28/10/2026

Albert.

Բարև ձեզ: Հաշվապահական գործի հարգելի մասնագետներ, ծանոթանալով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի դրույթներին, առաջացավ հարցեր, որոնքել, ըստ էության, ներկայացնում եմ ստորև:

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է եկամտային հարկի դրույքաչափերը, համաձայն որի, հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամտի դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը:

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և ՀՀ բնակության (հաշվառման) հասցեի պառտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարումները հիմնավորվել են ՀԴՄ կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:

Հարց 1-ին՝ գործում է արդյո՞ք վերը նշված դրույթները ներկայումս, և եթե այո, ապա.

Հարց 2-րդ՝ ճիշտ են արդյո՞ք հետևյալ դատողություները, որ աշխատողին աշխատավարձ վճարելիս, գործատուն եկամտային հարկը հաշվարկում և վճարում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները, եթե չկա աշխատողի հետ գրավոր կնքված համապատասխան պայմանագիր: Իսկ աշխատողի հետ գրավոր կնքված, քաղ. իրավական պայմանագրի առկայության դեպքում, գործատուն եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամուտ վճարելու դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը, հաշվի առնելով, Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները:

224

Ընկերություն՝ Հաշվապահ
Հասցե՝ Երևան
Էլ. փոստ՝ hr շնիկ leavesgarden.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում և ֆինանսական հաշվետվությունների կազմում ու ներկայացում համապատասխան մարմիններին, հաշվապահական հաշվառման առանձնացված հատվածի համար հաշվետվությունների ձևավորում, հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում, հաշվապահական գրքերի/մատյանների վարում և քաղվածքների պատրաստում, հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում համապատասխան ծրագրերում և համակարգերում, հիմնական միջոցների մուտքագրում համապատասխան ծրագրային համակարգ, մասնակցություն ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծության աշխատանքներին, e banking ծրագրով բանկային փոխանցումների իրականացում, ներքին հաշվետվությունների ձևավորում և ներկայացում, աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկում, դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում: Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` բարձրագույն կրթություն, hաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն, ՀԾ համակարգչային փաթեթի իմացություն (AS- Armenian Software), համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office, մասնավորապես` Excel և Word, անգլերենի գերազանց իմացությամբիմացություն, վերլուծողական մտածելակերպ, գործնական նամակագրության հմտություններ, պատասխանատվություն, ճշտապահություն և ուշիմություն, բարդ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն, հաղորդակցվելու ունակություն, ճկունություն և թիմում աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն և պատրաստակամություն փոփոխություններին, Աշխատանքային փորձ՝ առնվազն 5 տարի Սեռը՝ իգական Ինքնակենսագրականն ուղարկել հետևյալ էլ. հասցեյին՝ info շնիկ leavesgarden.com՝ նշելով հաստիքի վերնագիրը:

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Արդյո՞ք իրավունք ունի գլխավոր հաշվապահը ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին մերժել աշխատանքի վերադառնալ նախքան արձակուրդի ավարտը: Կանխավ շնորհակալ եմ:

222

Arsine.

Կազմակերպությունը ապրանք է արտահանել: Հաշիվ-ապրանքագիրը գրվել է 27.07.2016թ-ին, դոլարով: Մաքսային հայտարարագիրը կազմվել է 29.07.2016-ին: Իսկ փաստացի արտահանումը կատարվել է 30.07.2016-ին: Հարցս հետևյալն է. Ո՞ր արժեքն է դիտվելու որպես իրացում` մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը, 27.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը, թե՞ 30.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը:

Կանխավ շնորհակալություն:

Ադրինե.

Բարև ձեզ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք հետևյալ հարցիս.
Աշխատանքային պայմանագիրը կնքվել է երկու տարով, և այդ երկու տարվա ընթացքում կատարվել է աշխատավարձի փոփոխություն, ապա գնային սղաճի հաշվարկ: Աշխատավարձի փոփոխությունը կատարվել է պայմանգրում փոփոխություններ կատարելու մասին ձևաթղթով: Գնային սղաճի հաշվարկը ևս իրականացվել է համապատասխան ձևաթղթի հիման վրա, որտեղ հղում է կատարվել ոչ թե սկզբնական աշխատանքային պայմանագրի ստորագրման ամսաթվին, այլ վերջին փոփոխության ամսաթվին (աշխատավարձի փոփոխության փաստաթղթի ամսաթվին): Եվ հետագա պայմանգրի երկարացման համար ևս հղում է կատարվել վերջին փոփոխված փաստաթղթի ամսաթվին (գնային սղաճի փաստաթղթի ամսաթվին): Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Նաիրա.

Ես ցանկանում եմ աշխատել գործող վարսավիրանոցում՝ որպես կոսմետոլոգ, տարածքի վարձակալությամբ: Ա/Ձ-ի հետ պայմանավորվածության արդյունքում հարկային բոլոր ծախսերը պետք է հոգամ ինքս: Խնդրում եմ ասել` ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

221

Arsine.

Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային:
Հարցս հետևյալն է.
1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ
2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը
3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից:

Կանխավ շնորհակալություն:

213

Ընկերություն՝ ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն
Հասցե՝ Կորյուն 19ա, գրասենյակ 38
Հեռախոս՝ +374 10, 99, 94 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Պահեստապետ/հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին` ոգելից խմիչքների արտադրություն Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գույքագրման արդյունքների ստուգում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ` բարձրագույն կրթություն (հաշվապահական,ֆինանսական, տնտեսագիտական), MS Office, Excel-ի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն: Աշխատանքային փորձ` ոչ պակաս, քան 1 տարի Տարիք` 25-45 Սեռ` դեր չի խաղում Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.00 – 18.00 Աշխատավարձ` 200 000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջանը` 2 ամիս, վարձատրությունը փորձաշրջանի ընթացքում ՝ 150 000 դրամ:
Աշխատավարձ՝ 200 000 AMD

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ վերապատրաստվել և գլխավոր հաշվապահի լիցենզիա ստանալ, ո՞ր կազմակերպություն խորհուրդ կտաք դիմել դասընթացների, որպեսզի լիարժեք գիտելիքներ ստանամ:

Ashot Beglaryan.

Բարը ձեզ: Իմ հարցը ավելի շատ գնումներին է վերաբերվում: Պետական կազմակերպությունը 14/07/2016 բանակցային ընթացակարգով առանց նախապես հայտարարելու 131 000դր -ով գնել է օդորակիչ: Պայմանագիր չի կնքվել` հիմք ընդունելով հաշիվ-ապրանքագիրը: 18/07/2016 ապրանքը մատակարարվել է և ակտ է կազմվել: Գնման համապատասխան բոլոր փաստաթղթերը կազմվել են: 20/07/2016 հաշվապահը բերում է հաշիվ-ապրանքագիր, ըստ որի ևս 20 000 առանձին փոխանցվել է նույն ֆիրմային տեղադրման համար: Ասեմ, որ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն է:

Հարցս հետևյալն է` ես, որպես գնումներ համակարգող, կարո՞ղ եմ սա ներառել նույն ընթացակարգի մեջ՝ անունը դնելով օդորակիչի ձեռքբերման և տեղադրման պայմանագիր, թե՞ այլ կերպ պետք է վարվեմ: Խնդրում եմ պատասխանեք իմ էլ հասցեին՝ a.l.beglaryan շնիկ gmail.com:

Sona Avagyan.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:

220

Arsine.

Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում:

Կանխավ շնորհակալություն:

206

Ընկերություն` Նոմիդիսկ
Հասցե` ք. Աբովյան
Հեռախոս` 077-254-255
Էլ. փոստ` aleqs-82 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` լրիվ աշխատանքային օր
Աշխատավարձ` պայմանագրային

Arsine.

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության ամսական 50 000 դրամ վարձավճարով: Յուրաքանչյուր ամսվա համար դուրս է գրվել ծառայության հաշիվ-ապրանքագիր: Սակայն երեք ամիս հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել: Կարո՞ղ եմ արդյոք մեկ հաշիվ-ապրանքագրով դուրս գրել 3 ամսվա գումարը՝ համապատասխանաբար նշելով քանակ` 3, Գին` 50 000, Արժեք` 150 000 դրամ:

Կանխավ շնորհակալություն:

100

Ընկերություն՝ “ՋԻ ՋԻ Գրուպ” ՍՊԸ
Հասցե՝ Սևանի 118/6
Հեռախոս՝ 093 47 10 59
Էլ. փոստ՝ businesstechnic շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահ
Աշխատավարձ՝ 80 000 – 120 000

Աննա.

Ունեմ խանութ (ԱՁ), զբաղվում եմ առևտրով ու ցանկանում եմ մատուցել նաև համակարգչային ծառայություններ (print/xerox): Խնդրում եմ ասել՝ ո՞ր հարկատեսակով է հարկվելու՝ 5 %՞, թե՞ մտնելու է շրջանառության հարկի մեջ: Նախապես շնորհակալություն:

Arsine.

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն: