28/10/2026

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետար շինանյութի սրահում
Աշխատանքի նկարագրություն` Շինանյութի խանութի համար պահանջվում է մինչև 35տ. 1C ծրագրի իմացությամբ հաշվետար/օպերատոր աղջիկ: Գրաֆիկը՝ 09:30-19:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120,000 դրամ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 965
Աշխատավարձ` 120 000

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ / կադրերի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է մինչև 35տ. ՀԾ ծրագրի իմացությամբ աղջիկ հաշվապահ/կադրերի մասնագետ: Գրաֆիկը՝ 09:00-17;00, շաբաթ, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 961
Աշխատավարձ` սկսած 80 000 դրամից

Ալլա.

Բարև ձեզ:
Չմուծած տուգանքի համար արդեն տույժ էին նշանակել 0.15 տոկոս, հիմա է լ 20.000 դրամ տուգանել են նուն հարկի համար: Կարելի՞ է միևնույն ժամանակ և տույժ նշանակել, և տուգանել: Շնորհակալություն:

Ընկերություն` Սիս Նատուրալ
Հասցե` ք.Երևան, Հաղթանակ 1 1/7
Հեռախոս` 055386828, 099706065
Էլ. փոստ` anush.samsonyan շնիկ sisnatural.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է Հաշվետար ՀԾ-ի իմացությամբ, 1 տարի աշխատանքային փորձով

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % – ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, արյո՞ք օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելիս կացության քարտը պարտադիր է, թե՞ ոչ: Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե ընդունենք առանց դրա: Նախապես շնորհակալություն:

Armina.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի ինձ ուղարկեիք գանձապահի հետ կնքնվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ. հասցեն` armine.petrosyan14 շնիկ gmail.com

Սամվել.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը վարձակալել է բեռնատար ավտոմեքենա ոչ ռեզիդենտից: Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն: Նախապես շնորհակալություն:

Էլիզա.

Բարև բոլորին:
X կազմակերպությունը մեր կազմակերպության սարքավորումների վերանորոգումն է իրականացնում: Իր կողմից սարքավորումները տեղափոխելու դեպքում ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն կարծիքների համար:

Liana.

Հարգելի հաշվապահներ,

հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է ծառայությունների մատուցման համար հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել:
Դուրս գրման և գումարի ստացման դեպքում հարկային պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:

Սյուզի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դպրոցում եմ աշխատում ու դեկրետ եմ գնալու հունիսի 19-ից, իսկ ուսուցիչների արձակուրդը սկսվում է հուլիսի 3-ից: Ինձ հետաքրքրում է` այս դեպքում ես արձակուրդային կստանա՞մ, թե՞ միայն դեկրետային գումարը:

Hakob Avagyan.

Հարգելի հաշվապահներ,
Ցանկանում եմ կոլեկցիոներների հասարակական միություն ստեղծել (որը շահույթ չի հետապնդելու) և գրանցվել պետական ռեգիստրում: Արդյո՞ք պետք է որևէ տեսակի հարկային հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետար /ՀԾ կամ 1C/
Աշխատանքի նկարագրություն` Քաղցրավենիքի արտադրամասի համար պահանջվում է մինչև 35տ.ՀԾ կամ 1C ծրագրի իմացությամբ աղջիկ հաշվետար: Գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 923
Աշխատավարձ` նախնական 100.000 դրամ

Ընկերություն` ԴԱԷՆԱ կենտրոն ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Բաղրամյան 22-2
Հեռախոս` 010 580618, 094 449818
Էլ. փոստ` daena_centre շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հարցազրույցի ժամանակ ըստ մասնագիտական ունակությունների
Աշխատավարձ` պայմանագրային

Ա.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։

Arthur.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ:

Անուշ.
յու
Հարգելի գործընկերներ,
երբ ՍՊԸ մեկ մասնակիցն իր բաժնեմասը նվիրատվության կարգով փոխանցում է մյուս մասնակցին, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվությունը կատարողի կամ ստացողի համար:

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 275310, 091291892, 077291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահի տեղակալ
Աշխատանքի նկարագրություն` Գլխավոր հաշվապահի տեղակալ խոշոր ընկերությունում: Պարտականությունները՝ – Կազմակերպել, կառավարել, օպտիմիզացնել հաշվապահական հաշվառումը։ – Կազմել, ստուգել, շտկել հարկային, ֆինանսական, հաշվապահական հաշվետվությունները տրված ժամկետներում: – Ապահովել փաստաթղթային ձևակերպումները և ժամանակին արտացոլել գործարքների հաշվապահական հաշիվների վրա։ – Կազմել հաշվետվություններ խմբի համար` ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ, դրամային հոսքեր, վերլուծություն: – Պահպանել հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների նորմերը, կապ պահպանել խմբի ֆինանսական բաժնի հետ: – Ապահովել հարկային և հաշվապահական տեղեկատվության հուսալիությունը և օբյեկտիվությունը ներդրման միջոցով, ինչպես նաև ընթացակարգերի պահպանման, ստուգումների, արդունավետության ցուցանիշների միջոցով։ – Կատարել հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխությունների կանոնավոր մոնիտորինգ, ինչպես նաև վերլուծել այդ փոփոխությունների հետ կապված ռիսկերը/հնարավորությունները: – Առաջարկել և ներդնել նախաձեռնություններ հաշվետվությունների գործընթացի և տեղեկատվության փոխանակման արտադրողականությունը բարձրացնելու համար։ Պահանջները՝ 35-45 տարեկան, բարձրագույն մասնագիտական կրթություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office, ՀԾ(6), առնվազն 10 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: IFRS –ի իմացություն, հաշվապահի լիցենզիայի առկայություն ՀՀ պետական մարմիններ փաստաթղթեր ներկայացնելու համար: Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի: Աշխատավարձը (մաքուր)՝ 200 000 – 250 000 դրամ:
Աշխատավարձ` 200 000 – 250 000

Գառնիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ՌԴ քաղաքացին (ֆիզ. անձ) տարածք ունի և լիազորել է ՀՀ քաղաքացուն (ֆիզ. անձ) նշված տարածքը վարձակալությամբ տալ իրավաբանական անձի, այս դեպքում ի՞նչ հարկ է առաջանում` ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ, թե՞ ֆիզ. անձի եկամտային հարկ:

Մանուշ Հ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն: