28/10/2026

Տիգրան.

Բարև Ձեզ: Եթե աշխատող պետք է ընդունվի աշխատանքի համատեղության կարգով, ինչքա՞ն նվազագույն աշխատավարձ կարող ենք գրել և պայմանագրում աշխատանքային շաբաթվա մեջ քանի՞ ժամ կարող ենք գրել: Շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ն վաճառող կազմակերպության մոտ, եթե վաճառված ապրանքի գումարը չի վճարվել և ԱԱՀ-ի հաշվանցումը հետաձգվում է, և վճարելուց հետո հաշվանցելու դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում:

Լուիզա.

Տաս տարի է, ինչ որպես դասախոս աշխատում եմ ԲՈՒՀ-ում, որը համարվում է իմ հիմնական աշխատավայրը: Միևնույն ժամանակ ԲՈՒՀ-ի և մշակույթի տան ղեկավարների գրավոր համաձայնությամբ համատեղության կարգով աշխատում եմ նաև որպես խմբակավար, շաբաթվա երկու օրերին երկուական խմբի հետ 14:30-ից մինչև 18:00-ն ըստ կազմված գրաֆիկի:

Պարտավո՞ր եմ արդյոք բացի իմ պարապմունքների օրերից գտնվել մշակույթի տանը հաստիքային հիմնական աշխատողների նման: Արդյո՞ք ճիշտ է վերջիններիս պահանջը իմ հանդեպ` գտնվել մշակույթի տանը պարապմունք չունեցած օրերին:

Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել իմ հարցին. վիճվարչության հաշվետվությունը էլեկրոնայի՞ն եղանակով ենք հանձնելու, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Հարգանքներով,
Լուսինե Մկրտչյան

Արման.

Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ ԱՁ և իրականացնում եմ համակարգչային ծառայություններ (ֆոտո, վիդեո մոնտաժ և այլն), չունեմ վարձու աշխատող, տարածք չեմ վարձակալում: Խնդրում եմ օգնեք` 2013թ-ի հունվարի 1-ից ես պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն, թե՞ ոչ, և եթե այո, ապա քարտ կարդացող սարք պե՞տք է ձեռքբերեմ, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Խնդրում եմ բացատրել, թե այժմ (2013թ.-ից սկսած) ինչպես է հաշվարկվում դեկրետային գումարը, ինչպիսի՞ պահումներ կան, քանի՞ տոկոսով:

Նախօրոք շնորհակալություն, շատ է անհրաժեշտ:

Գայանե Հակոբյան.

Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքելու է քաղ. իրավական պայմանագիր: Ծավալից ելնելով` իրավունք ունի՞ արդյոք կնքելու 6 ամիս ժամանակահատվածով, թե՞ կա սահմանապակում, և 2 ամսից ավել իրավունք չունի կնքելու:

Նախապես շնորհակալ եմ:

Նարե.

Հարգելի կոլեգաներ, շատ ունեմ ձեր խորհրդի կարիքը: Մեր կազմակերպությունը ֆիզիկական անձանց scratch card-երի միջոցով նվերներ է բաժանել այս տարվա հունվարին: Խնդրում եմ հուշեք, թե ինչ դրույքաչափով պետք է հարկել, սովորակա՞ն սանդղակով, թե՞ 11 տոկոս: Նշեմ, որ բոլոր շահումները տրվել են ֆիզ. անձի անձնագրի պատճեի և հանձնման ընդունման ակտի հիման վրա: Արդյո՞ք հարկը պետք է հաշվել վճարված գումարից, թե՞ պետք է գտնել մի գումար, որից հարկը պահելուց հետո կստացվի նվերի արժեքը: Օրինակ, նվերի արժեքն է 37000 դրամ, հարկը պետք է լինի 37000*24.4=9028, թե՞ 37000/0.756-37000=11942:

Արթուր.

Բարև ձեզ: Եթե 2012թ. աշխատավարձը եղել է 50.000 դրամ, 2013 դա դառնում է 62.037դրամ, ես կարո՞ղ եմ այդ գումարը կլորացնել, իսկ այդ դեպքում ես պարտավո՞ր եմ հրաման և համաձայնագիր կնքեմ աշխատողի հետ, թե՞ համաձայնագիրը բավական է: Շնորհակալություն:

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և անցել է ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, կարո՞ղ է արդյոք վերակազմավորվել, և որպես վերակազմավորված նոր կազմակերպություն համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ եթե ոչ, խնդրում եմ բացատրել, թե ինչպես այս դեպքում կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ հաջորդ հարցս` եթե ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը դառնում է շրջանառության հարկ վճարող, արդյո՞ք պետք չէ ներկայացնել ՀԴՄ ամսական հաշվետվություն: Միայն ՀԴՄ-է տպվում, արդյո՞ք ճիշտ եմ հասկանում: Կանխավ շնորհակալ եմ Ձեր պատասխանների համար:

Elen.

Բարև ձեզ: Ես բացել եմ ՍՊԸ 2012 թ.-ի նոյեմբերի վերջին օրերին, բայց մինչև այսօր չեմ աշխատում, ոչ մի գործարք չեմ կատարել և որոշ ժամանակ դեռ չեմ աշխատելու: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Պե՞տք է դիմում եմ գրեմ, որ չեմ աշխատում, թե՞ ոչինչ անել հարկավոր չէ, որովհետև ես ոչ մի գործարք չեմ կատարել:

Նախապես շնորհակալություն:

Անահիտ.

Երեխայի հետծննդյան խնամքի համար սահմանված 18 000 դրամ նպաստը ստանալու համար, եթե համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն 2013թ., կպահպանվե՞ն արդյոք 2012թ. ամսական նպաստները: Երեխան ծնվել է 08.10.12թ:

Մերի.

Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղարկել այն օրենսդրական ակտը, որում սահմանվում է, որ նվազագույն ամսական աշխատավարձի չափի (35000) մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Artur.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:

WILLIAM.

Բարև, սիրելի հաշվապահներ: Պատասխանեք հնարավորինս արագ, խնդրում եմ, իսկ հարցս հետևյալն է.
ԱՁ-ն ունի առևտրային խանութ, 12 աշխատող և զբաղվում է սննդի ու ապրանքների մանրածախ առևտրով: Նախորդ տարվա հասույթը` 58.35 մլն ՀՀ դրամ: Ցանկանում եմ հաշվապահ աշխատել, բայց մասնագիտությամբ ապահովագրող եմ: Խնդրում եմ օգնել հասկանալ իմ հնարավոր բոլոր գործառույթները որպես հաշվապահ, պատասխանը հնարավորինս մանրամասն գրեք, եթե կարող եք: Եվ արդյո՞ք պարտադիր է իմանալ հաշվապահական ծրագրեր: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Մարիամ.

Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 18 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում: Խնդրում եմ շտապ պատասխանել: Շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք արձակուրդ ձևակերպել: Ես աշխատողին արձակուրդ եմ ուղարկում 01.02.2013թ., վերջին անգամ գնացել էր արձակուրդ 31.12.2011թ: 2012թ. հունվարից-հունիս աշխատավարձը՝ 50 000 դրամ է եղել, հունիսից-դեկտեմբեր՝ 100 000 դրամ, հունվարին՝ 120 000 դրամ, աշխատում է 5-օրյա: Արձակուրդի գումարը ինչպե՞ս հաշվարկեմ, ե՞րբ վճարեմ և եկամտային հարկում ո՞ր ամսում ցույց տամ: Խնդրում եմ, շտապ օգնեք: Շնորհակալություն:

Հայարփի.

Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատում եմ ՀԾ-ով: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ մուտքագրել բանկի սկզբնական մնացորդները բանկի քաղվածքից` դրամով, դոլարով և եվրոյով: Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը ՀԾ-ում նոր օրենքով: Նախապես շնորհակալություն:

Աննա.

Կարո՞ղ է արդյոք անհատ ձեռնարկատերը ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: Անհատ ձեռնարկատերը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը երեխայի խնամքի համար և վճարում է միայն սոց. վճար: