Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վարձակալել է բեռնատար մեքենա ապրանքներ առաքելու նպատակով: Բացի ապրանքները ուղեկցող փաստաթուղթը էլ ի՞նչ փաստաթղթեր պետք է առկա լինեն վարորդի մոտ: Շնորհակալություն:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վարձակալել է բեռնատար մեքենա ապրանքներ առաքելու նպատակով: Բացի ապրանքները ուղեկցող փաստաթուղթը էլ ի՞նչ փաստաթղթեր պետք է առկա լինեն վարորդի մոտ: Շնորհակալություն:
Սվետա.
Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ թերթի տպագրությամբ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում, որովհետև համաձայն համապատասխան օրենքի 15 հոդվածի 10-րդ կետի ԱԱՀ հարկից ազատված եմ, նոր հաշվետվության ձևում` “Միասնական հաշվարկ ԱԱՀ և ակցիզային հարկի” 13-ի Ա կետն է վերաբերում մեր գործառույթին, բայց հարկային օրենսգրքի հոդվածին վերաբերող պատուհանում չկա հանապատասխան հոդվածն ու կետը, խնդրում եմ օգնեք` ինչպես լրացնեմ ձևը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:
Արմինե.
Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը օնլայն ավիատոմս է գնում: Արդյո՞ք մենք պետք է ոչ ռեզիդենտի շահութահարկ վճարենք այս դեպքում:
Karen.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` որպես ԱՁ, զեղչի կտրոնների վաճառքի դեպքում (առաքում կամ էլեկտրոնային), ի՞նչ ձևով է իրականացվելու հարկերի մուծումը` առաքման գրքով, շրջանառության հարկով, թե այլ ձևով:

Ընկերություն` Փրոֆթաքս ՍՊԸ (ProfTax LLC)
Հասցե` Երևան, Արշակունյաց 49-23
Էլ. փոստ` info շնիկ proftax.am
Թափուր աշխատատեղ` Փորձառու հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` “ProfTax” հաշվապահական ընկերությանն անհրաժեշտ է փորձառու հաշվապահ: Աշխատանքի պայմաններ՝ մշտական Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք Գտնվելու վայրը՝ Երևան ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. • Հաշապահական և հարկային հաշվառման վարում, • Հաշվետվությունների վերլուծում, կազմում և ներկայացում, • Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, • Հաշվապահական ձևակերպումների իրականացում, • Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում, • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ, • Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում, • Ներքին հաշվետվությունների կազմում: • Ֆինանսական վերլուծության միջոցների տիրապետում, • Բյուջեի պլանավորում և վերահսկում ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ. • Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ: • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում: • ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն: • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն: 1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն: • Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: • Անգլերենի իմացություն: Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն: • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: • Թիմային աշխատելու ունակություն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները (CV) info շնիկ proftax.am էլեկտրոնային հասցեին` PDF ֆորմատով: Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել միայն հաստիքի անվանումը (Accountant): Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Այլ նշումներ` ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ProfTax ընկերությունը ավելի քան 10 տարի է, ինչ մասնագիտանում է ֆինանսական, հաշվապահական և հարկային ծառայությունների մատուցման բնագավառներում՝ ակտիվորեն համագործակցելով ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Ընկերության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղմամբ…
Մանե.
Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման դիմումի ձևերը հանվել են, և տվյալ օրենքը ուժը կորցրած են ճանաչել, որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ պետք է լինեն այդ գումարները և ինչպես պետք է հաշվանցվեն, եթե այլևս այդ օրենքը չի գործում:
Henrik.
Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:
Արմեն.
Բարև ձեզ։ Խնդիրը հետևյալում է. հարկայինից տեղեկացրել են, որ ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքերում։ Հաշվապահ չեմ, կներեք թերի կամ ոչ մասնագիտական հարցադրման համար։

Ավարտվել են ՀԷՑ ՓԲԸ-ում InfoExpert ընկերության կողմից 1C ծրագրային ապահովման ներդրման հետևյալ աշխատանքները՝
-Նորոգումների կազմակերպման մոդուլի ներդրում
-Ֆինանսների կառավարում մոդուլի ներդրում
-Կապալառուների աշխատատեղի մշակում և ներդրում հաշվապահության ծրագրում
-Billing ծրագրային համակարգի հետ հաշվապահական ծրագրի ինտեգրման համակարգի մշակում
-Նախագծող կազմակերպությունների համար աշխատանքային պատվերների հիման վրա նախահաշիվների տվյալների ձևավորման համակարգի մշակում և ներդրում հաշվապահական ծրագրում
-Կապալառուների կողմից տեղակայվող հաշվիչների ու արկղերի տեղակայում ստուգաչափական տվյալների մշակման և Կապալառուների ակտերի ավտոմատ ձևավորման համակարգի մշակում ու ներդրում հաշվապահական ծրագրում

Ընկերություն` Ակթրեյդ
Հասցե` Բաղրամյան 31 ա, 23
Հեռախոս` 010229081
Էլ. փոստ` tigrans շնիկ actrade-soft.com
Թափուր աշխատատեղ` 1C ծրագրավորող
Աշխատանքի նկարագրություն` Ակթրեյդ-Սոֆթ ՍՊԸնկերությանն անհրաժեշտ է 1C ծրագրավորող, ավարտին հասցված նախագծերով ու աշխատանքային մեծ փորձով: Օգտագործողի մակարդակով կատարյալ տիրապետող 1C ծրագրային առնվազն հետևյալ արտադրանքները՝ 1C:ТиС, 1C:УТ, 1С:БУХ, 1C:ЗиК, 1C:ЗУП, 1C:УПП, 1C:ERP…: 1C:Проффесионал կամ 1С:Специалист հավատարմագրերի առկայությունը ցանկալի է: Աշխատավարձը սկսած 300 000 ՀՀ դրամից: Հարցազույցին ներկայանալուց առաջ անհրաժեշտ է ռեզյումեյին, անձնագրի սքանին և երաշխավորական նամակին կից ուղարկել նաև պատրաստի լուծումների նմուշները (կազմած ծրագրերի md, cf ֆայլերը): Ռեզյումեն կից ֆայլերն ուղարկել tigrans շնիկ actrade-soft.com էլ. հասցեին: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 055539408 կամ 094539408: Ակթրեյդ-Սոֆթ ընկերության տնօրեն Տիգրան Հարությունի Սարգսյան
Աշխատավարձ` 300 000
Նուշիկ.
Արդյո՞ք պետական քոլեջ ՊՈԱԿ-ի ուսման վարձավճարները ենթակա են նվազեցման շահութահարկի հաշվարկի ժամանակ: Խնդրում եմ ձեր կարծիքը:
Լիլիթ.
Ընկերության բաժնեմասի նվիրատվությունը ենթակա՞ է նոտարական վավերացման, և արդյո՞ք մյուս բաժնետերերը պիտի համաձայնություն տան:
Ռիմա.
Բարև ձեզ, ես պատրաստում եմ տարոսիկներ և հարսանեկան այլ պարագաներ, ցանկանում եմ հիմնել ԱՁ, նաև վարձու աշխատող եմ, կհուշեք` սկսնակ բիզնեսի համար նման գործունեության համար ի՞նչ հարկատեսակներ են նախատեսված: Եվ արդյոք ԱՁ ունենալը կազդի վարձու աշխատող լինելու առավելությունների վրա:
Աիդա.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:
Best Arm.
Բարև ձեզ:
Ինչու՞ է ՀԾ -Հաշվետար ներբեռնելիս սա գրում.
“Սերվերի անունը սխալ է
Ստուգեք ցանցային միացումները
-1 A network-related or instance-specific error occurred while establishing a connection to SQL Server. The server was not found or was not accessible. Verify that the instance name is correct and that SQL Server is configured to allow remote connections. (provider: SQL Network Interfaces, error: 26 – Error Locating Server/Instance Specified)”:
Նարինե.
Խնդրում եմ, պատասխանեք` 23 % եկամտային հարկի դեպքում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 56 018 դրամ։ Արդյո՞ք դրոշմանիշային վճարը պահվում է աշխատավարձից, թե՞ փոխանցում է գործատուն:
Զառա Սահակյան.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք 2018թ.-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին:
Կանխավ շնորհակալ եմ:
Զավեն.
Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը, և ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս: Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել որևէ էլեկտրոնային փաստաթուղթ և ինչու՞:
Լուսինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք տեղական դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգը: 2018-ին առաջին հայտը հաջողությամբ հանձնվել է, բայց հիմա մնացած ապրանքատեսակների համար չի ստացվում լրացնել: Կարմիրով գրվում է, որ հաշվետվությունը լրացված չէ: Եթե տեղյակ եք, թե ինչ պետք է անել, խնդրում եմ շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:
Նարինե.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել` ինչպե՞ս հարկային հաշիվ դուրս գրելիս ստացված թիվը ստանամ առանց մնացորդի: Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` “Տրանս-Տարա” ՍՊԸ
Հասցե` ք․ Երևան, Գյուլիքեխվյան 9-17
Հեռախոս` 099091009
Էլ. փոստ` mur.ashot շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման վարում և հաշվապահական ստանդարտների իմացություն։ ՀԾ “Հանրային հատված” իմացություն կդիտարկվի որպես առավելություն
Աշխատավարձ` 200 000 դրամ
Այլ նշումներ` Աշխատանքային ժամերը` 9.00-18.00, երկուշաբթիից-ուրբաթ։

Ընկերություն` Ներմուծող ՍՊԸ
Հեռախոս` 091336361
Էլ. փոստ` armpost07 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատավարձ` 220 000

Ընկերություն` Միկշին
Հասցե` Ադոնց 8
Հեռախոս` 077683633
Էլ. փոստ` hr շնիկ mikshin.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ, ով կվարի համապատասխան ստորաբաժանման հաշվապահական հաշվառումը:
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV hr շնիկ mikshin.am էլ. հասցեին:
Varduhi.
Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն կարող է առք ու վաճառքով զբաղվել կոմիսիայի պայմանագրով` ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի հետ: Նախապես շնորհակալություն:
Linamari.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. դպրոցը նախկինում ֆիզ. անձից վառելափայտ գնելիս վճարել է 11% եկամտային հարկ: 2018թ փոփոխություններից հետո ինչպե՞ս և ի՞նչ փաստաթղթեր է պետք հիմնավորելու համար:
Ավետիք.
Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել կամ հղում տալ, թե որտեղ է պաշտոնապես գրված միասնական հաշվեհամարը, և ինչպե՞ս (ի՞նչ տեքստով, նպատակով) կատարել առանձին հարկերի փոխանցումները:
Ernest.
Ինչպե՞ս լրացնել շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ:
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությունում զբաղված անձինք կարող են այլ տեղ էլ աշխատել համատեղությամբ: Շնորհակալություն: