Արձակուրդայինի հաշվարկ

Իրինա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Աշխատողը աշխատում է շաբաթական 3 օր, 8 ժամյա գրաֆիկով: Արձակուրդ ուղարկելիս հաշվի են առնվում իր աշխատա՞ծ օրերը, այսինքն նա հանգստանում է իր աշխատանքայի՞ն օրերին, թե՞ շաբաթվա բոլոր օրերին: Դրանից է կախված արձակուրդայինի հաշվարկը, խնդրում եմ օգնել:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները

Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից:Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված “Անտիկիտերայի Մեխանիզմը” 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները:Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:

Մետաղի վրա հայտնաբերվել են նաև թաքնված գրություններ:

Մանրամասն
Կարդալ ավելին Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Հրայր.

Բարև ձեզ:
Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը.

1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի:

2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

ԱՁ վարձակալությամբ հեծանիվներ է տրամադրում

Կարեն.

Հարգելի հաշվապահներ,

հետաքրքրում է մի հարց.
Անհատ ձեռնարկատերը, որը հարկվում է շրջանառության հարկով, այլ գործունեություններից զատ զբաղվում է նաև հեծանիվների վարձույթով (առաջարկում է հեծանիվների վարձույթ):
Հարկային առումով ծառայությունը ո՞ր հոդվածի տակ է ներառվելու՝
1.Որպես ծառայություն և հարկվի 5 %
թե՞
2. Որպես վարձակալություն և կհարկվի 10 %

Կարդալ ավելին ԱՁ վարձակալությամբ հեծանիվներ է տրամադրում

Որքա՞ն է ՀԴՄ – ի ամորտիզացիոն ժամկետը

226

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն 2014թ-ի հոկտեմբերին ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ 60 000 դրամով: Արդյո՞ք այն հանդիսանում է հիմնական միջոց: Եթե այո, ապա որքա՞ն է դրա ամորտիզացիոն ժամկետը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն է ՀԴՄ – ի ամորտիզացիոն ժամկետը

ՀԴՄ կտրոնի տրամադրում կանխավճար ստանալիս

Հարություն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կանխավճար ստանալիս ՀԴՄ կտրոն տպելը պարտադիր է:

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնի տրամադրում կանխավճար ստանալիս

Թափուր աշխատատեղ

205

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ “Երևանի կենդանաբանական այգի” կազմակերպության և “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալության կողմից:

Կարդալ ավելին Թափուր աշխատատեղ

Արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը

Սամվել.

Հարգելի հաշվապահներ,

կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, հարկվում շրջանառության հարկով:
Ասացեք խնդրեմ` արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը

ՍՊԸ կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ

Մարիամ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ, եթե հնարավոր է, ինձ օգնեք գտնել ՍՊԸ-ի կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՍՊԸ կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ

Նորաբաց կազմակերպությունը իրականացնում է բրոքերային ծառայություններ

Կարեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ՍՊԸ բացելու համար կարող եմ գրանցել մեկ անձ` տնօրեն, կես դրույքով: Ի՞նչ հարկային ռեժիմով է աշխատում բրոքերային կազմակերպությունը, որը զբաղվում է միայն միջնորդությամբ` ներմուծման և արտահանման ոլորտում: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Նորաբաց կազմակերպությունը իրականացնում է բրոքերային ծառայություններ

Թափուր աշխատատեղ

243

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Շինարարական կազմակերպության կողմից:

Կարդալ ավելին Թափուր աշխատատեղ

Արդյո՞ք աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի

Nana.

Ուզում եմ իմանալ` եթե մարդը իր մատուցած ծառայությունների համար ստանում է վճարներ ամբողջ տարվա կտրվածքով, ոչ ստաբիլ աշխատավարձ, ապա այդ աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվելու նրա արձակուրդային վճարները: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Lusine.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ ես, երբ ընդունվել եմ աշխատանքի 19.02.1999թ պայմանագրային, 03.09.1999-ից դարձել հաստիքային աշխատող: Աշխատանքից ազատվել եմ (իմ դիմումի համաձայն) 06.03.2015թ.: Վերջին 6 ամիսներին ստացել եմ 35.000 դրամ աշխատավարձ և 89.000 (մաքուր, սոցն էլ ներառված) դրամ պարգևատրում։ 2015թ. արձակուրդ չեմ գնացել: 2014 արձակուրդն էլ մարտին եմ օգտագործել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Վարպետը աշխատում է միայն պատվերի առակայության դեպքում

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
վարպետը աշխատում է միայն պատվերի առկայության դեպքում, և դա կարող է տևել, օրինակ, մոտ 5-10 օր ամսվա կտրվածքով: Կարո՞ղ եմ աշխատողին գրանցել օրավարձով, օրինակ, օրական 3 000 դրամ: Արդյունքում ամսական աշխատավարձը կարող է փոքր լինել նվազագույն աշխատավարձից: Իսկ եթե օրենքով նվազագույն օրավարձ սահմանված չէ, կարո՞ղ է արդյոք դա խնդիր առաջացնել:

Կարդալ ավելին Վարպետը աշխատում է միայն պատվերի առակայության դեպքում

Արդյո՞ք փոխվել է ԱԱՀ շեմը

Սամվել.

