28/10/2026

Ամալյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

Կարինե.

Բարև ձեզ:

Արդյո՞ք աշխատողները ֆիզ. արձակուրդ գնալիս ստանում են 126 000 դրամը, որ տրվում է պետության կողմից: Եվ մայրության նպաստ հաշվարկելիս վերջին 12, թե՞ 6 ամիսների միջին կեղտոտ աշխատավարձով են հաշվում: Մի հարց ևս` կեսարյան դեպքում, երբ 155 օր են հաշվում նպաստը միանգամից 155 – ով են հաշվում, թե՞ 140 -ով ու արդեն ծննդաբերությունից հետո 15 օրվա հաշվարկն առանձին են անում:

Նախապես շնորհակալ եմ պարզաբանումների համար:

100

Ընկերություն` Պանդոկ Երևան
Էլ. փոստ` hr.tavernyerevan շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ – Իրականացնում է ապրանքանյութական պաշարների հաշվառում – Իրականացնում է ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր – Վերահսկում է Մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը – Իրականացնում է տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները – Կատարում է նյութածախսի հաշվարկ / վերահսկում է հումքի ծախսը – Մասնակցում է գույքագրման աշխատանքներին Պահանջվող Հմտություններ – Բարձրագույն կրթություն – Աշխատանքային փորձ՝ 1-3 տ. – Հաշվապահական ծրագրերի իմացություն – MS Office փաթեթի (մասնավորապես Excel) իմացություն – Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն – Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք – Հետևողականություն Դիմելու Գործընթաց Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr.tavernyerevan շնիկ gmail.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Լուսինե.

Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

Աննա.

Բարև ձեզ, դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ էլեկտրոնային տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման), դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է մեկ ուրիշ տրանսպորտային կազմակերպություն: Շնորհակալություն:

Վաչե.

Բարև ձեզ: Հարգելի օգտվողներ, հարցս հետևյալն է. ցանկանում եմ սկսել սառը սուրճի արտադրություն և վաճառել տարբեր խանութներում: Չեմ պլանավորում ունենալ աշխատող/ներ: Ես իմ արտադրանքը ինքս ցրելու եմ վաճառակետերին: Խնդրում եմ ասեք` անհրաժե՞շտ է արդյոք ԱՁ գրանցել, եթե այո` ի՞նչ փաստաթղթերով և ինչքա՞ն ամսական հարկերի պայմաններով, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ` արտադրանքը խանութում չի՞ առաջացնի խնդիրներ հարկայինի հետ: Նախապես շնորհակալություն, խնդրում եմ, օգնեք` հասկանամ:

Լենա.

Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝

1. Դիմում

2. Կանոնադրություն

3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն

5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն

Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալություն:

Սերգեյ.

Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

263

Արմեն.

Հարգելի գործընկերներ, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ: Արդյո՞ք 2017թ-ին այդ շեմը գերազանցած կազմակերպությունները 2018-ին չեն կարողանա աշխատել շրջանառության հարկով: Շնորհակալություն:

Արթուր.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել. ՍՊԸ չունի պահեստ, Ռուսաստանից ներմուծում է կատարել գործունեության հասցե և այնտեղից վաճառել` դուրս գրելով հարկային հաշիվ: Ես կարո՞ղ եմ այդպես ձևակերպել մինչև պահեստ ունենալը: Եթե գիտեք ուրիշ տարբերակ, խնդրում եմ գրեք: Շնորհակալություն:

Գևորգ.

Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք` բաղկացած 1-2 աշխատողից: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել (եթե պարտադիր է, որքա՞ն է պետական տուրքը), և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:

262

Արմենակ.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ եմ: Զբաղվում եմ հացաբուլկեղենի արտադրությամբ ընտանիքիս անդամների հետ, համարվում եմ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արտադրանքի վաճառքն իրականացնում եմ մանրածախ՝ տեղում: Արդյո՞ք պետք է կատարեմ հանրային սննդի վճար:

Syuzi.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին: Բուֆետապան ենք ընդունել աշխատանքի: Մենք շահույթ չենք հետապնդում, սնունդը պետք է վաճառվի որ գնով որ բերել ենք, նույն գնով վաճառենք ուսանողներին: Եթե հնարավոր է` բացատրեք փաստաթղթային շարժը:

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ շտապ օգնել և պատասխանել`

1) ԵՏՄ երկիր արտահանման ժամանակ – Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում
2)Ներմուծման ժամանակ – Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում

Եթե այո, այսինքն դուրս է գրվում, ապա վայրը, որտեղից ապրանքը տեղափոխվում է, ի՞նչ պետք է նշվի և եթե չեմ ներկայացրել, ի՞նչ կարող եմ անել` կարո՞ղ եմ ուշ ներկայացնել:
Շնորհակալություն:

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, քանի որ վերջին 4-5 տարիների ընթացքում ես առևտրի ոլորտի հետ չեմ առընչվել, խնդրում եմ օգնել մի հարցում: Նախկինում առևտրի կետում առկա ապրանքների վաճառքի գները ֆիքսվում էին հասույթի գրանցման գրքում, հիմա ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը, որտե՞ղ և ինչպե՞ս են գրանցվում առկա ապրանքի վաճառքի գները: Կանխավ շնորհակալություն:

Սաթե.

Խնդրում եմ պատասխանել, թե հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:

Աննա Հարությունյան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում` կա՞ արդյոք ինչ-որ օրենսդրական ակտ, որն արգելում է գործատուին տրամադրել տեղեկանք անգլերեն լեզվով, կամ ինչ-որ տեղ ամրագրվա՞ծ է տեղեկանք տրամադրելու կարգը: Շնորհակալություն: