28/10/2026

Ռոզա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ հարկային առանձնահատկություններ ունեն զբոսաշրջային կազմակերպությունները ՀՀ-ում, արդյո՞ք կան որոշակի արտոնություններ, եթե այո, կնշե՞ք` որ դեպքերում: Կանխավ շնորհակալություն:

Naira.

Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ տեղեկություն տվեք ինձ ներքոնշյալ հարցի վերաբերյալ։
Արդյո՞ք աշխատանքային գրքույկում պետք է նշվի անձի ֆիզ արձակուրդ գնալը, եթե իր փոխարեն (իր պաշտոնին) մեկ այլ անձ է ընդունվել աշխատանքի տվյալ ժամանակաշրջանի համար (ժամանակավոր)։ Կանխավ շնորհակալ եմ։

Ընկերություն` “ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ” ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Կոմիտաս 34-18
Հեռախոս` +37493000690
Էլ. փոստ` info.denergy շնիկ yandex.com
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Շինարարական կազմակերպությանը պահանջվում է գլխավոր հաշվապահ լրիվ աշխատանքային օրվա զբաղվածությամբ: Մասնագիտական աշխատանքային փորձը և հաշվապահական ծրագրերի գերազանց իմացությունը պարտադիր է, շինարարական ընկերությունում աշխատանքային փորձը՝ ցանկալի: Աշխատավարձը 200 000 դրամ: Համապատասխան թեկնածուները ինքնակենսագրական/ռեզյումե ներկայացնեն info.denergy շնիկ yandex.com հասցեին (զանգահարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում):
Աշխատավարձ` 200.000

Ընկերություն` “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրակարգ հյուրանոցում պահանաջվում է հաշվապահ: Պահանջներ: Համապատասխան բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ: Տիրապետել ՀԾ ծրագրին: Պահանաջվում է նաև անգլերեն լեզվի լավ իմացություն: Պարտականություններ: Ընթացիկ ձևակերպումների իրականացում, բանկային փոխանցումների կատարում և այլն: Աշխատանքային գրաֆիկ: 5-օրյա, ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձ` 130 000 – 150 000 դրամ
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ օրը` 10:00-17:00): Էլ. հասցե gortsbolorin շնիկ gmail.com

Մարիամ.

Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Հայկ.

Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:

Anna K.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել ինձ մեկ հարցում: Եթե աշխատակիցը այս տարվա մեջ` ապրիլին օգտագործել է 2016 թվականի ամենամյա արձակուրդը, այժմ 2017 թվականի արձակուրդը տրամադրելու դեպքում ինչպե՞ս պետք է կատարվի հաշվարկը:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը անտոկոս փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով: Արդյո՞ք հնարավոր է այդ փոխառությունը մարել դրամով: Ինչպե՞ս են կատարվելու այդ դեպքում փոխարժեքների հետ կապված հաշվարկները:

Մարիամ.

Բարև ձեզ:
Ամենամյա արձակուրդից ունեմ 15 չօգտագործված օր, որը ուզում եմ օգտագործել 2017թ. հոկտեմբերի 1-ից: 63 տարեկանս լրանում է 2017 թ հոկտեմբերի 7-ին: Հնարավո՞ր է անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծել արձակուրդից հետո: Կանխավ շնորհակալություն:

Կարեն.

Բարև ձեզ:

Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում “բռնացնի”: Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:

Ընկերություն` Valan Prof LLC
Հասցե` Բադալ Մուրադյան 6/1
Էլ. փոստ` hr.kadrer շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ` հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` – Տնօրենի հեռախոսազանգերի և էլեկտրոնային նամակների պատասխանում – Ավիատոմսերի պատվիրում – Ելից և մտից գրանցամատյանների վարում – Իրականացնել հաշվետարի գործառույթներ- Բարձրագույն կրթություն – Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն – Համակարգչային ծրագրերի, 1C 8.3-ի և ՀԾ-ի լավ իմացություն – Սահուն և գրագետ խոսք, բարեկիրթ պահվածք

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետար-գործավար
Աշխատանքի նկարագրություն: Կազմակերպությանը շտապ պահանջվոմ է մինչև 40տ. ՀԾ ծրագրի իմացությամբ գործավար/հաշվետար: Գրաֆիկը՝ 10:00-18:00, շաբաթ, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120.000 դրամ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1261
Աշխատավարձ` 120.000

Ընկերություն` ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն
Հասցե` Կորյուն 19ա, գր. 38
Հեռախոս` 010 58 49 45, 099 58 49 45, 094 58 49 45, 055 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար – գանձապահ
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` Ինժեներական համակարգերի մատակարարում, նախագծում, մոնտաժում: Ջեռուցման, օդափոխության համակարգերի ներմուծում: Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, ակտերի կազմում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում: Պահանջներ` բարձրագույն կրթություն, համակագչային գիտելիքներ՝ MS Office, 1C կամ ՀԾ (Arm-software) ծրագրի լավ իմացուցյուն, գանձապահի փորձ առնվազն 1 տարի: Տարիք` 22 – 35 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.30 – 18.30 Աշխատավարձ ` 130.000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ներկայացնել ռեզյումե լուսանկարով: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45:
Աշխատավարձ` 130 000

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը արդյո՞ք իրավունք ունի այլ կազմակերպության կամ ֆիզ. անձի անունից բանկից գումար փոխանցի իր կազմակերպության հաշվեհամարին: Նշեմ, որ փոփանցման փաստաթղթերում երևում է վճարողի անունը, իսկ նպատակ դաշտում` թե ում անունից է փոխանցվել գումարը: Շնորհակալություն:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221

Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ:

Շնորհակալություն:

Նառա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ:
Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:

Sahun.

Հարգելի գործընկերներ, կարծիք տվեք խնդրում եմ.
ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում, որի համար չի նախատեսել ԱԱՀ: Այժմ դա կարելի՞ է համարել ապօրինի ձեռնարկատիրություն և հարկերից խուսափում:

Մխիթար.

Բարև ձեզ, մի հարց ունեմ. համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում: Գիտեմ, որ իրավունք ունի մանկավարժական աշխատանք կատարել, բայց ուզում եմ իմանալ` եթե դասավանդում է շաբաթական 6 դասաժամ 45 րոպե տևողությամբ, որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, ժամային սահմանափակում կա՞:

Ընկերություն` Հայաստանի համայնքների միություն
Էլ. փոստ` gnumner շնիկ caa.am
Թափուր աշխատատեղ`  Կազմակերպության հաշվապահական հաշվառման իրականացման ծառայության մրցույթ
Աշխատանքի նկարագրություն` Ապահովում է Միության հաշվապահական հաշվառումը ՀՀ օրենսդրության, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և շնորհատուների պահանջներին համապատասխան – ապահովում է ֆինանսական, պետությանը ներկայացվող, շնորհատուներին ներկայացվող հաշվետվությունների պատրաստումը – ապահովում է պարբերական ‎‎ֆինանսական հաշվետվությունների ու առնչվող այլ փաստաթղթերի պատրաստումը և ներկայացումը գործադիր տնօրենին, ծրագրերի ղեկավարներին – կազմակերպում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը – մասնակցում է Միության տարեկան բյուջեի պատրաստմանը – մասնակցում է Միության ծրագրերի բյուջեների մշակմանը և ‎իրականացնում հսկողություն ծրագրերի ֆինանսական հոսքերի նկատմամբ – վարում է անդամավճարների էլեկտրոնային ռեգիստր – կազմում է վճարման հանձնարարականներ – վարում է հաշիվ ապրանքագրերի գրանցամատյան (ՀԾ-ում կամ այլ էլեկտրոնային գրքերում) – յուրաքանչյուր ամսվա վերջում իրականացնում է բանկային հաշիվների հաշվապահական հաշվառման արդյունքների և բանկային քաղվածքների արդյունքների համադրում – դրամարկղի առկայության դեպքում ապահովում է դրամարկղի վարումը՝ ըստ Միության ընթացակարգերի, վերահսկում է դրամարկղի գույքագրումը – հաշվարկում և ձևակերպում է աշխատակազմի աշխատավարձերի վճարումը – վարում է ‎ֆինանսական փաստաթղթերի հաշվառման և պահպանման համակարգը – աջակցում է ներքին վերահսկողության համակարգերի գործածմանը և կատարելագործմանը – աջակցում է ‎արտաքին ֆինանսական աուդիտի անցկացմանը
Այլ նշումներ` Դիմումների ներկայացման ընթացակարգ Հետաքրքրված ընկերությունների առաջարկները պետք է ներառեն ծառայության մատուցման a. Ամսական գինը b. համանման աշխատանքների օրինակների ցանկ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել gnumner շնիկ caa.am հասցեով, վերնագրում նշելով «Հաշվապահական հաշվառում» բառերը։ Առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. սեպտեմբերի 25-ը (Երևանի ժամանակով 18.00-ը): Առաջարկի ներկայացման պահանջների և ընթացակարգի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Համայնքների Միություն՝ 010574501։