28/10/2026

Logiko.

Բարև ձեզ, մարտ ամսվա եկամտային հարկի և սոց. վճարի իմ ուղարկած հաշվետվության մեջ սխալ եմ գտել, տարբերությունը ընդամենը 3 500 դրամ է: Հիմա ժամկետը անցել է, կասե՞ք` ինչ պետք է անեմ: Ի՞նչ տույժեր կան:

Նարինե.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ:
Եթե դեբետորական պարտքը գոյանում է, երբ կազմակերպությանը պարտք են, ապա ո՞րն է համարվում կոնկրետ առևտրային կազմակերպության դեբիտորական պարտք (ավելի հստակ` սուպերմարկետներում), այսինքն ո՞րն է համարվում սուպերմարկետի դեբետորական պարտք:

Շնորհակալություն:

Mariam.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Արտոնագրային վճարը պետք է վճարեի մարտի 01 – 31.03.2017 – ի ընթացքում ամսական 75 000դր, վճարումը ուշացրել եմ` կատարելով ապրիլի 6-ին: Ի՞նչ տուգանք է նախատեսվում: Արդյո՞ք տուգանք է նախատեսվում վեցապատիկի չափով: Շնորհակալություն:

Ընկերություն` ԱՆՐԻՎԱՏՐԱՆՍ ՍՊԸ
Հասցե` Կոմիտաս 20
Հեռախոս` 091342467
Էլ. փոստ` info շնիկ anrivatrans.com
Թափուր աշխատատեղ` հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական ձևակերպումների իրականացում – Հաշիվ ապրանքագրերի պատրաստում – դրամական մուտքերի և ելքերի վարում – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում
Աշխատավարձ` մրցույթային
Այլ նշումներ` Բարձրագույն կրթություն – Աշխատանքային փորձը ցանկալի է – ՀԾ համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Տղա հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Արտադրամասի գրասենյակի համար պահանջվում է մինչև 35տ. տղա հաշվետար: Պահանջվող որակավորումներ՝ ՀԾ, 1C, Excel ծրագերի իմացություն, աշխատանքային փորձ: Գրաֆիկը՝ 09:00-19:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120 000 դրամ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 812
Աշխատավարձ` 120.000 դրամ

Անուշ.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ ո՞ր օրենքում (կամ այլ իրավական ակտում) են նշված, թե որոնք են հրամանների, կարգադրությունների և որոշումների տարբերությունները, դրանց կիրառման դեպքերը և այլն: Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար ինվոյսինգ ծրագրի իմացությամբ
Աշխատանքի նկարագրություն` Արտադրամասի համար պահանջվում է 25-35տ. աղջիկ հաշվետար՝ ինվոյսինգ ծրագրի իմացությամբ: Գրաֆիկը՝ 08:00-18:30, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 804
Աշխատավարձ` 100 000 դրամ:

Hasmik.

Կազմակերպության աշխատակիցը Գլոբբինգով ապրանք է ձեռք բերել կազմակերպության համար: Հարկայինից ասացին, որ կազմակերպության բալանսում հաշվառելու համար պետք է օտարում ձևակերպվի: Հարցս հետևյալն է` այդ դեպքում կազմակերպությունը վճարում է 10 % եկամտային հարկ, թե՞ ԱԱՀ պարտավորություն էլ է առաջանում: Շնորհակալություն նախապես:

Լիլու.

Բարև ձեզ: Ես ունեմ մի այսպիսի խնդիր: Ես ազատվել եմ աշխատանքից ինքնակամ և ուզում եմ իմ գրքույկը հետ վերցնեմ, սակայն չեն տալիս, մեղադրում են նրանում, ինչն ես չեմ արել, շանտաժի են ենթարկում ու չեն տալիս, մինչև չկատարեմ իրենց պահանջները: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ վերցնել ես իմ գրքույկը:

lkarafelyan.

Բարև ձեզ։ Ես աշխատում եմ Հնդկաստանում գործող գրասենյակի համար որպես սրբագրիչ։ Աշխատում եմ տնից, օնլայն տարբերակով։ Արդյո՞ք պարտավոր եմ եկամտային հարկ վճարել։

Մանե.

Բարև ձեզ:
Մեր հաստատությունում ունենք համատեղությամբ աշխատողներ: Վերջերս ունեցանք աուդիտ, և նրանք ասացին, որ համատեղությամբ աշխատողների աշխատավարձերը պետք է հաշվարկվեն հետևյալ կերպ. երկու աշխատավարձերը գումարում ենք, հետո նոր հարկում: Ճի՞շտ է արդյոք այս հաշվարկի ձևը, եթե այո` որտեղի՞ց կարդամ օրենքը: Շնորհակալություն:

Սիլվա.

Հարգելի հաշվապահներ, ո՞վ ինձ կօգնի այս հարցում: Հարկավոր է 1996թ-1999թ-ների նվազագույն աշխատավարձի չափերը և պահումների հաշվարկի ձևը: Որտեղի՞ց կարող եմ գտնել օրենքի հղում: Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Հարգելի գործընկերներ,
ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ մինչև տարվա վերջ, որի երկրորդ մասը փոխանցվել է ուշացումով 2016թ. ապրիլին՝ 145 000 դրամ: Տվյալ գումարը փոխանցվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձ մեկ աշխատողի և մատուցված ծառայությունների համար: Եկամտային հարկերը աշխատողի փոխանցվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին (գումարի առաջին բաժնեմասից) և 2016թ.-ին այլ մուտքեր չեն եղել: Հիմա հարկային տարեկան հաշվետվությունը կարո՞ղ է ներկայացնել զրոյական: Դա ճի՞շտ է, թե ոչ:
Պատասխանողներին կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար արտադրամասի համար
Աշխատանքի նկարագրություն` արտադրամասում պահանջվում է մինչև 35տ. 1 C, word, excel ծրագրերի իմացությամբ հաշվետար: Գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ: Կոդ՝ 775
Աշխատավարձ` պայմ.

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ,
երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է: Խնդրում եմ, պատասխանեք:

Հարց 1. Ինչու՞ է գրվում «ընթացքի մեջ», այլ ոչ թե «ավարտված»:

Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից՝ մինչև սահման և սահմանից պահեստ, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ:

Հարց 2. Ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի:

Շնորհակալություն:

Hasmik.

Հարգելի հաշվապահներ,
Խանութը ներմուծել է ֆիրմային տոպրակներ x գնով, որոնք հետագայում անվճար տրվում է հաճախորդներին: ԱԱՀ – ի օրենքով ինչպե՞ս է կարգավորվում ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Աղբյուր՝ lragir.am

“Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” և “Հարկերի մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:

“Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա”,- “Արմենպրես”-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:

Աղբյուր՝ lragir.am

Սամ.

Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Nara.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` եթե աշխատանքը հերթափոխային է 24-ժամյա կամ 12-ժամյա, ապա տվյալ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ամենամյա հերթական արձակուրդը` հնգօրյա, թե՞ վեցօրյա:

Կանխավ շնորհակալություն!

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:
Կանխավ շնորհակալություն:

Արտակ.

Բարև ձեզ: Ես առաջին անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկ արտահանել: Ի՞նչ ընթացակարգեր են պահանջվում այդ դեպքում: