Հակոբ.
Հարգելի կոլեգաներ, եթե կարելի է, մի հարց էլ ես ունեմ:
Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը ո՞ր օրենքով է կարգավորվում (կխնդրեի տալ օրենքի կամ օրենքի մի մասի վրա հղումը):
Կանխավ շնորհակալություն:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Հակոբ.
Հարգելի կոլեգաներ, եթե կարելի է, մի հարց էլ ես ունեմ:
Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը ո՞ր օրենքով է կարգավորվում (կխնդրեի տալ օրենքի կամ օրենքի մի մասի վրա հղումը):
Կանխավ շնորհակալություն:
Արմեն.
Բարև ձեզ, հարգելիներս: Ունեմ առևտրային գործունեություն իրականացնող ՍՊԸ: Ցանկանում եմ մասնակցել շինարարական տենդերի, որը միայն վերանորոգման աշխատանքներ է ներառում: Անհրաժե՞շտ է լիցենզավորվել, եթե այո, ապա լիցենզիա ստանալու համար կարո՞ղ եմ հանդես գալ նույն ՍՊԸ-ով, ինչպիսի պետական տուրքեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Susi.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:
Աննա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել.
Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար կա՞ արդյոք հաշմանդամին տրված հաշմանդամության կարգի սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:
Արման.
Ինչպե՞ս ձեռք բերել դրոշմապիտակ:
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:
Սյուզաննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական եկամուտը մայրության նպաստի հաշվարկի ժամանակ, եթե աշխատակիցը գործատուի մոտ մինչ այդ աշխատել է 12 ամսից պակաս ժամանակ:
Լիկա.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բալիկս 2 տարեկան է, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց գործատուն մերժում է հետ ընդունել և ասում է, որ լավության կարգով քեզ կտեղավորենք մեր լիազորությունների շրջանակներում այլ աշխատանքի: Աշխատանքս պետ. հիմնարկում է, հիմա խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞ն ինձ տեղափոխել այլ աշխատանքի: Իսկ եթե այո, ես իրավունք ունե՞մ չհամաձայնվելու: Աշխատավարձի չափը պարտավո՞ր են պահպանել նոր աշխատավայրում: Եվ վերջին հարցս` եթե իրավունքներս պաշտպանելով վերադառնամ իմ աշխատանքին, իրավունք ունե՞ն մինչև երեխայիս 3 տարեկանը լրանալը ինչ-որ պատճառով ինձ հեռացնեն աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ, ինձ շատ կօգնեք, եթե հարցերս իրենց պատասխանը կգնեն:
Աննա.
Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք:
1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է:
2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում
3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ
4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ
Շնորհակալություն:
Haykuhi Antonyan.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել գանձապահի հետ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն: haka-antonyan շնիկ mail.ru

Ռոբերտ.
Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք “n գումար հանած 5 %”:
Տիգրան.
Բարև ձեզ:
Հարցս վերաբերում է աշխատավարձից գանձվող եկամտային հարկին և նվազագույն աշխատավարձին։
ՀՀ եկամտային հարկի մասին օրենքում նշվում է` մինչև 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը հարկվում է 24%-ով։
Եթե աշխատողի աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն պետք է հարկվի նշված աշխատավարձից։ Եթե 60․000×24%=45.600 ՀՀ դրամ, այդ դեպքում հատում է ՀՀ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 55․000 ՀՀ դրամ սահմանված շեմը, սակայն Եկամտային հարկի մասին օրենքով էլ նույն 55.000 ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձի շեմը չի նվազեցվում։
Ինչպե՞ս է կարգավորվում հետևյալ հարցը։
Շնորհակալություն:
Անահիտ.
Ինչպե՞ս էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթը ստորագրել ID քարտի միջոցով: Նախապես շնորհակալություն:
Ռուզաննա.
ՍՊԸ-ն զբաղվում է հացարտադրությունով, հաց է մատակարարում նաև դպրոցներին սնունդ ծրագրի շրջանակներում, որի դիմաց դպրոցը տալիս է համապատասխան քանակի ալյուր, ուղարկված հացի համապատասխան ուղարկում եմ հաշիվ-ապրանքագիր, էլեկտրոնային, սակայն դպրոցի տնօրենները չեն ուզում ապրանքագիր, քանի որ ՄԱԿ-ի պարենի ծրագիրն է դա: Խնդրում եմ օգնեք այս հարցիս ճիշտ լուծում տալուն:
Աննա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով:
Սոցիալական վճար կատարող աշխատակիցներից մեկը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, սակայն նրա անձնական տվյալների մեջ չի նշվել երեխայի ծննդյան ամսաթիվը (05.10.2014), ինչի արդյունքում պարտադիր 3 000 դրամ սոց. վճարը չի վճարվել: Եթե հիմա ուղարկեմ նոր գրանցման հայտ և նշեմ տվյալ տեղեկատվությունը, ի՞նչ տույժ/տուգանքներ կհաշվարկվեն, և արդյո՞ք անհրաժեշտ է նախորդ ամիսների հաշվետվությունների մեջ ճշգրտում մտցնել` ուղարկելով նոր հաշվետվություններ համապատասխան բոլոր ամիսների համար:
Կանխավ շնորհակալություն:

Arsine.
Կազմակերպությունը ձեռք է բերել ավիատոմս, որի դիմաց տրամադրվել է թղթային հաշիվ-ապրանքագիր: Արդյո՞ք վերջինս իրավունք ուներ թղթային տրամադրելու, թե՞ պետք է էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ տրամադրեր:
Margarita.M.
Բարեվ ձեզ, խնդրում եմ ասեք` եթե ՍՊԸ-ն աշխատում է պետության կողմից տրված հավաստագրով, այսինքն շահութահարկի 0 տոկոս և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափերով (տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ), ուրիշ որևէ հարկ պե՞տք է վճարի, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:
Անի.
Ընկերներ, taxservice.am-ում ինչպե՞ս կարող եմ ուղղում տալ աշխատողի աշխատանքի ընդունման տարեթիվը:
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք, շտապ է:
Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է, գտնվում է բուժման մեջ: Բացի այդ նա դիմել է համապատասխան մարմին հաշմանդամության կարգ տրամադրելու համար: Աշխատողի ասելով՝ նրան տրամադրվելու է 90 օր ժամկետով անաշխատունակության թերթիկ, որը մինչ այսօր չի ներկայացվել գործատուին:
1. Ե՞րբ է ընկերության կողմից հաշվարկվում և վճարվում անաշխատունակության նպաստը:
2. Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ փետրվար ամսվա աշխատավարձը, եթե 22.02.-ից չի աշխատում:
3. Եթե 22.02.-ից հաշվում ենք 90 օր, ապա ստացվում է, որ անաշխատունակությունը ավարտվում է 21.05.2016թ.: Սակայն աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի 01.04.-ից: Արդյո՞ք ընկերությունը իրավունք ունի թույլ տալու որպեսզի աշխատանքի անցնի 01.04.-ից: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ նման պարագայում, եթե արդեն իսկ հաշվարկված և վճարված լինի 90 օրվա անաշխատունակության նպաստը:
Կանխավ շնորհակալություն:
Արսինե.
Եթե ֆիզիկական անձը վարում է տաքսի, արդյո՞ք դա հանդիսանում է ձեռնարկատիրական գործունեություն, և պե՞տք է արդյոք հաշվառվի հարկային մարմնում, թե միայն վճարում է պետական տուրքի մասին օրենքով սահմանված ամսական պետտուրք:
Իրինա.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես ցանկանում եմ հիմնադրել հասարակական կազմակերպություն: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքեք` ինչի՞ց սկսեմ, որտե՞ղ դիմեմ: Նախապես շնորհակալ եմ:
Սյուզի.
Ես աշխատում եմ դպրոցում ու ստանում եմ 60 000 դրամ աշխատավարձ (նվազագույն), սակայն աշակերտ թվի հետ կապված 1 դրույքը դարձրեցին 0.5 դրույք: Հիմա հաշվարկել են, որ պետք է ստանամ 30 000 դրամ: Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք հնարավոր չէ պահպանել նվազագույն աշխատավարձը:
Արմինե.
Բարի օր: ԱՁ-ն ԱԱՀ վճարող է, գրանցված է ԼՂՀ-ում, խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է վարվի դրամարկղային գիրք, թե՞ ոչ:
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում նշված է, որ օրենքը տարածվում է ԱԱՀ վճարող ԱՁ-ի վրա:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
Իսկ դրամարկղային գործառնությունների մասին ԼՂՀ օրենքում նշված է հետևյալը՝ Մանրամասն
Ալյոնա.
Սիրելի գործընկերներ, գրանցված անհատ ձեռնարկատերը մատուցում է ծառայություններ կազմակերպություններին: Աշխատում է շրջանառության հարկով: Աշխատող չունի: Սոցիալական վճար վճարող չի: Խնդրում եմ նշել այն հաշվետվությունները, որոնք պետք է ներկայացնի: Բացի շրջանառության հարկի եռամսյակային հաշվարկից էլ ի՞նչ: Կանխավ շնորհակալ եմ:
Թագուհի.
Հարգելի հաշվապահներ, ես վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից աշխատանքի, և արդեն պետք է ինձ փոխարինող հաշվապահը հաշվապահական թղթերը վերադարձնի ինձ: Կցանկանայի ավելի պրոֆեսիոնալ խորհուրդ ստանալ՝ հանձնում-ընդունումը ի՞նչ մակարդակով պետք է լինի՝ ուղղակի ես, ինձ փոխարինող հսշվապահը և տնօրենը, թե՞ …
Anna.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Ես պետք է մինչև փետրվարի 20 ուղարկեի շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում-հայտ, սակայն մինչև մարտի 2-ը չեմ ուղարկել: Այժմ փորձում եմ ուղարկել, գրվում է, որ ես ԱԱՀ վճարող եմ: Խնդրում եմ օգնեք իմ հետագա քայլերի հարցում: Ինչպե՞ս լուծել այս հարցը: Կանխավ շնորհակալություն:
Arsine.
ԱՁ-ն բացվել է 2015թ-ի մարտին (ընդ որում ֆիզ. անձը ծնվել է 1983թ.): 2015թ-ի ընթացքում կատարվել են սոցիալական վճարներ ամսական 5 000 դրամի չափով: 2015թ-ի տարեկան հաշվետվությունը ուղարկելիս ծրագրով արտացոլվում է, որ սոց. վճար կատարող չէ: Հարկային մարմնից ասում են, որ հավանաբար իր անունից դիմում ունի ներկայացված: Ինչևէ, կատարված սոց. վճարները ներկայումս որպես գերավճար են, հետևաբար կարո՞ղ եմ արդյոք դիմում ներկայացնել նշված գերավճարը որպես եկամտային հարկ հաշվանցելու համար:
Artur.
Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատերը, որը ծնվել է 01.01.1974թ.-ից հետո, ամեն ամիս իր համար վճարում է սոց. վճար 5.000 դրամի չափով: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացվում է շրջանառության հարկի մասին հաշվետվություն:
Հարցս հետևյալն է. սոց. վճարների 5.000 դրամները պետք է վճարել 3 ամիսը մեկ՝ 15.000 դրամի տեսքով, թե՞ անկախ շրջանառության հարկի հաշվետվությունից սոց. վճարի 5.000-ը պետք է ամեն ամիս ներկայացնել: Եթե ամեն դեպքում այդ 5.000-ները ամեն ամիս է պետք վճարել, ապա ուշացնելու դեպքում որքա՞ն է կազմում տուգանքը:
Շնորհակալություն: