29/10/2026

Սաթեն.

Խնդրում եմ, շատ-շատ շտապ պատասխանեք:
Կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է, օրինակ, 100 000 դրամ, որից 35 000 դրամը օրապահիկի, 65 000 դրամը գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000 դրամ: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծախսերի և ավել ծախսած գումարի մասով:

Anna.

Ժողովուրդ, եթե հանրային սննդի կետը բացի խոհարարական արտադրանքից իրացնում է նաև այլ հարակից ապրանքներ, օրինակ կոկա-կոլա, հանքային ջուր, ինչպես նաև շոկոլադե սալիկներ և նմանատիպ ապրանքներ, արդյո՞ք դրանց մասով առաջանում են այլ հարկային պարտավորություններ, բացի արտոնագրային հարկից: Շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Աշոտ.

Կոլեգաներ ջան, որևէ մեկի մոտ վիճակագրական ծառայությունից ստուգում իրականացվե՞լ է: Ե՞րբ և ինչպե՞ս է ստուգվում վիճակագրական ծառայությանը մեր կողմից ներկայացված տվյալների ճշգրտությունը:

Ընկերություն` Menu.am
Էլ. փոստ` hr շնիկ menu.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, 5 տարվա փորձ որպես գլխավոր հաշվապահ, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն, ՀԾ փաթեթի աշխատանքային փորձ, MS Excel լավ իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն: Փորձը ոլորտում (սնունդ, ռեստորան, առաքումներ) կդիտարկվի որպես առավելություն: Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ռեզյումեները ուղարկել hr շնիկ menu.am հասցեին

Ընկերություն` “Վականտ” կադրային կենտրոն
Հասցե` Կիևյան 16, 7-րդ հարկ, 1-ին սենյակ
Հեռախոս` 010/099 26 42 43, 077/055 26 40 43
Էլ. փոստ` vacantarmenia շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային ժամեր՝ 08։00-20։00: Աշխատանքային գրաֆիկ՝ օրումեջ: Տարիքային սահմանափակում՝ մինչև 33: 1C ծրագրի գերազանց իմացություն: Աշխատանքային փորձը պարտադիր է
Աշխատավարձ` 120 000

Աննա.

Բարև ձեզ, ի՞նչ պարտավորություններ ունի նորաստեղծ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ-ն, եթե հիմնադրամը որևէ գործունեություն չի ծավալում, տնօրենի հետ պայմանագիր կնքված չէ, տնօրենը չի վարձատրվում և հրաժարվում է շարունակել աշխատանքը, սակայն հիմնադիրների կողմից որևէ քայլ չի արվում հիմնական տնօրեն գտնելու և Ժ/Պ-ին փոխելու ուղղությամբ: Կարո՞ղ է արդյոք տնօրենի Ժ/Պ-ն պարզապես դադարեցնել իր աշխատանքը, թե՞ կան պարտադիր գործողություններ, և առանց դրանց կատարման տնօրենի Ժ/Պ-ն կարող է ունենալ խնդիրներ: Կանխավ շնորհակալ եմ:

Mariam.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով:

Ընկերություն` “Վականտ” կադրային կենտրոն
Հասցե` Կիևյան 16, 7-րդ հարկ, 1-ին սենյակ
Հեռախոս` 010/099 26 42 43, 077/055 26 40 43
Էլ. փոստ` vacantarmenia շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար ներմուծող կազմակերպությունում
Աշխատավարձ` սկսած 150.000 դրամից

Գեղամ.

Խնդրում եմ ասացեք` ու՞մ նկատի ունի կառավարության 11.08.2005 թ. N 1384-Ն որոշումը հավելված 1-ի 12-րդ կետում. “Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ” ասելով:

Հասմիկ.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունում ունենք աշխատող` 80 000 դր. աշխատավարձով, որից եկամտային հարկի էլեկտրոնային հաշվարկում պահվում է 14 400 դր. եկամտային հարկ և 4 000 դր. սոց. վճար: Սակայն 80 000 – ի 23 % – ը կազմում է 18 400 դր: Հարց. ինչու՞ է ծրագիրը 4 000 դրամ պակաս եկամտային հարկ հաշվարկում: Շնորհակալություն:

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախսը արդյո՞ք ներառվում է շրջանառության հարկի 5%-ից նվազեցվող ձեռքբերումների 4%-ի մեջ: Շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ, ապա շրջանառության հարկը հաշվարկվում է միջնորդավճարի՞ց, թե ամբողջ գումարից: Նախապես շնորհակալություն:

Նարեկ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ ինչպես կազմեմ, եթե ունեք օրինակ` խնդրում եմ ուղարկել harutynyan81 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան
Հեռախոս՝ 010629100
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում
– Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված ներկայացում
– Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում
– Հիմնական միջոցների, ապրանքների և ինքնարժեքի հաշվառում
– Համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում
– Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում
– Վերլուծական մտածողություն
– Ժամանակի կառավարման ունակություն:
Պահանջներ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն
– Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ
– Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
– MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն
– Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Աշխատավարձ՝ Մրցակցային

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 275310,091291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ տպարանում:
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահ տպարանում: Պարտականությունները՝ հաշվապահության վարում, հաշվետվությունների կազմում: Պահանջները՝ կին 30-45 տարեկան, բարձրագույն տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office, առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձը` 120 000 – 150 000 դրամ առձեռն (հարցազրույցի արդյունքից ելնելով):

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, սկսնակ հաշվապահ եմ: Պետք է հոսթելի հաշվապահություն անեմ: Խնդրում եմ ասացեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ, ի՞նչ ժամկետներում և ինչքա՞ն տոկոսով: Տարածքը եթե հաշվարկվում է, ասացեք թե ինչպես: Ցանկացած տեղեկություն մեծ օգնություն կլինի: Շնորհակալություն:

Հաշվապահ.

Հարգելի փորձառու հաշվապահ,
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել:
Կանխավ` շնորհակալություն:

aram2018.

Բարև ձեզ: Ես փոքր ՍՊԸ-ի տնօրեն եմ, կատարում եմ կոսմետիկ նյութերի ներկրում-վաճառք Եվրոպայից (Նիդերլանդներ): Մինչ այժմ մաքսազերծման պրոցեսը կատավել է բրոքերի կողմից: Այժմ ցանկանում եմ դա անել անձամբ: Ո՞վ կարող է բացատրել ինձ, թե ինչպես է դա կատարվում քայլ առ քայլ, սկսած բեռնափոխադրողի ապրանքը ՀՀ տարածք ներկրելուց, մինչև մաքսատնից դա դուրս բերելը: Նկատի ունեմ` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և մաքսազերծման պրոցեսում ի՞նչ ծրագիր է անհրաժեշտ իմանալ: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար: