25/10/2026

Աղբյուրը` © 168.am

2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):

Օրենքով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ` հետևյալ հիմնական ուղղություններով.

  • ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,
  • հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,
  • սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,
  • փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,
  • համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,
  • ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,
  • սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,
  • սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,
  • առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,
  • կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,
  • միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչև տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,
  • վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,
  • հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,
  • աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,
  • կատարվել են նաև խմբագրական և հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Աղբյուրը` © 168.am

Ռուզաննա.

Բարև ձեզ:
Ցանկանում եմ զբաղվել քաղցրավենիքի արտադրությամբ և վաճառքով:
Խնդրում եմ օգնել ինձ հասկանալ.
1.ԱՁ բացելու անհրաժեշտությունը
2.Եթե անհրաժեշտ է, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այն բացելու համար
3.Խնդրում եմ տալ անհրաժեշտ տեղեկություն հարկերի և օրենքների վերաբերյալ
Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Խնդրում եմ պատասխանել, և եթե հնարավոր է` e-mail հասցեով ուղարկել փաստաթղթեր` կապված պատասխանի հետ:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք:
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել:

1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ:
2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը:
3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Տաթև.

Բարև ձեզ, կխնդրեի տալ ձևակերպումներ.
– կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ որպես ներդրում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում:
– ձևակերպվել է ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձումը

Մարգարիտ.

Հարգելիներս, խնդրում եմ, օգնեք:
2012թ. նոյեմբերի 15-ին գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչ օրս գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և բնականաբար չեմ վարձատրվել հիմնական աշխատավայրից:

2015թ. ապրիլ ամսից զբաղվել եմ ԱՁ գործունեությամբ և ունեցել եմ հետևյալ եկամուտները՝
Ապրիլ` 175 000 դրամ
Մայիս` 280 000 դրամ
Հունիս` 260 000 դրամ
Հուլիս` 285 000 դրամ
Օգոստոս` 130 000 դրամ
Սեպտեմբեր` 750 000 դրամ
Հոկտեմբեր` 770 000 դրամ
Նոյեմբերի 4-ից նորից գտնվելու եմ նոր ֆիզ. արձակուրդում, քանի որ սպասում եմ երկրորդ բալիկին:

Խնդրում եմ, պատասխանեք` ինչպե՞ս է կատարվելու նպատի հաշվարկը, ու՞մ է պետք դիմել, և արդյո՞ք հաշվի են առնվելու ԱՁ-ից ստացված եկամուտները:

Արմինե.

Ողջույն, ես Արմինեն եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Մեր կազմակերպություն է աշխատողներից մեկը, ով իր աշխատանքային պարտականություների կատարման հարցում թերացումներ չունի և գերազանցում է նախորդ աշխատակցին, ում փոխարեն նշանակվել է, պահանջում է աշխատավարձի բարձրացում: Նա չունի գիտական աստիճան, կոչում և այլն, սակայն տնօրինությունը իրավամբ արժանի է համարում աշխատավարձի բարձրացում կատարելու համար: Կա՞ արդյոք օրինական որևէ հիմք նմանատիպ հրաման նախագծելու և միայն մեկ աշխատակցի աշխատավարձ բարձրացնելու համար:
Շնորհակալություն:

accountant.1985.

Խնդրում եմ ասեք, թե ՀՀ որ օրենքում է նշված, որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են 3 տարի: Ըստ ՀՀ կառավարության 2006թ մարտի 9-ի 351-Ն որոշման հաշվապահական փաստաթղթերը պահպանվում են 5 տարի: Կա՞ արդյոք այլ որոշում: Եվ եթե ասում ենք 3 կամ 5 տարի, արդյո՞ք ի նկատի ունենք, որ այդքան տարի հետո կարելի է փաստաթղթերը հանձնել արխիվ, թե այդքան տարի հետ կարելի է փաստաթղթերը ոչնչացնել: Կանխավ շնորհակալություն:

Garik.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասղանեք` եթե աշխատողը անորոշ ժամկետով կնքված պաըմանագիրը լուծում է իր նախաձեռնությամբ, ազատման հրամանում ո՞ր հոդվածն է նշվում` “109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը”, թե` “112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն”: Նախապես շնորհակալություն:

232

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը որտե՞ղ պետք է հաշվարկել և վճարել, և եթե հնարավոր է, հաշվարկման ձևը հանգամանորեն մանրամասն բացատրեք: Համատեղությամբ աշխատանքը ՍՊԸ-ի տնօրեն է: Կանխավ շնորհակալ եմ:

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մինչև 01.08.15թ աշխատել է շրջանառության հարկով, այնուհետև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Օգոստոս ամսին ստացել է հովանավորչական օգնություն: Արդյո՞ք պետք է հանձնի երրորդ եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվետվություն:

206

Ընկերություն` Hovtrans LLC
Հասցե` Շենգավիթ համայնք, 1-ին մաս
Հեռախոս` 096908988, 093908958
Էլ. փոստ` Hovtrans շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գործավարուհի
Աշխատանքի նկարագրություն` Ընկերությանը անհրաժեշտ է գործավարուհի
Աշխատավարձ` 70 000 – 80 000

Աստղիկ.

Բարև ձեզ, հարգելիներս: Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված, որքան որ ուսումնասիրեցի, ոչ մի նորություն չգտա, բոլոր հոդվածները հին պայմանագրերում էլ էր գրվում: Ճիշտ է՝ հրամանագիրքը պարտադիր չէր, բայց ես վարում էի, ինչպես նաև տաբելը, հիմա նոր հրամանագիրք բացե՞մ: Հին հրամանները գրե՞մ, թե՞ կարելի է հին հրամանագիրքը շարունակել վարել:

251

Արմեն.

Հարգելի գործընկերներ, նորաբաց խանութում բացի ՀԴՄ տեղադրվելու է նաև ՊՈՍ տերմինալ` բանկային քարտերով առևտուր իրականացնելու համար: Արդյո՞ք նման գործարքների ժամանակ պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն:

205

Ընկերություն` Alpha Group LLC
Հասցե` 15 Khorenatsi Str., Yerevan, Armenia
Էլ. փոստ` info@alphagroup.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ / Accountant
Աշխատանքի նկարագրություն` Ալֆա Գրուպ ՍՊ ընկերությանն անհրաժեշտ է 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող բարձր որակավորմամբ հաշվապահ։ Աշխատանքային փորձը շինարարական ընկերությունում անհրաժեշտ պայման է։ Ցանկացողները կարող են ուղարկել ռեզյումեն (CV) վերոնշյալ էլ. հասցեով: Խնդրում ենք, տվյալներն ուղարկել «ACCOUNTANT» վերնագրով։ Միայն նշված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Alpha Group LLC is seeking a highly qualified Accountant who has at least 10 years of professional experience. Work experience in the field of construction is a MUST. Those who wish to apply for the vacant position may send their Cvs (resumes) to the above-mentioned email address. Please, mention ACCOUNTANT on the subject line, while sending an email. Only short-listed candidates will be invited to interview.
Աշխատավարձ` Բարձր / High

Մանե.

Ֆիզիկական անձից գնել եմ ավտոմեքենա, վաճառել եմ պետական կառույցին: Անհատ ձեռներեց եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Որքա՞ն է կազմելու հարկի դրույքաչափը, և արդյո՞ք վճարելու եմ եկամտային հարկ ֆիզ. անձի փոխարեն: Կանխավ շնորհակալ եմ:

Հայկ.

Ողջո՛ւյն: Ես գործարար եմ, ցանկանում եմ գործածման նպատակով սարքավորում ներմուծել ՌԴ-ից: ՀՀ եմ բերելու օդային սահմանով՝ անձնական ուղեբեռումս: Ի՞նչ գործընթաց է հետևում սրան՝ ինչպե՞ս գրանցել ներմուծումը հարկայինում և վճարել ԱԱՀ: Ռուսական գործարանը վստահեցնում է, որ ԵՏՄ շրջանակներում մաքսատուրքի բացակայության պարագայում ԱԱՀ վճարել պարտավոր եմ. իրենք գինը հաշվարկում են առանց ԱԱՀ, սակայն վճարում են ԱԱՀ բայց այն ետստանալու համար ինձնից կսպասեն ՀՀ-ում վճարած ԱԱՀ-ի տեղեկանք (մի այլ գործարան մեկնաբանում է, թե չեն վճարելու ԱԱՀ բայց X ժամանակվա մեջ կամ պետք է իմ վճարման հավաստումով այդ զրոյացնեն, կամ այլապես վճարեն)… Չեմ հասկանում՝ սա իրոք այսպես է, թե գին են ուռճացնում, թե… Ամեն դեպքում՝ խորհուրդ տվե՛ք խնդրեմ. եթե մեր օդանավակայանում մաքսավորն ինձ դիմելու գործ չունի, հարկայինում էլ գրանցելու իմաստ չեմ գտնում (բալանսում պետք էլ չէ հաշվառել), ի՞նչ կլինի ռուսներին իրականում:

231

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում:

Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները:

Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ:

Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:

Գարիկ.

Բարև ձեզ:

Ես գազալցակայանում տեղադրել եմ սուրճի ապարատ (vending machine), դրա համար պետք է գրանցեմ ԱՁ, կասե՞ք` ինչ հարկատեսակով է հարկվելու` ամսակա՞ն, թե՞ եռամսյակային, ու ինչպե՞ս են հաշվարկում հարկը: Հումքը գնում եմ կազմակերպությունից ՀԴՄ կտրոններով:

Շնորհակալ եմ:

Ռուզան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպությունը (ռեստորան) ոչ մշտական աշխատանքի է հրավիրում աշխատողների (մատուցողների) ամսվա մեջ մի քանի օր: Ի՞նչ պայմանագիր կնքեմ նրանց հետ (ծառայությունների վճարովի մատուցմա՞ն): Արդյո՞ք այլ փաստաթղթեր էլ պիտի կազմվի նրանց հետ: Եվ արդյո՞ք ամեն անգամ պետք է կատարվի այդ թղթաբանությունը (ենթադրենք 2 օրը մեկ կանչում ենք աշխատանքի): Կանխավ շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
եթե աշխատողը աշխատել է 01.03.2015-31.08.2015թթ., այսինքն՝ 6 ամիս, արդյո՞ք Ընկերությունը պարտավոր է կատարել վերջնահաշվարկ: Հարցս առաջացել է նրանից, որ աշխատողը կարող է արձակուրդ գնալ Ընկերությունում 6 ամիս աշխատելուց հետո: Կանխավ շնորհակալություն: