28/10/2026

Սիլվա.

Բարև ձեզ, կխնդրեի ինձ մի հարցով օգնել, եթե կարող եք շտապ: Նոր ԱՁ եմ բացել, ես հաշվապահ չունեմ, այն նորմալ ճիշտ հասցեով գրանցել ենք, շրջանառության հարկի դիմումը ճիշտ հասցեով գրել ենք, բայց ՀԴՄ ձեռքբերելու 100 կետը լրացնելուց սխալմամբ բնակարանի և շենքի համարների տեղերը շփոթել եմ և հայտը ուղարկել եմ, այն դեռ բավարարված չէ, այլ ընթացքի մեջ է, ուզում եմ հասկանալ, որ դա լուրջ պրոբլեմ է ՀԴՄ ձեռք բերելու համար, արդյոք կարող եմ այդ հայտը անվավեր ճանաչեմ, եթե այո, ով կարող է օգնել ինձ: Կանխավ շնորհակալություն:

Նելլի.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2014թ. շրջանառությունը եղել է 11.300.000 դր., 2015թ-ին` 9.787.000 դր, 2016թ-ին` 9.800.000 դր: Խնդրում եմ ասեք` նոր սերնդի ՀԴՄ պե՞տք է ձեռք բերի կազմակերպությունը, և եթե չունի, ի՞նչ տույժ է կիրառվում:

Mary.

Բարև ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենը իր սեփական միջոցներով կազմակերպության համար գնել ապրանքներ առևտրական գործունեության նպատակով, իսկ կազմակերպությունը հետագայում այդ գումարը փոխանցի տնօրենի անձնական հաշվեհամարին:

Աննա.

Հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս “7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար” կետը թողնել առանց լրացնելու։ Շնորհակալություն։

Lusine.

ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:

Yeghishe.

Բարև ձեզ: Ունեմ մեկ հարց` կապված ԱՁ-ի հարկային պարտավորությունների հետ: Քանի որ ցանկանում եմ գրանցել ԱՁ և բացել փոքրիկ համակարգչային կենտրոն ոչ մարդաշատ բնակավայրում, ուստի կցանկանայի նախօրոք իմանալ հարկային և պետական պարտադիր վճարների մասով պարտավորությունների մասին: Նախապես շնորհակալ եմ:

Վանուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել.
փաստաբան ԱՁ-ն հանդիսանում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
ԱՁ-ն չունի ՀԴՄ: Մինչ օրս ֆիզ. անձ հաճախորդների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր և լրացնում հաշիվ-ապրանքագիր թղթային տարբերակով: Հարցս հետևյալն է. արդյո՞ք 2016թ-ից պարտադիր էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ պետք է դուրս գրեր ֆիզիկական անձանց, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Ռուզան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:

Arsine.

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ստացել է ապրանքների ձեռքբերման հաշիվ օր.՝ 1 000 000 դրամի չափով, իսկ ճշգրտող՝ 100 000 դրամի չափով:
1. Շրջանառության հարկի հաշվետվության “Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար” դաշտում լրացվում է 1 000 000, թե՞ 1 000 000 – 100 000 = 900 000 դրամ:
2. Եթե ԱՁ-ն մինչև փետրվարի 20-ը դիմում է ներկայացրել շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ, կարո՞ղ է արդյոք տարվա ընթացքում դիմում ներկայացնել ԱԱՀ-ով հարկվելու մասին:

Լուսինե.

ԱՁ-ն զբաղվում է վեբ կայքով տեղեկատվությամբ, մարքեթինգով և գովազդով: Կարելի՞ է արդյոք նրան միացնել 2-րդ գործունեությունը` ավտոպահեստամասերի ներմուծումը և վաճառքը: Այդ դեպքում ի՞նչ հարկատեսակներով դրանք կհարկվեն:

Վահան.

Որպես ԱՁ գրանցվելու համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր և որտե՞ղ պետք է դիմել: Խնդրում եմ նաև ասել` ԱՁ ի՞նչ կարող է արտահանել կամ ներկրել: Կա՞ այդպիսի ցուցակ, որտեղ նշվում են թույլատրելի և ոչ թույլատրելի ապրանքների անվանումները:

Ընկերություն` ԱՆԵՍԱ
Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ
Հեռախոս` 093545383
Էլ. փոստ` hr շնիկ anesatour.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` – Ստեղծել, ներդնել և կոորդինացնել հաշվապահա-ֆինանսական ընթացակարգերը և ընդհանուր հաշվապահական համակարգը – Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը – Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն – Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը – Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան – Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները
Աշխատավարձ` պայմ
Այլ նշումներ` ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐՈԿԱՎՈՐՈՒՄ; – Հաշվապահի որակավորում – Տնտեսագիտական/հաշվապահական/բարձրագույն կրթություն – Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում` հյուրանոցային ոլորտի փորձը կդիտվի առավելություն – Գերազանց համակարգչային գիտելիքներ՝ MS Office (մասնավորապես Excel ծրագրի գերազանց իմացություն), հաշվապահական ծրագրերի իմացություն – ՀՀ հարկային և տնտեսական ոլորտի օրենսդրության գերազանց իմացություն – Թիմում աշխատելու և ղեկավարման հմտություններ – Հաղորդակցման և ներկայացման հմտություններ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ծանոթացնել այն գլխավոր փոփոխություններին, որոնք կատարվել են օրենսդրական ակտերում և գործելու են 2017թ. հունվարի 1-ից: Նախապես շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, ե՞րբ է էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգում գրանցվելու վերջնաժամկետը: Հնարավո՞ր է արդյոք տվյալ գործողությունը կատարել հունվար ամսին` մինչև հաշվետվություններ ուղարկելը: Շնորհակալություն:

Ալլա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատողի վերջնահաշվարկը, եթե 20 տարի աշխատելուց հետո մահացել է ու արձակարդում էլ եղել է երևի մի 5 անգամ: Արդյո՞ք պետք է բոլոր տարիների չգնացաց արձակուրդի օրերը հաշվեմ, ու որ տարվա աշխատավարձը պետք է վերցնեմ միջինի համար: Ու եթե դժվար չէ` կասե՞ք , թե քանի արձակուրդային օր է հասնում դպրոցի աշխատողներին: Կանխավ շնոհակալություն:

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, հայտնեք, խնդրում եմ, ձեր կարծիքները։
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի կիրառման առումով.
Հարց 1․ Աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքից դուրս աշխատող ոչ ռեզիդենտից 1 000 դրամ գանձվելու՞ է, թե՞ ոչ:
Հարց 2․ Մաքրման ծառայությունների քաղ. իրավական պայմանագրով (ամսական վճարը 15 000 դրամ է), ֆիզ. անձից գանձվելու՞ է 1 000 դրամ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն։

Արթուր.

Բարև ձեզ: Ցանկանում եմ տնտեսական ապրանքներ բերեմ Հայաստան Վրաստանից: Պարտադի՞ր պետք է անհատ ձեռներեց լինեմ, որ իրավունք ունենամ ներմուծման, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ու ինչպե՞ս, մանրամասն կասե՞ք, նախօրոք շնորհակալություն:

Astghik94.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղություն տվեք` ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի հաշվապահություն վարելիս և գլխավոր դրամարկղի, շրջանառության գրքերը վարելու համար անհրաժեշտ հաշվային պլանը ինչպե՞ս գտնեմ:

Լևոն.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արտասահմանյան գործուղումների դեպքում գործուղումները հաշվարկելիս գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու ծախսերը (առկա են կտրոնները) համարվու՞մ են գործուղման ծախսեր, խոսքը չի գնում օդանավակայանից դեպի հյուրանոց կամ հակառակը: Խոսքը գնում է գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու մասին:

Նառա.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով. եթե նոր բացվող ընկերություն է, և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին:

Կանխավ շնորհակալություն: