Astghik94.
Բարև ձեզ:
Ինձ անհրաժեշտ է հին սերնդի ՀԴՄ սարքից հանել նախորդ ամիսների ֆիսկալ հասույթը: Դա հնարավո՞ր է և ինչպե՞ս:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Astghik94.
Բարև ձեզ:
Ինձ անհրաժեշտ է հին սերնդի ՀԴՄ սարքից հանել նախորդ ամիսների ֆիսկալ հասույթը: Դա հնարավո՞ր է և ինչպե՞ս:

Albert.
Բարև ձեզ: Կադրային գործի հարգելի մասնագետներ, աշխատողին աշխատանքի ընդունելիս, պարտադի՞ր է արդյոք աշխատանքային գրքույկը:
Կարինե.
Հարգելիներս, խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կեսարյան ծննդաբերության դեպքում նպաստը նույնպես հաշվարկվում է 140 օրվա համար: Որքանով հիշում եմ` գոյություն ունի բարդ ծննդաբերություն հասկացություն, ո՞ր դեպքերին է դա վերաբերվում:
Saten.
Խնդրում եմ պատասխանեք` մայրության նպաստի հաշվարկի մեջ արձակուրդում գտնվելու ամիսը ներառվու՞մ է, թե՞ ոչ:
Լենա.
Խնդրում եմ օգնել` վիրահատությունից հետո աշխատողը քանի՞ օր իրավունք ունի գտնվել անաշխատունակության մեջ:
Կարեն.
Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն:
Arsine.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով:
1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել
2. Ճշգրտող հարկային հաշվում “Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են” ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի
Կանխավ շնորհակալություն:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:
Hasmik.
Հարգելի գործընկերներ, համաձայն 12.05.2016թ. 490-Ն որոշման` կատարվել են մի շարք փոփոխություններ ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի 1048-Ն որոշման մեջ: Փոփոխության է ենթարկվել նաև ՀՀ հաշվապահի որակավորման քննության արդյունքում որակավորված անձանց (այսուհետ՝ որակավորված անձ) որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր վկայականի ստացման վերաբերյալ դրույթը: Խնդրում եմ արձագանքեն այն հաշվապահները, որոնք վերը նշված փոփոխության համաձայն հաշվապահի որակավորման նոր վկայական են ստացել: Շնորհակալություն:

rudik.ganjalyan.
Ես ունեմ Ա/Ձ, ցանկանում եմ դրոշմապիտակների ձեռք բերման գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց: Ես ձեռք եմ բերել 5 000 հատ դրոշմապիտակ, որի համար սխալմամբ վճարել եմ 22 080 դրամ 17 740 ի փոխարեն: Ես այն ձեռք եմ բերել 26/06 -ին, օգտագործել եմ մինչև 20/07-ը: Ես դիմում-հայտ եմ ուղարկել հաշվանցելու համար, սակայն մերժվել եմ, խնդրում եմ ասեք` երկրորդ անգամ նույն դրոշմապիտակների համար կարո՞ղ եմ դիմում ուղարկել հոկտեմբեր ամսին, սեպտեմբերի եկամտային հարկը հաշվանցելու համար, և արդյո՞ք կարող եմ հաշվանցել իմ ավել վճարած գումարը` 4 340 դրամը: Շնորհակալություն:
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձը պետք է պարտադիր գրանցված լինի կազմակերպությունում որպես աշխատակից: Եվ եթե ոչ, արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա չգրանցված աշխատողի խնդիր: Շնորհակալություն:
Լիլիթ.
Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը ներառվո՞ւմ է աշխատանքային ստաժի մեջ: Շնորհակալություն:
Անի.
Խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.07.2015թ., ազատման հրամանը տրվելու է 01.09.2016թ., աշխատավարձը կազմում է 77 751 դրամ, 6-օրյա աշխատանքային շաբաթ: Արձակուրդը չի օգտագործել: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը:
Կարինե.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվել արձակուրդայինս: Ստանում եմ ամսական 102 000 դր. աշխատավարձ և օգոստոսին 10 օր արձակուրդ եմ վերցրել սեպտեմբերի 1-ը ներառյալ (22օգ.-1սեպ.), հիմա ես ցանկանում եմ իմանալ` ինչքա՞ն արձակուրդային պետք է ստանամ ու որպես օգոստոսի աշխատավարձ ինչքա՞ն պետք է ստանամ:
Խնդրում եմ հնարավորինս մանրամասն նշել հաշվարկը:
Կանխավ շնորհակալ եմ:

Գրիգոր Մինասյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար: Նախապես շնորհակալություն:
LILIT.
Բարև ձեզ, եթե դժվար չէ` խնդրում եմ բացատրել հասույթ, իրացում, իրացումից հասույթ հասկացությունները, կանխավ շնորհակալություն:
Արմենուհի.
Բարև ձեզ: Արձակուրդների հետ կապված հարցեր ունեմ, եթե կարող եք, խնդրում եմ օգնեք:
1. Քաղաքացին 17 տարի աշխատել է ՏԻՄ-ում և չի օգտվել տարեկան արձակուրդներից: Ազատվելու դեպքում ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Ում ինչ պատասխանատվություն է սպառնում այդ չօգտագործած արձակուրդների հետևանքով առաջացած պարտքի համար:
2. Քաղաքացին 2014թ. ապրիլի 1-ից աշխատում է գրասենյակում և երբևէ չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից (նույնիսկ 1 անգամ մերժվել է անհիմն): Հիմա կազմակերպության ղեկավարը պատրաստվում է լուծարել կազմակերպությունը: Ի՞նչ կերպով է կատարվում այդ աշխատողի վերջնահաշվարկը:
Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխաններն հիմնավորել համապատասխան իրավական ակտերով:
Susi.
Բարև ձեզ: “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքում ասվում է.
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց (ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
Ստացվում է` ԱՁ-ները կարող են հաշվապահական հաշվառում չվարե՞լ:
Լարիսա.
Բարև ձեզ, 2015 թվականին բացված ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում չի ներկայացրել 2015 և 2016թթ-ին, ուստի աշխատում է ԱԱՀ-ով: 2015 թվականին չունի իրացում:
Հարցս հետևյալն է`
1. ԱՁ-ն պե՞տք է վճարի եկամտային հարկի կանխավճար
2. ԱՁ-ի դեպքում կա՞ արդյոք եկամտային հարկի նվազագույն կանխավճար
Գայանե.
Բարև ձեզ: Հաշվարկել եմ հղիության և ծննդաբերության նպաստ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվապահական ձևակերպումները տալ:

Ընկերություն` Ընկերություն
Հասցե` ք. Երևան, Շարուրի 43
Էլ. փոստ` career շնիկ cfcom.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահի տեղակալ
Աշխատանքի նկարագրություն` – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում – E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում – Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում, ձևակերպում – Աշխատանք 1C, ՀԾ ծրագրերով – Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը հաշվապահության ոլորտում պարտադիր է:
“Փաստաթղթեր” բաժնի “Պայմանագրեր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ պայմանագիրը.
|
Մացակ.
Բարև ձեզ, եթե հնարավոր է` խնդրում եմ պատասխանել տվյալ հարցին, շատ շտապ է:
Աշխատողիս ուղարկել եմ վերապատրաստման կազմակերպության հաշվին՝ ծախսելով բավականաչափ միջոցներ։ Այժմ ունեմ մտահոգություն, որ նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը։ Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել հետագայում նման երևույթներից խուսափելու համար։
Կանխավ շնորհակալություն:
An.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հաշվարկային փաստաթուղթ եմ դուրս գրել 142 հատ, որոնց մատակարարման ամսաթիվը պատահաբար սխալ է եղել: Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:
Հերմինե.
Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1989թ-ի օգոստոսի 31-ին: Յուրաքանչուր տարի օգտվել է հասանելիք արձակուրդից: Այս տարի նույնպես արձակուրդի է գնացել հուլիս ամսվան: Չունի հուլիսի աշխատած օրեր: Օգոստոսի 1-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Հարց. Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ: Երկար տարիներ աշխատանքային ստաժի համար ևս հասնու՞մ է արդյոք լրացուցիչ գումար:
Լիանա.
Խնդրում եմ պարզաբանել: Ես 2013թ. սեպտեմբերի 2-ից աշխատում եմ դպրոցում ուսուցչուհի, 5-օրյա աշխատանքային ռեժիմով: Տարվա համար հասնում է 35 օր: Ազատվում եմ աշխատանքից 19.08.2016թ: Օգտագործել եմ այդ տարիների արձակուրդը 2013-2014թթ. ուս. տարվա համար՝ 35 օր, 2014-2015թթ.՝ 35 օր և 2015-2016թթ.՝ 35օր: Արդյո՞ք ունեմ արձակուրդի օրեր:
Ընկերություն՝ Տանժեռ
Հասցե՝ Կասյան7-11
Հեռախոս՝ 275310, 091291892, 077291892
Էլ. փոստ՝ info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ՝ Նախահաշվարկային բաժնի մասնագետ:
Աշխատանքի նկարագրություն՝ Նախահաշվարկային բաժնի մասնագետ: Պարտականությունները՝ – Ենթակապալառու կազմակերպությունների կողմից ներկայացված նախահաշվարկային փաստաթղտերի և կատարված աշխատանքների ակտերի ստուգում, – Պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկում, ըստ արժեքային և ֆիզիկական արտահայտության օբյեկտների կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների հաշվարկում, պայմանագրերի իրականացման վերաբերյալ վերլուծական աղյուսակների վարում, – Համագործակցություն նախագծային ինստիտուտների հետ նախահաշվարկային թղթաբանության ճշգրտման հարցերով, – Նախահաշվետվական փաստաթղթերի պաշտպանում Պատվիրատուի մոտ: Պահանջները՝ 30-55 տարեկան; բարձրագույն տեխնիկական (շինարարական, էներգետիկական կամ տնտեսագիտական) կրթություն; հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; համակարգչային գիտելիքները՝ Windows 7, 8, 8.1 կամ 10, MS Office, Internet: Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ էներգետիկայի ոլորտում: Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի: Աշխատավարձը (մաքուր)՝ 250 000 դրամ:
Աշխատավարձ՝ 250 000

Ընկերություն՝ Տանժեռ
Հասցե՝ Կասյան7-11
Հեռախոս՝ 275310, 091291892, 077291892
Էլ. փոստ՝ info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ ֆինանսային խորհրդատու:
Աշխատանքի նկարագրություն՝ Ավագ ֆինանսային խորհրդատու: Մասնագիտական ոլորտը՝ տնտեսական վերլուծություն, արդյունավետության բարձրացում: Պարտականությունները՝ – Խոշոր ընկերության գործունեության մոտեցման/մեթոդաբանության վերլուծության մշակում, ծախսերի վերլուծման շեշտարկումով, – Բիզնես պլանի ձևավորում, ընթացիկ և հեռանկարային զարգացման պլանների պատրաստում , բյուջետավորում, – Արտադրաարդյունաբերական գործունեության հիմնական ցուցանիշների հաշվարկում և դրանց կատարման ամենամսյա վերահսկում, – Ֆինանսաարդյունաբերական գործունեության տնտեսական վերլուծության իրականացում, պահուստների հայտնաբերում, արտադրության շահութաբերության, արտադրողականության բարձրացման, ինչպես նաև տնտեսման ռեժիմը ապահովելու նպատակով միջոցառումների մշակում, արտադրական և ոչ արտադրական ծախսերի նվազեցում: – տնտեսական տեղեկատվության տվյալների բազայի ձևավորում, վարման և պահպանման աշխատանքների իրականացում; օգտագործվող տվյալների մշակման ընթացքում տեղեկատվական և նորմատիվ տեղեկությունների տվյալների մեջ փոփոխությունների իրականացում; ֆինանսական տեղեկատվության դասակարգում; վերլուծաբանական հաշվետվությունների պատրաստում: Պահանջները՝ 28-35 տարեկան, տնտեսագիտական կամ տեխնիկական բարձրագույն կրթություն, հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office: Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: 1-2 տարվա աշխատանքային փորձը Մեծ քառյակում, ACCA, CFA, CIMA –ի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն: Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի: Աշխատավարձը (մաքուր)՝ 600 000 դրամ:
Աշխատավարձ՝ 600 000

Ընկերություն՝ “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե՝ Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս՝ 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ՝ gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպությանը պահանջվում է արտադրության գլխավոր հաշվապահ։ Պահանջներ։ Սեռ՝ իգական, տարիք՝ մինչև 45։ Աշխատանքային փորձը պարտադիր է։ ՀԾ ծրագրի իմացություն։ Պարտականություններ։ Հաշվապահական հաշվառման վարում ՀԾ ծրագրով, հարկային հաշվառման վարում, հարկային և համապատասխան պետական մարմիններին ներկայացվող այլ պարտադիր հաշվետվությունների կազմում, ընթացիկ հաշվապահական ձևակերպումների կատարում։ ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն։ Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամերը՝ 09։00-18։00։
Աշխատավարձ՝ 250․000-300․000 դրամ (կախված հարցազրույցի արդյունքից)
Nata.
Բարև ձեզ, նախորդ երկու ամիսներին ես ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների փոխարեն դուրս եմ գրել ապրանքների մատակարարման հաշիվների, բայց ակցիզային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ, ինչպե՞ս վարվեմ դուրս գրված հաշիվների հետ, և ինչպիսի՞ պարտավորութուն կառաջանա սխալ դուրս գրված հաշիվների համար: Կանխավ շնորհակալություն: