Իրականացնել ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների , դրանց շարժերի հետ կապված գործառնությունների արտացոլումը, • Մասնակցել ընկերության գույքագրման աշխատանքներին, • Ծրագրային բազաներ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները, • Ներկայացնել հաստատման հաշվարկած վճարաթերթիկները և այլ վճարային փաստաթղթերը, • Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը, • Կազմել և ներկայացնել հաստատման դրամարկղային փաստաթղթերը, • Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին, • Կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ: Պահանջվող հմտություններ • Հաշվապահական, ֆինանսական կամ ֆիզիկամաթեմաթիկակական բարձրագույն կրթություն, • Հաշվապահական կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ, • Հաշվապահական ստանդարտների իմացություն, • ՀԾ, 1C, E-invoicing, ՀԾ-Internet bank, ՀԾ-Client-bank և այլ հարակից հաշվապահական ծրագրերի իմացություն, • Microsoft Office փաթեթի իմացություն, • Վերլուծական մտածողություն, հաղորդակցման հմտություններ, • Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն, • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն, • Խնդիրների լուծման և ինքնակատարելագործման ունակություն: “Ալֆա-Ֆարմ” ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է՝ • կայուն աշխատանք, • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա, • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ: Համապատասխան թեկնածուները կարող են լրացնել կայքում կցված դիմում/հայտը կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr շնիկ alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով “Հաշվապահ”: Ուղարկված բոլոր ինքնակենսագրականների գաղտնիությունը երաշխավորվում է:

Արտակ.

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 59/1
Հեռախոս՝ 060434303 (ներքին՝ 810, 845)
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (վաճառքների հաշվառում, գնումների հաշվառում, հարկային հաշվառում)
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահի պարտականությունները՝ • Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում • Հիմնական միջոցների, ապրանքների, ինքնարժեքի հաշվառում և վաճառքների հաշվառում • Համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում:
Պահանջները՝ • Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն • Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ • Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է • MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
Դիմելու կարգը՝ ինքնակենսագրություններն ուղարկել hr շնիկ atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով:
Աշխատավարձ՝ Մրցակցային

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 11508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` – Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն – Ճշտապահություն, ազնվություն – Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն – Պահեստի վարում – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում – Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում – Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում Ինքնակենսագրությունները ուղարկել hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք. Հավելյալ Տեղեկություններ – Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա – Աշխատավարձ՝ 80.000–100.000 դր.
Աշխատավարձ` 80 000 – 100 000 AMD

Սյուզի.

Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` եթե աշխատողը ազատվել է աշխատանքից իր դիմումի հիման վրա, կարո՞ղ է արդյոք գործատուն չվճարել վերջնահաշվարկ: Օրենքի սահմաններում կա՞ նման կետ, ըստ որի վերջնահաշվարկ կարող են չկատարել: Աշխատել է մեկ տարի + վեց ամիս, արձակուրդ գնացել է ընդամենը 5 աշխատանքային օր:

Վահագն.

Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, ստացել է լիցենզիա, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին, մրցույթներին և ծավալի շինարարական գործունեություն, լիցենզավորված անձինք ունեն շինարարական բարձրագույն կրթություն 15-30 տարվա աշխատանքային տարեգրություն, ինչպե՞ս պետք է նոր բացված ՍՊԸ–ն մասնակցի մրցույթների, եթէ չունի նախկինում կատարված շինարարական աշխատանքներ, որը չի համապատասխանում մրցույթի պահանջներին: Արդյո՞ք եթե մասնակցեմ ու հաղթեմ, իմ ՍՊԸ–ն կճանաչեն հաղթող, թե ոչ, նախապես շնորհակալություն:

Հայկ.

Ողջույն: Ես ծնվել եմ 1998թ. և ստանում եմ 72 800 ՀՀ դրամ (կեղտոտ): Ւմ հաշվարկներով ես պետք է ստանամ 55 056 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ (23% եկամտային հարկ և 1 000 դրամ բանակին)։ Բայց ես ստանում եմ 52 386 ՀՀ դրամ աշխատավարձ: Արդյո՞ք մի տեղ սխալ եմ հաշվել, թե՞ գործատուն է քիչ վճարում:

Գևորգ.

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից, այսինքն ետ վերադարձնելու պայմանով, թե՞ հիմնադրամին միայն անվերադարձ ներդրումներ են արվում հիմնադրի կողմից:

Nara A.

Ներեցեք, կարո՞ղ եք ինձ օգնել տվյալ հարցում` որո՞նք են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները: Ըստ ինձ` եկամտահարկ, ԱԱՀ, սոց. վճար, ակցիզային հարկ:

Այսօր` 2018թ. հունիսի 1-ին, Մալայզիայում մեկնարկում է հարկային արձակուրդ մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը: Ապրանքների և Ծառայությունների հարկի (ԱԾՀ) դրույքաչափը հունիսի 1-ից 6 տոկոսից կնվազի 0 տոկոս, իսկ նոր` Վաճառքների և Ծառայությունների հարկը (ՎԾՀ), ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Նոր հարկի դրույքաչափ դեռ չի սահմանվել:

Հարկային արձակուրդն առաջին ազդեցությունը ունեցել է ավտոմեքենաների առևտրի ոլորտում: Ավտոսրահները դեռ մինչև հունիսի 1-ը առաջարկել են մեքենաների ձեռքբերման ավելի շահավետ պայմաններ` կապված ԱԾՀ զրոյական դրույքաչափի հետ:

Մալայզիայում սպառողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ՀԴՄ կտրոններին, ստուգել` արդյո՞ք հարկ չի հաշվարկվել ձեռքբերումների նկատմամբ: Սկզբնական շրջանում դեռ թույլատրվում է, որ գնապիտակների վրա նշված լինեն հին գները, սակայն ՀԴՄ կտրոններում պետք է նշվի զեղչված գինը` առանց հարկ:

Բացի պետական մարմիններից, որոնք հսկելու են այս գործընթացները, նաև սպառողներին են հորդորում հաղորդել այն անպարտաճանաչ վաճառողների մասին, ովքեր խախտումներ կանեն:

 

Գորիկ Ա.

Բարև ձեզ: Ես որպես ԱՁ եմ գրանցվել անշարժ գույքի վարձակալություն իրականացնելու նպատակով: Հիմա ուզում եմ նաև ծառայություն մատուցել, որպես ԱՁ, կարո՞ղ եմ ավելացնել գործունեության ոլորտի մեջ ծառայության մատուցումը ու քանի՞ տոկոս հարկ պետք է վճարեմ:

Ընկերություն` “Ջի-Էմ Քընսալթ” ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մասիսի 3
Հեռախոս` +(374) 93 389606
Էլ. փոստ` ani շնիկ winconsult.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական ընկերությանն անհրաժեշտ է(հաշվետար) աշխատակից իգական սեռի, ՀԾ-7 համակարգի և հարկային օրենսդրության բավարար իմացությամբ:
Աշխատավարձ` 80 000

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. արդյո՞ք բոլոր կազմակերպությունները և ԱՁ-ներն են մինչև հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում տեղեկանք ապրանքաշրջանառության ծավալի մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Գևորգ.

Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:

Satenik.

Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին և ծավալի շինարարական գործունեություն, ի՞նչ է անհրաժեշտ անել սկզբից և նաև հետագա հաշվառումը ինչպե՞ս պետք կազմակերպվի, նախապես շնորհակալություն:

A…….E.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ, աշխատանքի եմ ընդունվել 2016 թվականի հունիսի 6-ին, գնացել եմ արձակուրդ 2017 թվականի հուլիս ամսին: Այս տարի արձակուրդ չեմ գնացել և ուզում եմ աշխատանքից դուրս գամ դեկտեմբերի 1-ին, աշխատավարձս կազմում է 55.000 դրամ, խնդրում եմ ասեք` ինձ հասնում է վերջնահաշվարկ, եթե այո, ապա ինչքա՞ն:

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն • MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ գերազանց իմացություն, • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Սթրեսակայունություն • Պատասխանատվության զգացում • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Կառա.

Բարև ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք` եթե Ա/Ձ-ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով, 2017թ. համար պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին պե՞տք է ներկայացներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա, խնդրում եմ, ասեք հաշվետվությունների ձևերի տողը 118՞-ն է։ Այն գրված է, որ ուժի մեջ է մինչև 2017թ․ դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ կլինի՞, եթե հիմա ներկայացնեմ։

Կանխավ շնորհակալ եմ։

Արամ.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կա երթուղային թերթիկի սահմանված ձև, թե՞ դա կազմակերպությունն է կազմում կամայական ձևի: Եթե ինչ-որ ձև կա, խնդրում եմ ուղարկել aram.margaryan73 շնիկ mail.ru հասցեին: Շնորհակալություն:

Աննա.

Կոլեգաներ, հիմա հանրային սննդի հարցը ի՞նչ եղավ, եթե հուլիսի 1-ից հարկվելու է շրջանառության հարկով, ու եթե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չենք տվել, արդյո՞ք օրենքը հնարավորություն է ստեղծում այդ հայտարարությունը տալ հուլիսին: