25/10/2026

Լուսինե.

Հարգելի գործընկերներ,
արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է “հեռացվել է աշխատանքից” և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։
Կանխավ շնորհակալություն։

Արևիկ.

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց. ընկերությունը ցանկանում է լուծել աշխատակիցների մի մասի հին աշխատանքային պայմանագրերը և նոր տարվանից կնքել նոր պայմանագրեր: Կա՞ արդյոք որևէ խանգարող հանգամանք, կամ դրույթներ, որոնք պետք է հաշվի առնել կամ պահպանել:

Շնորհակալություն:

Ընկերություն` Բակլաչոֆֆ ՍՊԸ
Հասցե` Վարդանանց փակ,8,1/4
Հեռախոս` 093.88-08-80,010.50-77-77
Էլ. փոստ` hr շնիկ baklachoff.com
Թափուր աշխատատեղ` հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` – հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում – E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում – Աշխատանք ՀԾ ծրագրերով – Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` խնդրում ենք ուղարկել 3*4 չափի նկարով ռեզյումե/ ինքնակենսագրական hr շնիկ baklachoff.com էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք ձեր նամակի թեմա (subject) տողում պարտադիր նշեք պաշտոնի անվանումը “Հաշվետար”:

Ընկերություն` ԱԲԻՈ առևտրի համալիր
Հասցե` Վերին Պտղնի
Էլ. փոստ` hr.brabion@gmail.com
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման վարում, ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում, ապրանքների մուտքերի, ելքերի, տեղաշարժի ձևակերպում, հաշվառում, վերահսկում: Դրամական միջոցների հաշվառում, մուտքերի, ելքերի ձևակերպում, հաշվառում: Դրամարկղային գործառնությունների հաշվառում-մուտքերի, ելքերի ձևակերպում: Ծախսերի հաշվառում, ստուգում, վերահսկում: Հիմնական միջոցների հաշվառում: Ներմուծումների ինքնարժեքի հաշվարկ, ձևակերպում: Դեբիտորական/Կրեդիտորական պարտքերի հաշվառում, վերահսկում: Հարկերի հաշվարկ, վճարում: Փոխանցումների, վճարումների իրականացում: Պայմանագրերի կազմում: Դրամարկղային, պահեստի և այլ գործառնությունների փաստաթղթավորում: Հաշվապահական փաստաթղթերի կազմում: Հաշվետվությունների կազմում, ներկայացում տնօրինությանը: Աշխատավարձի հաշվարկ: Օրենսդրության պահանջների կատարմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրկանացում, կազմակերպում: Պահանջներ՝ ՀԾ Հաշվապահ և ՀԾ Առևտուր, e-Invoicing, MS Word, Excell, Outlook հմուտ տիրապետում: Բարձրագույն կրթություն-տնտեսագիտական/հաշվապահական/: 5 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում: Անալիտիկ ունակությունների առակայությունը:
Աշխատավարձ` 300 000 – 500 000
Այլ նշումներ` Երևանի կենտրոնից տեղափոխումը աշխատավայր և հակառակ ուղղությամբ անվճար է։

Ընկերություն` Արտադրություն և ծառայությունների մատուցում
Հասցե` Երևան-Արմավիր
Էլ. փոստ` Laura-gevorgyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Գլխավոր հաշվապահի բոլոր պարտականությունները
Աշխատավարձ` Բարձր
Այլ նշումներ` Խնդրում ենք Ձեր CV-ները ուղարկել վերը նշված էլ. հասցեին: Ընտրված մասնակիցների հետ մենք կապ կհաստատենք:

Իրինա.

Բարև ձեզ:
ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, մեկ ամսվա ընթացքում երկու անգամ, սակայն հայտարարություն չի ներկայացրել և արտոնագրային վճար չի վճարել: Փաստը ակտավորելուց հետո կենթարկվի ամսական վճարի վեցապատիկին: Հարց` արդյո՞ք մինչ այդ ստուգումը հարկավոր է վճարել այդ վճարը և բացի այդ վեցապատիկը էլ ի՞նչ պատասխանատվություն է առաջանալու, օրինակ՝ ապօրինի գործունեության համար “Հարկերի մասին” օրենքի 26 հոդվածի համաձայն:

Կանխավ շնորհակալ եմ:

Նելլի.

Բարև ձեզ, կարո՞ղ եք օգնել կազմել դիմում-նամակ ՊԵԿ ներկայացնելու նպատակով` ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:

Աստղիկ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ ասել` կա՞ արդյոք տարբերություն “լուծել պայմանագիրը”, “ազատել աշխատանքից” և “ազատել զբաղեցրած պաշտոնից” արտահայտությունների մեջ, և հրամանի մեջ ո՞րն է նախընտրելի գրել: Կանխավ շնորհակալություն:

Երվանդ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` 1C հաշվավահական ծրագիրը հնարավոր է youtube-ով սովորել: Հայաստանում օգտագործվող ծրագրից տարբերվու՞մ է: Կա՞ ինչ որ մեկը, որ ինքնուրույն սովորել է:

Ընկերություն` “Արմհոլդինգ” փակ բաժնետիրական ընկերություն
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Տերյան 69 շ.
Հեռախոս` +37493960088
Էլ. փոստ` Narmkrtchyan շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Ավագ hաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները. Հաշվապահական և հարկային հաշվառման վարում Հաշվետվությունների կազմում և ներկայացում Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում Հաշվապահական ձևակերպումների իրականացում Հաշիվ ապրանքագրերի պատրաստում Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում Ներքին հաշվետվությունների կազմում
Աշխատավարձ` 150 000 – 350 000
Այլ նշումներ` Պահանջվող որակավորումները. Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես գլխավոր հաշվապահ կամ ավագ հաշվապահ Հարկային իրավահարաբերությունները և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի իմացություն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն 1C և ՀԾ հաշվապահական ծրագրերի և e-Invoicing ծրագրի իմացություն Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին Հաղորդակցվելու և բանակցելու բարձր հմտություններ Հաճախորդների հետ նուրբ և բարդ խնդիրների կարգավորման ունակություն Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն Անալիտիկ մտածելակերպ

Սաթենիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով:

Իմ էլ. փոստի հասցեն է` shakobyan շնիկ mail.ru

Կանխավ շնորհակալություն:

Alvard.

Բարև ձեզ, ես ավարտել եմ հեռակա ֆակուլտետի Մանկավարժության բաժինը, 1 տարվա ընթացքում ընդունվել եմ աշխատանքի: Արդյո՞ք իմ սովորած տարիները կգրվեն աշխատանքային գրքույկի մեջ: Շնորհակալություն:

Լիլիթ.

Հաշվապահներ ջան, հարց.
եթե ապրանքի հանձնման-ընդունման ակտ ունեմ, որով ապրանքս ի պահ հանձնել եմ այլ կազմակերպության, բայց տեղափոխման փաստաթուղթ չեմ գրել, ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:

Ս.Ա..

Հարգելիներս, պետական մարմինները չկարողացան պատասխանել, հույսս դուք եք ))
1. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն
ա. եթե այո, ապա ի՞նչ ծավալով ու ի՞նչ հաճախականությամբ
բ. եթե այո, ապա արդյո՞ք կարող է գումարը փոխանցել իր բանկային քարտից, կամ այլ միջոցներով

Եթե գիտեք, ապա գրեք նաև սահմանափակումների և այլնի մասին, կամ ո՞ր օրենսդրական ակտն է կարգավորում այս ոլորտը:

Կանխավ շնորհակալ եմ:

Հռիփսիմե.

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել` երկվորյակների դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը: Մաքուր աշխատավարձս 60 000 է (մանկավարժական): Շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:

Լարիսա.

Բարև ձեզ: Անձը աշխատել է 1 տարի և 3 ամիս, որից 7 ամիսը` 80 000 դրամ, իսկ 8 ամիսը` 100 000 դրամ աշխատավարձով: Ազատվել է իր դիմումի համաձայն և վերջին մի տարվա ընթացքում ստացել/գնացել է ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք անձը այս դեպքում ստանում է վերջնահաշվարկ (ԱՕ 130 հոդված), և ի՞նչ բանաձևով է այն հաշվվում: Խնդրում եմ նշել կոնկրետ ձևով հաշվարկվող հասանելիք գումարը: Շատ շնորհակալություն: