Լիազորի գրանցման համար հայտի ներկայացում

Նարչիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, բացատրեք ինձ` ի՞նչ է նշանակում լիազորի գրանցման համար հայտի ներկայացումը, և ի՞նչ պետք է անի կազմակերպությունը:

Կարդալ ավելին Լիազորի գրանցման համար հայտի ներկայացում

Ի՞նչ կարգով է կատարվում չտեղափոխվող գույքի օտարումը

Lilit9381.

ՓԲԸ-ների միացման դեպքում միացվող ընկերության չտեղափոխվող գույքի օտարումը (դուրսգրումը) ի՞նչ կարգով է կատարվում:

Կարդալ ավելին Ի՞նչ կարգով է կատարվում չտեղափոխվող գույքի օտարումը

Տեղափոխման փաստաթուղթ ապրանքը ի պահ հանձնելու ժամանակ

Լիլիթ.

Հաշվապահներ ջան, հարց.
եթե ապրանքի հանձնման-ընդունման ակտ ունեմ, որով ապրանքս ի պահ հանձնել եմ այլ կազմակերպության, բայց տեղափոխման փաստաթուղթ չեմ գրել, ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ:

Կարդալ ավելին Տեղափոխման փաստաթուղթ ապրանքը ի պահ հանձնելու ժամանակ

Արդյո՞ք ԱՁ-ները հաշվարկելու են շահութահարկ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ-ները հաշվարկելու են շահութահարկ

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն

Ս.Ա..

Հարգելիներս, պետական մարմինները չկարողացան պատասխանել, հույսս դուք եք ))
1. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն
ա. եթե այո, ապա ի՞նչ ծավալով ու ի՞նչ հաճախականությամբ
բ. եթե այո, ապա արդյո՞ք կարող է գումարը փոխանցել իր բանկային քարտից, կամ այլ միջոցներով

Եթե գիտեք, ապա գրեք նաև սահմանափակումների և այլնի մասին, կամ ո՞ր օրենսդրական ակտն է կարգավորում այս ոլորտը:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն

Մայրության նպաստի հաշվարկ երկվորյակների դեպքում

Հռիփսիմե.

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել` երկվորյակների դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը: Մաքուր աշխատավարձս 60 000 է (մանկավարժական): Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ երկվորյակների դեպքում

Արդյո՞ք կվճարվի մայրության նպաստը

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:

Կարդալ ավելին Արդյո՞ք կվճարվի մայրության նպաստը

Ապրանքի գնի սահմանում

Զառա.

Ինչպե՞ս ապրանքը թանկացնել 14 տոկոսով և իջեցնել 14 տոկոսով:

Կարդալ ավելին Ապրանքի գնի սահմանում

Արդյո՞ք անձը տվյալ դեպքում ստանում է վերջնահաշվարկ

Լարիսա.

Բարև ձեզ: Անձը աշխատել է 1 տարի և 3 ամիս, որից 7 ամիսը` 80 000 դրամ, իսկ 8 ամիսը` 100 000 դրամ աշխատավարձով: Ազատվել է իր դիմումի համաձայն և վերջին մի տարվա ընթացքում ստացել/գնացել է ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք անձը այս դեպքում ստանում է վերջնահաշվարկ (ԱՕ 130 հոդված), և ի՞նչ բանաձևով է այն հաշվվում: Խնդրում եմ նշել կոնկրետ ձևով հաշվարկվող հասանելիք գումարը: Շատ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը տվյալ դեպքում ստանում է վերջնահաշվարկ

ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակ

Clara.

Հարգելի աշխատակիցներ, ո՞ր կայքից կարող եմ գտնել ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակը: Եվ ուզում եմ իմանալ` արդյո՞ք այդ կայքում մշտապես լրացվում են տեղի ունեցող փոփոխությունները:

Կարդալ ավելին ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակ

Արդյո՞ք հրամանի առկայությունը պարտադիր է

Արևիկ.

Բարև ձեզ: Նոր աշխատակից ընդունելիս պարտադի՞ր է արդյոք աշխատանքային պայմանագրից բացի նաև աշխատանքի ընդունվելու հրաման ունենալ, թե՞ միայն պայմանագիրը բավական է:

Կարդալ ավելին Արդյո՞ք հրամանի առկայությունը պարտադիր է

Արդյո՞ք անձը կարող է ՀԿ տնօրեն լինել համատեղությամբ

Արաքսյա.

Խնդրում եմ ասեք, եթե ես լրիվ դրույքով աշխատանք ունեմ ԲՈՒՀ-ում, կարո՞ղ եմ մեկ այլ հասարակական կազմակերպության տնօրեն լինել նաև:

Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կարող է ՀԿ տնօրեն լինել համատեղությամբ

Ի՞նչ տուգանք է նախատեսված դրամարկղային գիրք չունենալու համար

Peri.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ները արդյո՞ք պետք է ունենան դրամարկղային գիրք, եթե այո, ու 3 տարի շարունակ հիմնադրման պահից չեն ունեցել, այդ պարագայում ի՞նչ տուգանք է սահմանվում:

Կարդալ ավելին Ի՞նչ տուգանք է նախատեսված դրամարկղային գիրք չունենալու համար

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Տաթևիկ.

Բարև ձեզ:
Ես այս պահին 8 շաբաթական հղի եմ, իսկ գործատուն դեռ չի գրանցել որպես աշխատող: Եթե մինչև 10.11.17թ.-ը լինի իմ գրանցումը, ես օրենքով սահմանված կարգով իրավունք ունե՞մ օգտվելու երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Գործատուն ցանկանում է երկարացնել աշխատանքային պայմանագրերի ժամկետները

Գևորգ.

Բարև ձեզ: Հարցս կայանում է հետևյալում. կազմակերպությունում աշխատում են 65-70 տարեկան աշխատողներ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարի 8-ին: Եթե գործատուն ցանկանում է որոշակի ժամկետով, օրինակ 3 ամսով, երկարացնել աշխատանքային պայմանագիրը, կա՞ օրենքի որևէ կետ, որտեղ նշվում է ժամանակը, թե գործատուն իր հայեցողությամբ է ժամկետը սահմանում:

Կարդալ ավելին Գործատուն ցանկանում է երկարացնել աշխատանքային պայմանագրերի ժամկետները

Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

Վ.Սարգսյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
1. Պահակի աշխատանքային պայմանագիր
2. Հերթափոխի ժամանակացույց

Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Սիրարփի.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:

Կարդալ ավելին Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Ինչպե՞ս լրացնել դրամարկղային գիրքը

Աննա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցով: Հասարակական կազմակերպություն է, վարում է դրամարկղային գիրք, վերջին գրառումները եղել են 2014թ., քանի որ հետո որևէ գործարքներ տեղի չեն ունեցել: Ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս լրացնել գիրքը այդ դադարից հետո:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս լրացնել դրամարկղային գիրքը

Ալեքսանդր Հոթել ՍՊԸ

Ընկերություն` Ալեքսանդր Հոթել ՍՊԸ
Հասցե` ք. Երևան, Աբովյան 3/4
Հեռախոս` 044206003
Էլ. փոստ` anna.arzumanyan շնիկ thealexanderyerevan.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվարկման հաշվապահ (Cost Controller)
Այլ նշումներ` Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ

Կարդալ ավելին Ալեքսանդր Հոթել ՍՊԸ

Վարկային կազմակերպություն

Ընկերություն` վարկային կազմակերպություն
Հասցե` ք. Երևան
Էլ. փոստ` karinesarg շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ` վակային կազմակերպության գլխավոր հաշվապահ
Այլ նշումներ` թեկնածուն պետք է ունենա վարկային կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու լիցենզիա, կամ պատրաստ լինի անմիջապես հանձնել քննություն և ձեռք բերել այն:

Կարդալ ավելին Վարկային կազմակերպություն

Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Լալա.

Բարև ձեզ:
Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Տաբելի վարում առանց ներքին հրամանի

Sona.

Եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր շարունակել ենք վարել, բայց ներքին հրաման չենք տվել, շա՞տ կոպիտ խախտում է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տաբելի վարում առանց ներքին հրամանի

Ա/Ձ ցանկանում է աշխատել ՏՏ ոլորտում

Հարութ.

Ա/Ձ պետք է գրանցվի, որը պետք է աշխատի IT ոլորտում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր է տալու, և անհրաժե՞շտ է արդյոք նրան ՀԴՄ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ ցանկանում է աշխատել ՏՏ ոլորտում

Ինչպիսի՞ հարկեր կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար

Յուլիա.

Բարև ձեզ:

Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ հարկեր կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար

Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի

Լիլիթ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել:
Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի:
Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:

Կարդալ ավելին Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի

Աշխատողը կորցրել է աշխատանքային գրքույկը

Մարիամ.

Բարև ձեզ, ես դուրս եմ եկել աշխանքից: Ինչպե՞ս կարող եմ իմանալ` քանի տարվա ստաժ ունեմ օնլայն տարբերակով, ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս:

Կարդալ ավելին Աշխատողը կորցրել է աշխատանքային գրքույկը