25/10/2026

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 99 555389
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն • Աշխատանքային փորձը նման ոլորտում կդիտվի որպես առավելություն • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն • Համակարգչային ծրագրերի իմացություն` MS office • Հաճախորդների սպասարկման հմտություններ • Գրագետ հաղորդակցման կարողություն • Արագ սովորելու ունակություն Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փ

Ընկերություն` Կանանց իրավունքների կենտրոն
Հասցե` Երևան
Էլ. փոստ` info շնիկ wrcorg.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կանանց իրավունքների կենտրոնը փնտրում է իգական սեռի աշխատասեր և մոտիվացված անձնավորության, ով կիրականացնի կազմակերպության հաշվապահական գործառույթները: Աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10-ից – 18:30: Աշխատանքային փորձը հասարակական կազմակերպությունում պարտադիր է: Պահանջվող հմտություններ: – Բարձրագույն մասնագիտական կրթություն, – MS Office, 1C, ՀԾ հաշվապահ, E-invoicing, Հարկային օրենսդրության, Աշխատանքային օրենսդրության գերազանց տիրապետում և այլն – ՀՀ-ում ՀԿ ոլորտի առանձնահատկությունների տիրապետում, – Պատասխանատվության զգացում և վերջնաժամկետին առաջադրանքն ավարտելու ունակություն, – Նոր գիտելիքներ ձեռք բերելու և արագ սովորելու ունակություն, CV-ներն ուղարկել info շնիկ wrcorg.am հասցեին:

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 99 555389
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ավագ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում՝ պահպանում, սահմանված կարգով արխիվացում. հաշվապահական գրքերի/մատյանների վարում և քաղվածքների պատրաստում. • Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում և ֆինանսական հաշվետվությունների կազմում ու ներկայացում համապատասխան մարմիններին. • Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում. • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում. • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և անհրաժեշտության դեպքում վճարում. • Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, • Համակարգչի լավ իմացություն • Հայկական ծրագրերի իմացություն • Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ • Ճշտապահություն, ազնվություն • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն • Սթրեսակայունություն • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է մինչև 35տ. 1C, Excel ծրագրերի իմացությամբ աղջիկ հաշվապահ: Գրաֆիկը՝ 09:000-18:00, շաբաթ՝ 09:00-17:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ սկսած 100.000 դրամից: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1233
Աշխատավարձ` 100.000 դրամ

Լիանա.

Բարև ձեզ:

Զինվորիների համար կատարվող պահումները՝ 1 000 դրամի տեսքով, եթե ուշացվել է մի քանի ամիս, արդյո՞ք տույժ կամ տուգանք կա սահմանված: Կամ եթե հրաժարվում ենք վճարելուց, ի՞նչ պատասխանատվություն է գործում:

Քնարիկ.

Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

Կարեն.

Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ օրենքի փոփոխությունների հետևանքով հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյո՞ք դա այդպես է:

Անի.

Բարև ձեզ, կներեք մի հարց էի ցանկանում տալ. ՀԾ հաշվապահ ծրագրով տպվել է կանխավճարի չեկ՝ կանխավճարի օգտագործում դաշտում նշվելով որոշակի գումար: Սակայն կանխավճարի մուտք չի եղել նախքան այդ: Հետո չեկը ետ է կանչվել, քանի որ դա բնականաբար սխալ է եղել: Ցանկանում էի ճշտել` նման դեպքում հնարավո՞ր է որևէ տուգանք կամ խնդիր առաջանա:

Սամվել.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն, նաև լինի այլ ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն կամ հիմնադիր և լինի հաշվապահի հաստիքում:

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար, հաշվապահ, գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Խոշոր ներկորղ ընկերությանը պահանջվում են ՝ հաշվետար, հաշվապահ, գլխավոր հաշվապահ: Հաշվետար՝ 20-35տ. աշխատանքային փորձով, 1C ծրագրի իմացությամբ աղջիկ: Աշխատավարձը՝ 80000-100.000 դրամ: Հաշվապահ՝ 20-35տ. աշխատանքային փորձով, 1C ծրագրի իմացությամբ աղջիկ: Աշխատավարձը՝ 120.000 դրամ: Գլխավոր հաշվապահ՝ մինչև 45տ. աշխատանքային փորձով, 1C ծրագրի իմացությամբ: Աշխատավարձը՝ 180.000-200.000 Գրաֆիկը՝ 08:30-18:00, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61:

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս`(010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական Մասիս քաղաքում
Աշխատանքի նկարագրություն` Քարի արտադրամասում պահանջվում է 20-35տ. ռուսերենի և 1C ծրագրի գերազանց իմացությամբ հաշվապահի օգնական: Գրաֆիկը՝ 09:00-18:00, շաբաթ, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ սկսած 100.000 դրամից: Կա Երևան քաղաքից ծառայողական մեքենա: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1106
Աշխատավարձ` 100.000 դրամ

Ընկերություն` ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն
Հասցե` Կորյուն 19ա, գր. 38
Հեռախոս` 010 58 49 45, 099 58 49 45, 094 58 49 45, 055 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` պարենային ապրանքների ներմուծում Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ` բարձրագույն կրթություն, MS Office, 1С ծրագրի-ի (8.2) իմացություն: Աշխատանքային փորձ` ոչ պակաս, քան 1 տարի Տարիք` 22-35 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.00 – 18.00 Աշխատավարձ ` 100.000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջանը` 1 շաբաթ:
Աշխատավարձ` 100 000
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանու՞թ՝ շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա:

Նախապես շնորհակալություն:

Շուշանիկ.

Բարև ձեզ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք, թե ոչ: Ուշացրել ենք եկամտային հարկի վճարումը, պետք է յուրաքանչյուր օրվա համար վճարենք 0.15 տոկոս տույժ: Հնարավո՞ր է որևէ տեղ տեսնել` որքան է կազմում այս պահի դրությամբ կուտակված գումարը: Շնորհակալություն:

Հուսիկ.

Բարի օր: Տարբեր հերթափոխների պահակներ ստանում են տարբեր վարձատրություն: Շուրջօրյա պահակային ծառայություն կատարող չորս պահակները պետք է տարին մեկ անգամ գնան արձակուրդ: Նրանց փոխարինելու համար ընդունված հինգերորդ պահակը, որը պետք է աշխատի տարվա մեջ չորս ամիս,փաստորեն ստանում է ավելի ցածր վարձատրություն նույն աշխատանքային պայմաններում և նույն աշխատաժամերի դեպքում: Ճի՞շտ է վարվել հիմնարկի ղեկավարը պահակներին արձակուրդների ընթացքում փոխարինման եկած նոր աշխատակցին ավելի ցածր դրույքաչափով աշխատանքի ընդունելով:

Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս արտադրություն է, ես իրավունք ունե՞մ գնորդին տրամադրել միայն ՀԴՄ կտրոն, թե՞ հաշիվ-ապրանքագիրը պարտադիր է դուրս գրել:

Եթե պարտադիր չէ, ապա մինչև 300 000 միանվագ կարո՞ղ եմ կտրոն տրամադրել: Եթե հնարավոր է` օրենքի կետ հղեք: Շնորհակալություն:

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն: կահույքի աքսեսուրների խանութում պահանջվում է 20-35տ. բարձրագույն կրթությամբ հաշվետար-գանձապահ: Գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120.000 դրամ: : Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1087
Աշխատավարձ` 120 000