Հարգելի հաշվապահներ,

Ընդունվե՞լ է / գործու՞մ է արդյոք “Շրջանառության հարկի” մասին փոփոխված օրենքը, համաձայն որի ԱԱՀ շեմ է համարվում 113.4 մլն դրամը: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք փոխվել է ԱԱՀ շեմը

Միակողմանի գնման ակտի վերաբերյալ

Meri.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` շուկայից ապրանք ձեռք բերելու դեպքում հնարավո՞ր է ձևակերպել միակողմանի գնման ակտ, եթե այո, ապա տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն բացի շրջհարկից ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի:

Կարդալ ավելին Միակողմանի գնման ակտի վերաբերյալ

Ընկերությունը ձեռք է բերել լոգո

Vardges.

Բարև ձեզ։
Հարգելի ընկերներ, ՀԾ-ում տվյալներ մուտքագրելու հետ կապված հարց ունեմ: Ընկերությունը ձեռք է բերել լոգո: ՀԾ-ում ինչպե՞ս և ո՞ր բաժնում մուտքագրել լոգոյի հետ կապված տվյալներն ու ծախսերը: Կանխավ խնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը ձեռք է բերել լոգո

Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

234

Նանա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է.
131-252
813-132

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

Արդյո՞ք վաճառողին պետք է վճարել հավելավճար

235

Վահագ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց:
Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը:

Մեջբերեմ 1698-ն որոշումից` “ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը”:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք վաճառողին պետք է վճարել հավելավճար

ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, շատ շտապ պատասխանեք: 1.5 տարվա ԱՁ եմ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը և լուծարել ԱՁ-ն: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ թղթեր, փաստաթղթեր, դիմումներ պետք է ներկայացնեմ և արդյո՞ք վճարումներ էլ պետք է անեմ, եթե այո` ինչի՞ համար:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել

Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը

Nelly.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը, ապա 5000 – ի նկատմամբ է՞լ է տույժ հաշվարկվում 0.15%-ի չափով: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Samvel.

Խնդրում եմ ասեք` եթե աշխատողի ամսական դրույքը 130 000 է, 2015 հունվարից հետո ինչպե՞ս պետք է հաշվարկել մայրության նպաստը, եթե մայրն աշխատել է 6 ամիս: Շնորհակալ եմ նախապես:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Ի՞նչ է հարկային հաշիվը

Վրույր.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ հետաքրքրում է, թե ինչ է հարկային հաշիվը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ է հարկային հաշիվը

Թափուր աշխատատեղ

224

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալության կողմից:

Կարդալ ավելին Թափուր աշխատատեղ

Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա

Samvel.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել` զովացուցիչ ըմպելիք, մասուրի հյութ, թան, սուրճ արտադրելու և իրացնելու համար ո՞ր տեսակի համար է լիցենզիա պահանջվում: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է աշխատի ԱԱՀ դաշտում

233

Rafik.

Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանալ` շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը վաճառքի համար նախատեսված ապրանքներ արտահանելու դեպքում պե՞տք է անցնի ԱԱՀ-ի հարկման դաշտ, թե՞ ԱԱՀ-ի շեմը գերազանցելու դեպքում միայն կանցնի ԱԱՀ հաշկման դաշտ:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը պետք է աշխատի ԱԱՀ դաշտում

Աշխատավարձի բարձրացման արտացոլում եկամտային հարկի հաշվարկում

Անի.

Ընկերներ, խնդրում եմ օգնել: Աշխատավարձի բարձրացում եմ տվել, հիմա եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ ինչպե՞ս կատարեմ փոփոխությունը: Շնորհակալություն նախապես:

Կարդալ ավելին Աշխատավարձի բարձրացման արտացոլում եկամտային հարկի հաշվարկում

Եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիներ

Anna.

Խնդրում եմ բացատրել եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիները: Արդյո՞ք շահույթը և հասույթը ունեն նույն նշանակությունը: Խնդրում եմ բացատրել նաև` ի՞նչ կարող է ներառվել ընկերության ակտիվների մեջ: Կանխավ շնարհակալություն:

Կարդալ ավելին Եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիներ