Տոն օրերի համար հաշվարկ կատարելիս
Garik.
Բարև Ձեզ: Հունվար ամսին տոն օրերին աշխատել են, աշխատանքը վեցօրյա է, տոն օրերի համար հաշվարկ կատարելիս քանի՞ օրվա պետք է բաժանվի` 20, թե՞ 20 + աշխատած տոն օրեր:
Աշխատողը աշխատում է 3 աշխատավայրերում
Ռայա.
Հարգելի գործընկերներ,
կարո՞ղ եք ասել, եթե աշխատողը ունի հիմնական աշխատանք, համատեղությամբ աշխատանք, և մեկ այլ ընկերությունում էլ քաղ. իրավական պայմանագրով է աշխատում, հղիության և ծննդաբերության արձակուրդ վերցնելու դեպքում ՀՀ օրենքով 3 տեղից էլ պե՞տք է ձևակերպվի արձակուրդը և վճարվի: Առանձնապես հետաքրքիր է քաղ. իրավականի դեպքում: Խնդրում եմ հղել հոդվածը:
Արդյո՞ք արձակուրդում գտնվող աշխատողին կարող են ազատել աշխատանքից
Լիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. ես գտնվում եմ երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդում: Կարո՞ղ են ինձ ազատել աշխատանքից: Իսկ եթե շուտով ֆիզ. արձակուրդ գնամ, արդյո՞ք կվճարվեմ: Նախապես շնորհակալություն:
Անձը ցանկանում է վաճառել մեկ առանձնատուն և մեկ բնակարան
Էդգար.
Հարգելի հաշվապահներ,
3-4 ամիս առաջ գնել եմ մեկ առանձնատուն և մեկ բնակարան: Հիմա ուզում եմ երկուսն էլ վաճառել: Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք դա կդիտվի որպես միևնույն տեսակի գույք և ենթակա կլինի գանձման 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, թե՞ ոչ մի խնդիր չի լինի: Որովհետև օրենքում նշված է` նույն տեսակի գույքի օտարումը և առանձին ձևով է նշված` բնակարան և առանձնատուն: Կանխավ շնորհակալություն:
Տարեկան ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում ԱՁ-ները
Վարդուհի.
Հարգելի հաշվապահներ,
Ա/Ձ -ները, որոնք չունեն աշխատողներ, տարեկան ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Անձը մեկ տարվա ընթացքում օտարել է իրեն պատկանող երեք բնակարան
Վահագն.
Հարգելի հաշվապահներ,
Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում:
ԱՁ եկամտային հարկ
Հրայր.
Հարգելի մասնագետներ, ինչպե՞ս ԱՁ-ն կարող է վճարել 5 000 դրամ ամսական եկամտային հարկը: Հնարավո՞ր է արդյոք վճարել տարվա կտրվածքով (60 000 դրամ):
Վարձատրություն կատարված աշխատանքների դիմաց
Gayane.
Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ մեկ տարով կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր կատարված աշխատանքների համար, պայմանագրում կարո՞ղ է նշել յուրաքանչյուր ամսվա համար վճարումը 30 000 դրամ, թե՞ պարտադիր պետք է լինի 46 300 դրամից ոչ պակաս:
Նախապես շնորհակալ եմ:
Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը
Լուսիկ Այվազյան.
Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:
Շրջանառության հարկի ձևակերպումներ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, թե ինչ հաշիվներով է կատարվում շրջանառության հարկի ձևակերպումները:
Կարո՞ղ է արդյոք անչափահասն աշխատել լողավազանում որպես մարզիչ
Նարինե.
Բարև Ձեզ: Կարո՞ղ է արդյոք անչափահասն աշխատել լողավազանում որպես մարզիչ: Եթե ոչ, ապա ինչու՞, ո՞ր օրենքով կամ որոշմամբ է դա արգելվում: Կանխավ շնորհակալ եմ:
Ինչպե՞ս ընտրել ֆոնդեր և ֆոնդի կառավարիչ
Տիգրան.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ես հանդիսանում եմ ՍՊԸ-ի փոխտնօրեն համատեղության կարգով, նաև աշխատում եմ մեկ այլ տեղ, վարում եմ այդ ՍՊԸ-ի հաշվապահությունը: Խնդրում եմ ասեք` 5% պարտադիր կուտակային վճարը երկու տեղից էլ պե՞տք է փոխանցվի: Եվ եթե կարող եք, ասեք` ինչպե՞ս եմ ֆոնդեր և ֆոնդերի կառավարիչներ ընտրում: Նախօրոք շնորհակալ եմ:
Մարզադաշտի վարձակալության գործունեություն
Նարեկ.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Ես ցանկանում են բացել մինի-ֆուտբոլի դաշտ (վարձակալությամբ հանձնել հաճախորդներին), այն պետք է բացվի ԱՁ-ով, թե՞ ՍՊԸ-ով: Եվ ինչպե՞ս է այն հարկվում: Կանխավ շնորհակալություն:
Զբոսաշրջային գործունեություն
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են`
1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն:
2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից:
3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է:
Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է 🙂
Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ԱՁ-ն
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, տալիս է եկամտային հարկի ամսական հաշվետվություն վարձու աշխատողների մասով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն, ապա որևիցե տարեկան հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել
Նանե.
Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ` ՀԿ-ները բացի շահութահարկի պարզեցված հաշվարկից տարեկան էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեն: Շնորհակալ եմ շատ:
ԱՁ գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում
Վրույր.
Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ
Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը:
Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:
Քանի՞ օրվա համար պետք է հաշվարկել նպաստը
Anna.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ հղիության արձակուրդի օրերը, եթե ես պետք է գնամ այդ արձակուրդին հունվարի 13-ից, սակայն մինչև հունվարի 23-ը ես գտնվում եմ պետական արձակուրդում: Այսինքն` քանի՞ օրվա համար պետք է հաշվարկեն հղիության և ծննդաբերության նպաստը:
Կանխավ շնորհակալություն:
Վիճակագրական հաշվետվության բլանկ
Նառա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկեք վիճակագրական հաշվետվության բլանկ կամ ասեք` որտեղից կարող եմ բեռնել: Նախապես շնորհակալություն:
Տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկել
Մանե.
Մի հարց ունեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված:
Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ամեն ամիս ուղարկում եմ 86-րդ ձևը, իսկ տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկեմ: Նախապես շատ շնորհակալ եմ:
Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր
Gohar.
Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է ֆիզ. անձի և կազմակերպության միջև կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
Ի՞նչ հիմքով է տեղափոխվում չօգտագործված արձակուրդը
Սասուն.
Ի՞նչ հիմքով է տեղափոխվում չօգտագործված արձակուրդը, և մինչև քանի՞ չօգտագործված արձակուրդ կարելի է տեղափոխել:
Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել
Լիլի.
Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել, եթե ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2013թ. ընթացքում ներկայացրել է շրջանառության հարկի եռամսյակային և եկամտային հարկի ամսական հաշվետվություններ: Խնդրում եմ, նշեք հաշվետվության ձևի համարը և ժամկետները:
Արդյո՞ք աշխատողի համար հաշվարկվում է հավելավճար
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին:
Աշխատողը 5 տարի աշխատել է մի գործատուի մոտ և ստացել ստաժի հավելավճար: Այնուհետև աշխատանքից դուրս գալուց 2 ամիս անց անցել է աշխատանքի մեկ այլ գործատուի մոտ: Այս գործատուի մոտ հաշվարկվու՞մ է արդյոք նրա աշխատանքային ստաժը և վճարվու՞մ է նրան ստաժի հավելավճար նախկին 5 տարվա համար, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:
Տնօրենը արդյո՞ք կրում է պատասխանատվություն
Ավետիք.
ՍՊԸ տնօրենը արդյո՞ք կրում է պատասխանատվություն ՍՊԸ-ի պարտքերի համար իր անձնական ունեցվածքով:
Կազմակերպությունը իրականացրել է փոխանակման գործարք
Սաթեն.
Հիմնական միջոցների ձեռք բերման համար կազմակերպությունը վճարումը կատարում է ոչ թե դրամով, այլ բարտերի տեսքով, տալիս է ապրանք` ինքնարժեքով: Այդ ապրանքի համար պե՞տք է իրացում ձևակերպեմ և ներառեմ շրջանառության հարկի հաշվարկում:
Թափուր աշխատատեղ
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Աուդիտորական ընկերության կողմից:
Կարգավորող հաշիվների նշանակություն
Marina Zazyan.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ձեզ բացատրել կարգավորող հաշիվների նշանակությունը: Առավել պարզ լինելու համար` օրինակով: Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք գործունեությունը ԱԱՀ – ով հարկվող է
Արգամ.
Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով հարկվող գործունեությու՞ն է արդյոք հանրային սննդի առաքումը, եթե առաքման առանձին գումար չի գանձվում պատվիրատուից: Կանխավ շնորհակալ եմ:



