Քնարիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու ժամանակ տնօրենին ազատու՞մ են:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Քնարիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու ժամանակ տնօրենին ազատու՞մ են:
tigran2016.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Արտոնագրային վճարը պետք է վճարեի հունվարի 20 – 25 – ի ընթացքում ամսական 6 500 դր, վճարումը չեմ կատարել: Տուգանք պե՞տք է վճարեմ, թե՞ մեկ ամիս պետք է չաշխատեմ: Շնորհակալություն:
Tigran.
Հարգելի ընկերներ, ԱՁ-ն զբաղվում է խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: Սակայն իր հաճախորդների հետ չունի պայմանագրեր: Այդ հանգամանքը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել և ինչպիսի՞:
Արման.
Բարև ձեզ: Հիմա հեռուստացույցով հաճախ լսում ենք եկամտահարկ տերմինը: Արդյո՞ք սխալ է դա հիմա օգտագործելը: Կասեք` ե՞րբ և ինչու՞ եկամտահարկը փոխվեց եկամտային հարկի, ու ինչով են տարբերվում, նաև օրենքում փոփոխությունների մասին:
Շնորհակալ եմ:
Նաթելլա.
Ես էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր եմ ստացել ու չեմ կարողանում այն էլեկտրոնային ստորագրել, ինչպե՞ս դա անել, կանխավ շնորհակալություն:
Ն.
Սիրելի ընկերներ, ձեր օգնության կարիքն ունեմ: Որքա՞ն մաքուր գումար կկազմի իմ դեկրետայինը այն դեպքում, երբ կեղտոտ աշխատավարձս կազմում է 130 000 դրամ (մաքուրը` 90 000):
Նախապես շնորհակալ եմ:
Անուշիկ.
1 տարի 8 ամիս է, ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց սպասում եմ արդեն երկրորդ բալիկին: Երեխան ստանում է 18 000 – ականը, սակայն ինձ հետաքրքրում է` նորից կհաշվարկվի՞ բյուլետեն ըստ իմ աշխատավարձի չափի և նորից 3 տարի կտրամադրվի՞ արձակուրդ, և երեխային կվճարվի՞ խնամակալության ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:
Marat.
Բարև ձեզ:
Մտադիր եմ գրանցվել որպես անհատ ձեռներեց ոսկերչությամբ զբաղվելու համար: Կարո՞ղ եք օգնել հաշվել հնարավորին հարկերը և տուրքերը:
Հ.Գ. բնակության վայր` Դիլիջան:
Serge.
Բարև ձեզ, ես գնել եմ տեխնիկա ԱՄՆ-ից, որը ուղարկվելու է հայփոստով (անձնական օգտագործման համար): Ինձ հետաքրքիր է` 500 000 հազար դրամի համար որքա՞ն եմ մաքսատուրք վճարելու:
Աշոտ Բեգլարյան.
Արդյո՞ք մայրության նպաստը համարվում է նվազեցվող եկամուտ: Եթե ոչ, ինչքա՞ն է եկամտային հարկի տոկոսը:
Մարիամ Հարությունյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ն: Տվյալ ՍՊԸ-ն չի գերազանցում 58,5 միլիոնի շեմը (նոր ստեղծված կազմակերպություն է): Ունի 1 հիմնադիր, վերջինս էլ հենց հանդիսանում է ընկերության տնօրենը, այլ աշխատող չունի: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել շտապ:
Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` Ռայս
Հեռախոս` 091 90 32 87
Էլ. փոստ` info շնիկ risecompany.ru
Թափուր աշխատատեղ`Կոնսուլտանտ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Խորհրդատվություն հաշվապահական հաշվառման գծով, թեստավորում
Աշխատավարձ` Համապատասխան որակավորմանը
Այլ նշումներ` Հարգելի հաշվապահներ, Ձեր Ռեզյումեն խնդրում ենք ուղարկել telunts շնիկ risecompany.ru հասցեով: Անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող հաշվապահներ, որոնք տիրապետում են 1C ծրագրին:

Ընկերություն՝ Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Էլ. փոստ՝ accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ “Սեմուր ընդ Կո” ընկերությունը(արտադրություն, առևտուր)հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (մինչև 35տարեկան իգական սեռի) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: -Հաշվապահական ձևակերպումների իրականացում; -Հաշիվ ապրանքագրերի պատրաստում; -Ապրանքների մուտքերի և ելքերի վարում; -Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում; -Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; -Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի վարում; -Ներքին հաշվետվությունների կազմում: -Մասնագիտական կրթություն ֆինանսական/հաշվապահական ոլորտում; -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ՝ 100 000 – 120 000
Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant@semur.am էլ. փոստի հասցեով:
lida123.
Բարև ձեզ: Իմ կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, 2016թ-ից հաշիվ ապրանքագրերը ուղարկում եմ էլեկտրոնային ձևով: Հաշիվ-ապրանքագիր եմ տալիս նաև Արցախին, խնդրում եմ օգնել` ինչպիսի՞ հաշիվ-ապրանքագիր պետք է տալ Արցախում գրանցված կազմակերպությանը: Այն գրանցված չէ էլեկտրոնային համակարգում:

Sasun.
Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս, եթե կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, և դուրս են գրվում հաշվարկային փաստաթղթեր էլէկտրոնային եղանակով:
Սեդա.
Բարև ձեզ: Եթե ընկերությունը գրանցվելուց հետո ունի միայն հիմնադիր անձ, կա շրջանառության հարկով հարկման դիմում և վերջին եռամսյակում մեկ պայմանագիր, ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի ՊԵԿ: Ընկերությունը ՍՊԸ է և մատուցում է առցանց ծառայություններ:
Lucy.
Կարո՞ղ եք օգնել ինձ ճիշտ լրացնել ներմուծման հարկային հայտարարագիր:

Ընկերություն՝ Գրասենյակ
Հասցե՝ Կենտրոն
Հեռախոս՝ 099221171
Էլ. փոստ՝ mary.manukyan.88 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահություն
Աշխատանքի նկարագրություն՝ Գրասենյակին անհրաժեշտ է հաշվապահական գիտելիքներով օժտված, գրասենյակային աշխատանքի փորձ ունեցող մասնագետ
Աշխատավարձ՝ 160 000
Jasmin.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողը աշխատում է կազմակերպությունում 01.07.1994թ.-ից: Ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս հաշվարկեմ անաշխատունակության նպաստը հոկտեմբեր, նոյեմբեր, ամիսների համար: Աշխատավարձը` 141 000 դրամ: Շնորհակալություն:
Kristine1.
Բարև ձեզ: Ինչպե՞ս համակարգիչի մեջ նստացնեմ ՀԾ ուսուցողական տարբերակը: Երեք անգամ փորձել եմ, գրում է` բանալին չգտնելու պատճառով չի աշխատում:
Նախապես շնորհակալություն:
Vahe.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` հաշվապահական հաշվեկշռի պասիվային մասի ո՞ր հոդվածի տակ պետք է ցույց տալ բարեգործական ընկերության ստացված նվիրատվության գումարները:
Շնորհակալություն:
Սաթեն.
Խնդրում եմ, պատասխանեք ՇՏԱՊ:
– Ինչպե՞ս կատարել հաշվապահական փաստաթղթերի ընդունում:
– Կա՞ դրա համար հատուկ ակտ:
Հասմիկ.
Բարև ձեզ, ես ուզում եմ բացել տուրիստական ֆիրմա և չգիտեմ` որտեղից սկսել: Խնդրում եմ ինձ հուշեք, եթե գիտեք, թե ինչ սիստեմայով է աշխատելու գործակալությունը: Ո՞ր օրենքներին է պետք ծանոթանալ:
Միլենա.
Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա, կալանքը տարածվու՞մ է ընկերության բանկային հաշվի վրա, եթե այն ընկերության տնօրենի անունով է: Այս դեպքում ինչպե՞ս հարկային պարտավորություն կատարի տնօրենը: Հարկավոր է լիազորել այլ անձի, ով մինչ ամսի 20-ը տնօրենի փոխարեն կվճարի հարկայինին գումարը: Ի՞նչ տարբերակ կառաջարկեք:

H.K.
Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են.
դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD
դտ521 կտ5241 20.000 դրամ
դտ261 կտ5243 20.000 դրամ
դտ226 կտ261 20.000 դրամ
դտ725 կտ521 կամ դտ625 կտ521
և վճարումը` դտ253 կտ521 200 USD
KAREN.
Բարև ձեզ:
Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ: Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել: Իսկ եթե ծառայությունը մատուցված է ֆիզ․ անձա՞նց:
Astxik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհավորում եմ 2016թ, ցանկանում եմ առողջություն, և այս տարում ոչ մի օրենքի փոփոխություն չլինի:
Հարցս այսպիսին է.
ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, սակայն արտադրության տարրերից մեկը նաև վաճառում ենք, որը հարկվում է առևտրի մասով, սակայն չունենք խանութ, ՀԴՄ, մենք ենք մատակարարում հ/ֆ-ով և գումարը կանխիկ վերցնում ենք, կարո՞ղ ենք այդպես էլ շարունակել, թե՞ …
Կանխավ շնորհակալություն: