28/10/2026

Վրույր.

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն:

208
Լյուդմիլա.

Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը:

Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:

Anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ հղիության արձակուրդի օրերը, եթե ես պետք է գնամ այդ արձակուրդին հունվարի 13-ից, սակայն մինչև հունվարի 23-ը ես գտնվում եմ պետական արձակուրդում: Այսինքն` քանի՞ օրվա համար պետք է հաշվարկեն հղիության և ծննդաբերության նպաստը:

Կանխավ շնորհակալություն:

Մանե.

Մի հարց ունեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված:

Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ամեն ամիս ուղարկում եմ 86-րդ ձևը, իսկ տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկեմ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Լիլի.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել, եթե ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2013թ. ընթացքում ներկայացրել է շրջանառության հարկի եռամսյակային և եկամտային հարկի ամսական հաշվետվություններ: Խնդրում եմ, նշեք հաշվետվության ձևի համարը և ժամկետները:

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին:
Աշխատողը 5 տարի աշխատել է մի գործատուի մոտ և ստացել ստաժի հավելավճար: Այնուհետև աշխատանքից դուրս գալուց 2 ամիս անց անցել է աշխատանքի մեկ այլ գործատուի մոտ: Այս գործատուի մոտ հաշվարկվու՞մ է արդյոք նրա աշխատանքային ստաժը և վճարվու՞մ է նրան ստաժի հավելավճար նախկին 5 տարվա համար, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Սաթեն.

Հիմնական միջոցների ձեռք բերման համար կազմակերպությունը վճարումը կատարում է ոչ թե դրամով, այլ բարտերի տեսքով, տալիս է ապրանք` ինքնարժեքով: Այդ ապրանքի համար պե՞տք է իրացում ձևակերպեմ և ներառեմ շրջանառության հարկի հաշվարկում:

Լյուդմիլա.

Հարգելիներս, բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` տնօրենը ցանկանում է աշխատողների պարտադիր կուտակայինի 5% -ը ընկերության հաշվին տրամադրել, ինչպե՞ս պետք է անել` ուղղակի աշխատավարձը բարձրացնել 5%-ով, թե՞ այլ տարբերակ կա: Շահութահարկի մասով դա ծա՞խս է: Ու ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ընդհանրապես, եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք:

Կարինե.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` ֆիզիկական անձինք երբ սովորական առցանց ապրանք են գնում, այժմ պե՞տք է հարկ վճարեն: Նախկինուն փոստով գալիս էր անվճար, իսկ 2014 թվականից հա՞րկ ենք մուծելու և ինչքա՞ն:

Gayane.

Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ:

Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա:

Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին:
Նախապես շնորհակալ եմ:

Խորեն Ս.

Բարև ձեզ:
Շնորհավոր Ամանոր:
Ես ցանկանում եմ հիմնել անշարժ գույքի գործակալություն: Խնդրում եմ, ցույց տաք ճանապարհ՝ ինչի՞ց սկսել, եթե ցանկանում եմ այն աշխատացնել որպես ԱՁ: Եվ յուրաքանչյուր աշխատողի համար ի՞նչ հարկեր կամ տուրքեր կան: Հարկման ի՞նչ առանձնահատկություններ կան: Խնդրում եմ նկարագրել հնարավորինս մանրամասն: Կանխավ շնորհակալություն:

Armen.

Եթե օտարերկրյա կազմակերպությունը իր ներկայացուցչությունն է բացել ՀՀ-ում և այդ ընթացքում ՀԴՄ-ով գործարք չի կատարել, այլ միայն ֆինանսավորել է կրթական ծրագրեր և անհատույց գույք է գնել այլ ոչ առևտրային կազմակերպությունների համար, այս դեպքում ինքը ԱԱՀ-ով հարկվող համարվու՞մ է, թե՞ ոչ (ԱԱՀ-ի մասին 3-րդ հոդվածը կարդացել եմ, հստակ չեմ պատկերացնում):

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը հունվարի 8-ից աշխատանքի է ընդունել ազատ գրաֆիկով օրական 3 ժամ ժամանակով անձի, կարո՞ղ ենք պայմանագրում գրել` հունվարի 8-ից անցնել աշխատանքի ազատ գրաֆիկով, օրական 3 ժամ ժամանակով` աշխատավարձը սահմանելով 40 000 ՀՀ դրամ:
Նախապես շնորհակալ եմ:

Հաշվապահ.

Բարև բոլորին:
Ժողովուրդ ջան, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, շատ կարևոր է:

Ինչպիսի՞ հարկային ռեժիմով պետք է աշխատի աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող ՍՊԸ-ն (օպերատոր): Եվ եթե կարելի է` հղում կատարեք համապատասխան օրենսդրությանը:

Նարինե.

Հարցս հետևյալն է` կազմակերպությունը աշխատում է մեծածախ առևտրով, ԱԱՀ-դաշտում: Հաշիվ-ապրանքները գրվել են նաև ոչ էլետրոնային: Արդյո՞ք պետք է ոչ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը գրանցել առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:

Անի.

Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, Հայաստանից բացակայել եմ 9 ամիս, երեխայի խնամքի նպաստ չեմ ստացել: Խնդրում եմ պատասխանել` հնարավո՞ր է արդյոք այդ գումարը ստանալ, եթե այո, ապա խնդրում եմ ասել` ո՞ր օրենքի հիման վրա: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Լյուդմիլա.

Բարև ձեզ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք հետևյալ հարցում:

Հունվարի 1-ից ունեմ ժամավճարով աշխատողներ: Ինձ կասե՞ք` տոն օրերի համար վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Եթե հնարավոր է, համապատասխան հղում արեք, որտեղ կարող եմ գտնել: Արդյո՞ք ժամավճարով և դրույքաչափով աշխատողներին մեկ տաբելում գրեմ:

Շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ՍՊԸ, որը զբաղվում է առևտրով և շրջանառության հարկ վճարող է հանդիսանում, նաև ունի ՀԴՄ: Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք: Եթե այո, ապա կասե՞ք` ինչքա՞ն է սահմանվում տուգանքը դրամարկղային գիրք չունենալու համար: