25/10/2026

Ռոբերտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետում ասվում է, որ շրջանառության հարկի գումարը նվազեցվում է ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի չափով, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք մաքսատուրքն էլ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Լարիսա.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել` բնական սեմղված գազի իրացմամբ զբաղվող կազմակերպությունը իրացման համար վճարվող ակցիզային հարկի գումարը կարո՞ղ է արդյոք ծախս համարել: Կանխավ շնորհակալ եմ:

Ալբերտ.

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր գնել-վաճառելուց։ Ըստ նոր օրենսգրքի 149 հոդվածի՝ արժեթղթերի առք ու վաճառքի արդյունքում առաջացած հասույթը դիտարկվում է որպես նվազեցվող եկամուտ, հետևաբար չի հարկվում։ Ի՞նչ մտքերով կամ պարզաբանումներով կարող եք կիսվել այս թեմայի շուրջ։

Ընկերություն` “ՄԻԼԼԿԱԹ” ՍՊԸ
Հասցե` Թբիլիսյան խճ. 15
Հեռախոս` 010 209960
Էլ. փոստ` hr շնիկ elnor.am
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական վերլուծաբան
Աշխատանքի նկարագրություն` Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու ֆինանսական վերլուծաբան: Պարտականություններ` – Ընկերության բիզնես պրոցեսների վերլուծություն – Բյուջետավորման և պլանավորման մոդելների մշակում – Գործունեության ֆինանսական և տնտեսական ցուցանիշների, պլանավորված և փաստացի արդյունքների վերլուծություն – Ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների կազմում և ներկայացում ֆինանսական տնօրենին – Հաշվետվությունների, վերլուծության արդյունքների ամփոփ ներկայացում ֆինանսական տնօրենին – Տվյալների բազայի ստեղծում, անհրաժեշտ տեղեկատվության արտահանում և մշակում: Պահանջվող հմտություններ` – Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն – Աշխատանքային փորձ` 1-3 տարի – Excel ծրագրի գերազանց (ֆինանսական ֆունկցիաների) իմացություն – Հաշվապահության հիմունքների իմացություն, ՀԾ-ի իմացություն – Ֆինանսական վերլուծությունների իրականացման և մոդելավորման աշխատանքային փորձը ցանկալի է – Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու, մանրամասների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն – Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է – Ճկուն վերլուծական միտք – Հաղորդակցման հմտություններ – Հարմարվող Համապատասխան թեկնածուները ուղարկեն ինքնակենսագրականը hr շնիկ elnor.am հասցեին` վերնագրի դաշտում նշելով “Ֆինանսիտ/ վերլուծաբան”:

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ ներկրող ընկերությունում
Աշխատանքի նկարագրություն` Խոշոր ներկրող ընկերությունում պահանջվում է մինչև 50տ. /իգ, ար/ ՀԾ ծրագրի իմացությամբ, փորձառու հաշվապահ: Գրաֆիկը՝ 09:30-18:00, շաբաթ՝ 09:30-14:00, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1018
Աշխատավարձ` սկսած 150.000 դրամից

Ընկերություն` Էկոշին Գրուպ ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Մանանդյան 33/4
Հեռախոս` 060500580
Էլ. փոստ` info շնիկ ecoshingroup.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Խոշոր շինարարական կազմակերպության հաշվապահության վարում
Աշխատավարձ` բարձր
Այլ նշումներ` Աշխատանքային փորձ շինարարական ոլորտում

Ընկերություն` Հարդ Փաուեր Սիստեմս ՍՊԸ-Hard Power Systems-HPS
Հասցե` Տիգրան Մեծի74-Tigran Mets 74
Էլ. փոստ` info շնիկ hps.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականություններ՝ Հաշվապահական հաշվառման վարում, ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում, ապրանքների մուտքերի, ելքերի, տեղաշարժի ձևակերպում, հաշվառում, վերահսկում: Դրամական միջոցների հաշվառում, մուտքերի, ելքերի ձևակերպում, հաշվառում: Դրամարկղային գործառնությունների հաշվառում-մուտքերի, ելքերի ձևակերպում: Ծախսերի հաշվառում, ստուգում, վերահսկում: Հիմնական միջոցների հաշվառում: Ներմուծումների ինքնարժեքի հաշվարկ, ձևակերպում: Դեբիտորական/Կրեդիտորական պարտքերի հաշվառում, վերահսկում: Հարկերի հաշվարկ, վճարում: Փոխանցումների, վճարումների իրականացում: Պայմանագրերի կազմում: Դրամարկղային, պահեստի և այլ գործառնությունների փաստաթղթավորում: Հաշվապահական փաստաթղթերի կազմում: Հաշվետվությունների կազմում, ներկայացում պահանջվող վայր: Աշխատավարձի հաշվարկ: Օրենսդրության պահանջների կատարմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրկանացում, կազմակերպում: Հաշվապահական հաշվառման կազմակերպում, արդյունավետության բարձրացմանն ուղված անհրաժեշտ գործողությունների իրականացում: Պահանջներ՝ ՀԾ Հաշվապահ և/կամ ՀԾ Առևտուր, e-Invoicing, MS Word, Excell, Outlook հմուտ տիրապետում: Բարձրագույն կրթություն-տնտեսագիտական/հաշվապահական/: 3 տարվա աշխատանքային փորձ: Կդիտվի որպես առավելություն՝ Անգլերեն լեզվի իմացությունը, գործող օրենդրության տիրապետումը, նախաձեռնողականությունը, կազմակերպչական, անալիտիկ ունակությունների առակայությունը:
Այլ նշումներ` Ձեր ռեզյումեները խնդրում ենք ուղարկել info շնիկ hps.am հասցեին, ցանկալի է կցել նկար և նշել ակնկալվող աշխատավարձի չափը:

Հովիկ.

Բարի օր:

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։

Կանխավ շնորհակալություն:

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանել.
Ապրանքների արտահանման ժամանակ շրջանառության հարկով աշխատող կազմակերպության կողմից էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր ծրագրով լրացվու՞մ է “Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ”: Մանրամասն

Liana.

Կազմակերպությունը(1) մեկ այլ Կազմակերպության(2) հետ տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում, այս պարագայում ո՞վ է ստանձնում հարկ վճարելու պարտավորությունը: Եվ, եթե պայմանագրով համաձայնեցվում է, որ 2-րդ կազմակերպությունն է ստանձնում վճարելու պարտավորությունը, արդյո՞ք 1 կազմակերպությունը պե՞տք է հաշվարկը ներկայացնի եկամտային հարկի հաշվարկում:

Արմեն.

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում տարբեր խանութների: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուղեկցող փաստաթղթի հարցը: Գրե՞լ տեղափոխման փաստաթուղթ, հետո որ խանութը ինչ ապրանք որ ցանկանում է, այդ մասով դուրս գրել հաշիվ, թե՞ գրել հաշիվներ, հետո ճշգրտող հաշիվներով ձևակերպել վերադարձը: Նախապես շնորհակալություն:

Ա.

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:

Լիանա.

Հարգելի հաշվապահներ,

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Շնորհակալություն:

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Լիանա.

Եթե արտադրանքը միևնույն պատվիրատուին ամեն օր առաքվում է մաս-մաս, արտադրանքի առաքման հաշիվ-ապրանքագիրը կարո՞ղ եմ վերջում ամբողջական թվով դուրս գրել, թե՞ պարտադիր յուրաքանչյուր առաքման համար առանձին-առանձին:

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը:
Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը:

Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետար շինանյութի սրահում
Աշխատանքի նկարագրություն` Շինանյութի խանութի համար պահանջվում է մինչև 35տ. 1C ծրագրի իմացությամբ հաշվետար/օպերատոր աղջիկ: Գրաֆիկը՝ 09:30-19:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120,000 դրամ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 965
Աշխատավարձ` 120 000

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ / կադրերի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է մինչև 35տ. ՀԾ ծրագրի իմացությամբ աղջիկ հաշվապահ/կադրերի մասնագետ: Գրաֆիկը՝ 09:00-17;00, շաբաթ, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 961
Աշխատավարձ` սկսած 80 000 դրամից

Ալլա.

Բարև ձեզ:
Չմուծած տուգանքի համար արդեն տույժ էին նշանակել 0.15 տոկոս, հիմա է լ 20.000 դրամ տուգանել են նուն հարկի համար: Կարելի՞ է միևնույն ժամանակ և տույժ նշանակել, և տուգանել: Շնորհակալություն:

Ընկերություն` Սիս Նատուրալ
Հասցե` ք.Երևան, Հաղթանակ 1 1/7
Հեռախոս` 055386828, 099706065
Էլ. փոստ` anush.samsonyan շնիկ sisnatural.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է Հաշվետար ՀԾ-ի իմացությամբ, 1 տարի աշխատանքային փորձով