28/10/2026

243

Ընկերություն` Բելենս Շիթ հաշվապահական ընկերություն
Էլ. փոստ` hr շնիկ hashvapah.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն`
1. Հաշապահական և հարկային հաշվառման վարում,
2. Հաշվետվությունների կազմում, և ներկայացում,
3. Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում:

Ինքնակենսագրությունը և ուղեկցող նամակն ուղարկել hr շնիկ hashvapah.com էլ. փոստի հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը:

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել՝ եթե անհատ ձեռնարկատերը ընդհանուր հարկման դաշտում է և միաժամանակ իրականցնում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, վճարու՞մ է արդյոք եկամտային հարկի կանխավճար և արտոնագրային վճարով հարկվող գործունեության համար ամսական 5 000 դրամ: Շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրեն-հիմնադիրը անհատույց վարձակալությամբ հանձնել տրանսպորտային միջոց կազմակերպությանը, թե՞ դա կդիտվի եկամուտ կազմակերպության համար ինչ-որ “իրական” վարձավճարի չափով:

Inna.

Բարև ձեզ, ես համարվում եմ շրջանառության հարկ վճարող, կարո՞ղ եմ արդյոք ավելացնել 2015 թ-ի եկամուտների գումարը, եթե արդեն հանձնել եմ 4 եռամսյակների շրջանառության հարկի հաշվետվությունները:

Արամ.

Եթե հարկային մարմնի կողմից “Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության” ներկայացման ծանուցումը ինձ է ներկայացրել փետրվարի 20-ից հետո` փետրվարի 23-ին, ինչպե՞ս կարող եմ հայտարարագիր ներկայացնել շրջանառության հարկ վճարող դառնալու համար: Կա՞ այդպիսի հնարավորություն, թե՞ ոչ:

Արամ.

Բարև ձեզ, ես ԵՏՄ-ից ներկրում եմ ապրանք (սնունդ), ԱՁ-ն իմ անունով է, և իմ սեփական խանութից իրացնում եմ: Շրջանառությունս մոտ 10 000 000 է ամսական, առայժմ աշխատում եմ շրջանառության հարկով, ՀԴՄ-ն 100 տոկոսով մաքրում եմ ամսական: Ինչպե՞ս կարելի է մնալ շրջհարկով աշխատող, հնարավո՞ր է հետագայում ուրիշ ԱՁ բացել և նոր ՀԴՄ: Խնդրում եմ հուշել:

Վարդուհի.

Բարև ձեզ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի` ամեն ծախսի համար տամ 2 ձևակերպում %-ային հարաբերությամբ բաշխած, թե՞ ավելի ռացիոնալ տարբերակ կա:

Armine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին`
Կարելի՞ է արդյոք վարչական բնույթի ծախսերը ( կտ 713, 714…) փակել անավարտ արտադության հետ` դտ 214.., հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, և այլ գործունեության տեսակ չունի, իրացում ևս չունի: Կանխավ շնորհակալություն:

238

Ընկերություն` ԷԼԻՏԱՐ ՍՊԸ
Էլ. փոստ` hr շնիկ tourism.am
Թափուր աշխատատեղ` Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Ընթացիկ հաշվապահություն, կադրային աշխատանք
Աշխատավարձ` 100 000 – 150 000

Nune.

Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն հարկվում է շրջանառության հարկով: Ֆիզ. անձը ծառայության համար ինձանից և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ ապրանքագիր: Արդյո՞ք ես դրա համար կրկնակի շրջանառություն չեմ տալու: Խնդրում եմ պատասխանեք հնարավորիս շուտ, նախապես շնորհակալություն:

214

Arsine.

ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին:

Կանխավ շնորհակալություն:

Գևորգ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել. ցանկանում եմ բացել շաուրմայանոց, որտեղ իրականացվելու է միայն վաճառք, չի լինելու կանգնելու կամ նստելու տեղ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել` ինչի՞ց սկսեմ, որ ճիշտ լինի, խոսքս հարկային թղթաբանությանն է վերաբերվում, կանխավ շնորհակալություն:

Սաթիկ.

Հարգելի գործընկերներ, լինելով e-Invoicing ծրագրի օգտագործող` նկատել եմ հետևյալ խնդիրը. հաշվարկային փաստաթղթեր ստեղծելիս և պահպանելով սևագրերում, հետագայում այլ համակարգչից մուտք գործելիս, սևագրեր բաժինը դատարկ է լինում: Նշեմ, որ այն համակարգչից, որում ստեղծվել է սևագիրը, այդ խնդիրը չկա: Կցանկանայի իմանալ, թե ինչումն է խնդիրը: Շնորհակալություն:

Արմինե.

Ասացեք խնդրեմ, կազմակերպությունը իրականացնում է միջպետական բեռնափոխադրումներ և աշխատում է հաստատագրված վճարով: Մինչև հիմա մենք գրել ենք մատուցված ծառայության դիմաց հաշիվ-ապրանքագիր, հիմա ինչպե՞ս ենք անելու, նորի՞ց հաշիվ ապրանքագիր ենք գրելու, թե՞ էլեկրտոնային ենք դուրս գրելու հաշիվը:

209

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում և զբաղվում է մեծածախ առևտրով:
Կազմակերպության կողմից X խանութին դուրս գրված հարկային հաշիվներում որպես ապրանք դուրս է գրվել օրինակ “Պաղպաղակ բրիկետ”: Հետագայում X խանութից վերադարձ է կատարվել և դուրս է գրվել հարկային հաշիվ: Վերջինիս մեջ “Պաղպաղակ բրիկետ”-ի փոխարեն գրվել է օրինակ “Պաղպաղակ բրիկետ վանիլային”: Խանութի հետ կապնվել եմ և պատասխանում է, որ իրենց ծրագրային տարբերակում մուտքագրվում է ըստ առանձին համերի, և հետագայում ծրագրից որպես հարկային հաշիվ արտահանել են առանձին համերով և խնդրել են հաշիվները ընդունել:

Հարցս հետևյալն է.
Եթե խանութի կողմից դուրս գրված հարկային հաշիվը վերոնշյալ “Պաղպաղակ բրիկետ վանիլային” ապրանքով ընդունեմ, արդյո՞ք Կազմակերպությունը հետագայում կարող է խնդիր ունենալ: Ըստ հաշիվների փաստորեն ստացվում է, որ Կազմակերպությունը “Պաղպաղակ բրիկետ վանիլային” ապրանքից չի մատակարարել, սակայն հետ է վերադարձվել:

Z.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է աշխատում կազմակերպությունը, որը զբաղվում է բանջարեղենի և մրգերի արտահանումով: Եթե կարելի է` հղում կատարեք օրենքից: Շնորհակալություն:

Նարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Եթե կազմակերպությունը (ՓՄՁ) միջնորդ է (ավիտոմսերի վաճառք, տուրիստական գործնեություն), հաճախորդը ցանկանում է և պահանջում, որ հաշիվ դուրս գրեմ ու փոխանցումով, այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ, չէ՞ որ կազմակերպությունը հարկվում է միջնորդավճարից, և երկրորդ հաշիվ դուրս գրեմ ավիտոմսերի համար, կանցնեմ ԱԱՀ-ի դաշտ: Կանխավ շնորհակալություն:

Սերգեյ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք.
Իմ ֆիրմայի կողմից դուրս է գրվել ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, սակայն գնորդ ընկերությունը հրաժարվում է այն ստորագրել ինձ համար անհայտ պատճառով, ավելի ճիշտ չեմ կարողանում կապ հաստատել: Արդյո՞ք հարկային հաշիվը անվավեր է ճանաչվում, թե՞ ինչ որ ժամանակ անց համարվում է ստորագրված, և գնորդի վրա ընկնում է վճարելու պարտականություն: Կանխավ շնորհակալ եմ:

229

Vaal.

Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝
Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու:

Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է)
Շնորհակալություն:

Mariana.

Աշխատակցին էլ. եղանակով գրանցելուց նշել եմ ոչ միայն աշխատանքային հարաբերությունների սկիզբը, այլ նաև սխալմամբ քաղաքացիական հարաբերությունների սկիզբը: Նման սխալ կրկնվել է 15 աշխատակիցների մոտ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Ani.

Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ: Հունվար ամսվա մեջ ներկայացրել եմ բուլետեն 9 օր: Իմ գործատուն ասում է, որ հունվար ամսվա մեջ հաշվարկվում է 15 աշխատանքային օր, այսինքն բուլետենից բացի ինձ վարձատրել է 6 օրվա համար: Բայց եթե ես բուլետին չներկայացնեի, ինձ կվարձատրեր ամբողջ ամսվա համար, այսինքն մինչև հունվարի 7 -ը ես չեմ վարձատրվել ի տարբերություն իմ կոլեգաների, որոնք նույնպես չեն աշխատել, քանի որ եղել են տոն օրեր, բայց վարձատրվել են: Խնդրում եմ ինձ օգնեք, իմ գործատուն ճի՞շտ է, թե՞ ոչ` ինձ վարձատրելով 6 օրվա համար: Կանխավ շնորհակալություն:

Տաթևիկ.

Բարև ձեզ: Ինձ այսպիսի հարց է հետաքրքրում` 3 տարվա ֆիզ. արձակուրդից հետո ես իրավունք ունե՞մ իմ հաշվին արձակուրդ վերցնել, թե՞ ոչ: Այսինքն` մի ամիս ավել մնալ արձակուրդում: Շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ: Ես 2015թ. հուլիսից աշխատում եմ որպես ժամանակավոր աշխատող, ապա հոկտեմբերից փորձաշրջանում էի 3 ամսով, արդեն 2016թ. հունվարից աշխատում եմ որպես մշտական աշխատող: Ե՞րբ կարող եմ վերցնել ինձ հասանելի ամենամյա արձակուրդը:

Ավետիսյան.

Բարև ձեզ: Իմ հարցը կապված է Հսկիչ-դրամարկղային մեքենաների հետ: Պարբերական համակարգով (6 ամիս մեկ) կոդավորվում է, և վերանորոգելու համար վճարում եմ 15 000 դրամ: Ինչպե՞ս կարող եմ իսպառ վերացնել այդ խնդիրը:

Arsine.

1. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2016թ-ից հաշիվ-ապրանքագրերը պետք է դուրս գրի էլեկտրոնային եղանակով: Կազմակերպության կողմից ստացված հարկային հաշիվները ստորագրվում են: Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար պետք է ակտիվացվի ստորագրությունը, թե՞ այն արդեն իսկ ակտիվ է ստորագրում է ստացված հաշիվները:

2. Կազմակերպությունը նաև մատուցում է ծառայություններ, սակայն ծառայությունների դուրս գրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր չկա: Ինչպե՞ս պետք է վարվել նման պարագայում:

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 2015թ.-ի 4-րդ եռամսյակի հաշվատվությունը, ինչպես գիտենք, ներկայացվում է մինչև 2016թ. հունվարի 20-ը: Սակայն 22.01.2016թ.ին մատակարարի կողմից դուրս է գրվել ծառայությունների մատուցման հարկային հաշիվ` որպես մատակարարման օր նշելով 31.12.2015թ.-ը:
Ինչպե՞ս վարվեմ, կարո՞ղ եմ արդյոք 2016թ.-ի 1-ին եռամսյակի հաշվետվության մեջ որպես ավելացում նշել: Խնդրում եմ ասեք նաև` օրենքի որ կետով է դա կարգավորվում: