Ofelya Vahanyan.
Կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպես իրավաբանական անձ գրանցեմ պետական ռեգիստրում (բլանկի ձևը):
Անի.
Հարգելիներս, շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք տեղյակ եք` եթե տարեկան եկամտային հարկի հաշվարկ է ներկայացվել եկամտային հարկի պարզեցված հաշվարկի փոխարեն, ու այսօր նոր տեղեկացնում են դրա մասին, ի՞նչ է մեզ սպասվում: Վճարումները բոլորը ճիշտ արված են: Խնդրում եմ օգնեք:

Lyudmila.
ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Հովո.
Հարգելիներս, խնդրում եմ, մի հարցով օգնեք. սկսնակ վարսավիր եմ և ուզում եմ աշխատել օրենքի սահմաներում, սակայն ամենամատչելի հարկերով: Խնդրում եմ, օգնեք՝ ինչի՞ց սկսեմ, և ո՞րը կլինի ամենահարմար հարկի տեսակը, աշխատելու եմ մենակ, աշխատողներ չեմ ունենալու: Նախապես շնորհակալություն:
Marine.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք ինձ: Հարցս հետևյալն է. Ա/Ձ -ն իրականացրել է վարսավիրական գործունեություն, բայց հիմա գործունեությունը ցանկանում ենք փոխել, այսինքն տարածքը տալ վարձակալության այլ Ա/Ձ-ի: Ի՞նչ փաստաթղթային փոփոխություն պետք է արվի հարկային տեսչությունում և ի՞նչ հարկատեսակով պետք է արդեն հարկվենք: Կանխավ շնորհակալություն:
vardanlalazaryan.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել, թե ինչ է նշանակում “Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունը կազմում է 40 տոկոս”:
Lyudmila.
Շտապ է, ԱԱՀ-ի հաշվարկի համար ավելացում, պակասեցումների թղթակցությունները կգրե՞ք:
Շնորհակալ եմ նախապես արձագանքողներին:
Աղբյուր` Fintax.am
Նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման պարտավորությունը փոքր և միջին ձեռնարկությունների համար կարող է հետաձգվել մեկ տարով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքերով, այս պահին Հայաստանում մոտ 25 հազար ձեռնարկատեր չունի նոր սերնդի ՀԴՄ: Հետևաբար գործադիրն առաջակում է հետաձգել համապատասխան որոշման կիրառության ժամկետը մինչև 2017 թվական:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ hսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարգի վերաբերյալ որոշումը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, ըստ որի՝ բոլոր հարկատուները պետք է ձեռք բերեն և կիրառեն նոր սենրդի ՀԴՄ սարքեր, իսկ կտրոնի վրա պետք է առկա լինի գնված ապրանքների ողջ ցանկը՝ գործարքի մյուս մանրամասներով:
Աղբյուր` Fintax.am

Ընկերություն` K2 Armenia
Հասցե` Fuchik 27/41
Հեռախոս` 43333341
Էլ. փոստ` K2armeniak2 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար Օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվետար/Օպերատորների բարձրագույն կրթությամբ և 1C 8,2-ի գերազանց իմացությամբ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` – Վաճառքի պատվերների գրանցում. մուտքագրում, ելքագրում` ըստ տեսակի և քանակի, – Սահմանված ժամկետում հաշվետվությունների կազմում և ներկայացում վերադասին: ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ` – բարձրագույն կրթություն, – հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, – պարտադիր աշխատանքային փորձ, – համակարգչային գիտելիքներ` MS Office-ի գերազանց իմացություն, մասնավորապես Excel ծրագրի, -1C ծրագրի գերազանց իմացություն, – գրագետ, կիրթ, պատասխանատու, թիմում աշխատելու կարողություն, արագ կողմնորոշվելու հնարավորություն: Ինքնակենսագրությունը /CV/ կարող եք ուղարկել K2HRArmenia շնիկ gmail.com հասցեին:
Lyudmila.
Ողջույն բոլորին:
Կազմակերպությունը ապահովագրել է Պողոսին, որը չի աշխատում տվյալ կազմակերպությունում, օրինակ` 10 000 ապահովագրավճար է փոխանցել և դրանից 11% եկամտային հարկ է փոխանցել: 10 000 × 11% = 11 000 :
Հիմա հարցս հետևյալն է` 10 000-ը շահութահարկի հաշվարկում ծախս համարվու՞մ է:
Եթե համապատասխան հղում անեք, շնորհակալ կլինեմ:

Arsine.
Ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին և աշխատում է ԱԱՀ դաշտում: 2016թ-ից հանդիսանալու է ամսական ԱԱՀ վճարող: Իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտուր: Ունի ՀԴՄ: Ներկա պահին ՀԴՄ կտրոնի վրա չի արտացոլվում ապրանքի անվանումը, քանակը և գինը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք 2016թ-ի հունվարի 1-ից պարտադիր է, որ ՀԴՄ կտրոնի վրա նշվեն ապրանքի անվանումը, քանակը և գինը, ստացված գումարի չափը, տրված մանրը և այլն:
Կանխավ շնորհակալություն:
Lyudmila.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս, եթե օրենք կա` հղում արեք: Հարկային տեսչությունում ընկերության քարտավարը իրավունք ունի՞ ընկերության Գլխավոր հաշվապահի պահանջով թղթային ներկայացնել ԱԱՀ – ի դեբետի հաշվանցումների T հաշիվը: Ընկերությունը զրոյական ԱԱՀ – ով է աշխատում: Շնորհակալ եմ կանխավ:
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ,
Եթե որևէ մեկդ գիտի այն որոշման համարը, ըստ որի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար պետք է վճարել սոցիալական վճար 3 000 դրամի չափով, խնդրում եմ շատ շուտ արձագանքի:

Ընկերություն` Դի Ջի Բիզնես Ըդվայս
Էլ. փոստ` hr շնիկ advice.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի և գլխավոր հաշվապահի օգնականի:
Պահանջվող որակավորումը՝
– Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտական,
– Առնվազն 3 տարվա գլխավոր հաշվապահի աշխատանքային աշխատանքային փորձ, գլխավոր հաշվապահի օգնականի 1 տարվա աշխատանքային փորձ
– ՀՀ հարկային օրենսդրության, Ֆինանսական Հաշվետվությունների և դրանց կիրառման հմտություն,
– 1C հաշվապահական ծրագրի, MS Office փաթեթի և համացանցում որոնողական ծրագրերի գերազանց իմացություն և աշխատանքային փորձ,
– Հայերենի գերազանց, Ռուսերենի լավ իմացություն, Անգլերենի իմացությունը՝ ցանկալի է,
– Անալիտիկ մտածողություն, բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություն,
– Կազմակերպչական հմտություններ և կենտրոնացված ուշադրություն` նույնիսկ մանրուքների նկատմամբ,
Աշխատանքային օրերն ու ժամերը`
– երկուշաբթիից ուրբաթ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերի,
– 9:00-ից 18:00:
Աշխատավարձ` –
Այլ նշումներ` Ռեզումեները ուղարկել վերը նշված հասցեին:
Ani.
Հարցս վերաբերում է եկամտային հարկին.
Կազմակերպությունը հաճախակի միջոցառումներ է կազմակերպում, որոնց ընթացքում լինում է հյուրասիրություն, և մասնակիցներին բաժանվում են գրիչներ, նոթատետրեր, փոքր արժեք ունեցող նվերներ:
Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես պետք է կատարվի եկամատային հարկի հաշվարկը (սանդղակով, թե 11%), և ընդհարապես տարբեր տեսակի միջոցառումների ժամանակ հյուրասիրությունը հարկման ենթակա՞ է եկամտային հարկով, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Արթուր.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը գործունեությունը դադարեցրել է 2012թ.-ին: Հիմա ցանկանում ենք վերսկսել գործունեությունը, սակայն տարեսկզբին (մինչև փետրվարի 20-ը) շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չենք ներկայացրել: Հիմա եթե վերսկսենք գործունեությունը, արդյո՞ք հարկվելու ենք ԱԱՀ-ով, թե դադարեցված լինելու պայմաններում արդեն գործում է հայտարարություն ներկայացնելու 20-օրյա ժամկետը:
Gayane.
Բարև ձեզ: Ես ունեմ մեկ տարեկան երեխա և դեռ գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ: Հարցս հետևյալն է. եթե ես ունենամ երկրորդ երեխան, առանց աշխատանքի դուրս գալու, ապա ինձ կտրամարդրվի՞ 140 օրվա նպաստը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Liana Pogosyan.
Խնդրում եմ ինձ ասել` եթե բժշկին ես ընդունում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի, բժշկի կատարած վիրահատության քանի՞ տոկոսը պետք է վարձատրեմ: Կա՞ արդյոք նվազագույն շեմ:
Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ հուշել, թե ինչ ձևակերպում պետք է տալ, երբ կազմակերպության աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերում ապրանք, և պետք է փոխհատուցել նրան այդ գումարը:
Ճի՞շտ են արդյոք հետևյալ ձևակերպումները
Դ216 Կ228
Դ228 Կ 528
Դ528 Կ228
Դ228 Կ 251
Կանխավ շնորհակալություն:
Արման.
Ժողովուրդ ջան, հիմա մյուս տարվա հունվարի 1-ից հետո արդեն բոլորը պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատե՞ն և ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր տպե՞ն ապրանքի անվանումը և քանակը:
Աննա.
Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ նշեք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տնօրենի պայմանագրում փոփոխություն կատարելու համար, մասնավորապես աշխատավարձի փոփոխության դեպքում:
Գևորգ Քոչարյան.
Առաքման գիրք ովքե՞ր են վարում և ո՞վքեր են ազատված այդ պարտականությունից:
Margarita.
Բարև ձեզ, կասե՞ք` ինչքան ժամանակով կարող ենք սառեցնել կազմակերպությունը, և ինչպե՞ս է դա արվում: Խնդրում եմ շտապ պատասխանել:
Լիլի.
Արդյո՞ք պարգևատրման գումարից պահվում է 5 % սոց. վճար:
Աստղիկ.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել: Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինող է նշանակվում, որի պայմանագրում նշված է ժամկետը՝ մինչև հիմնական աշխատողի ֆիզ. արձակուրդից վերադառնալը: Փոխարինողն ինքը գնում է ֆիզ. արձակուրդ, այդ ընթացքում հիմնական աշխատողը հետ է վերադառնում աշխատանքի, ի՞նչ է կատարվում փոխարինողի հետ, արդյո՞ք ազատվում է աշխատանքից, թե՞ գտնվում է ֆիզ. արձակուրդում:
Արմինե.
Արդյո՞ք գործատուն իրավունք ունի մայրության երկրորդ նպաստը (ֆիզից ֆիզ) չվճարելու:
GOHAR.
Հարգելի կոլեգաներ, շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքային գործունեությունը: Ես գտնում եմ, որ պետք է ազատեմ իմ բոլոր աշխատողներին (եթե սխալ եմ, խնդրում եմ ուղղեք ինձ): Տնօրենը մնու՞մ է աշխատանքի մեջ: Եթե մնում է, ես նրան աշխատավարձ հաշվարկու՞մ եմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերություն` “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 099 727355, 093 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական վերլուծաբան
Աշխատանքի նկարագրություն` Պահանջներ` Տարիքը` մինչև 35, բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, անգլերեն լեզվի գերազանց իմացություն: Պարտականություններ` Ընկերության ֆինանսական և տնտեսական ցուցանիշների վերլուծություն, ֆինանսավորման աղբյուրների վերլուծություն, բյուջետավորման և պլանավորման համակարգերի մշակում, կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն, ծախսերի օպտիմալացում, բյուջեի պլանավորմանը մասնակցություն: Աշխատանքային գրաֆիկ` 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամեր` 09:00 – 18:00:
Աշխատավարձ` Կախված հարցազրույցի արդյունքից
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355:
