Մեքենայի ներմուծում
Տիգրան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ:
Եթե կազմակերպության համար Եվրոպայից մեքենա են գնում, հնարավո՞ր է մաքսազերծում չանել մինչև վաճառելը: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի ազատելու աշխատողին
Մհեր.
Բարև Ձեզ, ես կխնդրեմ ինձ օգնեք մի հարցով: Ես դիմում եմ գրել դեկտեմբերի 6-ին, որ ինձ ազատեն դեկտեմբերի 12-ին: Ինձ չեն ազատել 12-ին և ասել են` նորից դիմում գրեմ, որպեսզի կարողանան ազատել: Ես դեկտեմբերի 14-ին նորից դիմում գրեցի, որպեսզի ինձ դեկտեմբերի 24-ին ազատեն: Բայց դեկտեմբերի 17-ին դիմումս հետ վերցրեցի: Ինձ իրավունք ունե՞ն ազատելու, թե՞ ոչ:
Բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր
Artak.
Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ձև ո՞վ կարող է տրամադրել: Շնորհակալություն:
Հաշվապահական ծառայությունների մատուցում
Արտուր
Հաշվապահական ծառայություն մատուցելիս ընկնու՞մ ես ԱԱՀ դաշտ, եթե նույնիսկ ԱԱՀ շեմը չես անցել:
Ընկերությունը պետ. ռեգիստրում գրանցելուց հետո
Davit.
Չէի՞ք ասի` ինչքան ժամանակում կարող ես գրանցվել հարկայինում` ՍՊԸ պետ. ռեգիստրում գրանցելուց հետո:
Գործուղման ծախսի հետ ապրանքի ձեռքբերում
Նարե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել ու խնդրում եմ՝ հնարավորինս շուտ օգնեք ինձ: Հնարավո՞ր է արդյոք գործուղման ծախսի հետ դուրս գրել նաև գումար ինչ-որ ապրանք (ՀՄ) ձեռք բերելու համար: Դա այն դեպքում, երբ ապրանքը գնված է նույն վայրից, որտեղ որ գործուղված է աշխատակիցը: Նշեմ նաև, որ գործուղման նպատակը լրիվ այլ է:
Աշխատանքային գրքույկում սխալ գրանցում է կատարվել
Աստղիկ.
Աշխատանքային գրքույկում սխալ է լրացվել աշխատանքի ընդունման համարը` հրաման 53-ի փոխարեն լրացվել է հրաման 51: Ինչպե՞ս կարելի է ուղղում կատարել: Ամբողջ հրամանը պետք է չեղյա՞լ համարել և նորի՞ց գրել: Թե՞ միայն հրամանի համարը կարելի է փոփոխել: Շնորհակալություն !!!
Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի որակավորումը
Իրինա.
Հարգելի գործընկերներ, ուզում եմ ճշտել` արդյոք ՓԲԸ-ում աշխատելու համար պարտադիր է ունենալ հաշվապահի որակավորում:
Հիմնական միջոցների գույքագրում
Արտակ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին` կազմակերպությունում հիմնական միջոցների գույքագրումն ի՞նչ հաճախականությամբ է անց կացվում:
Նոր հարկային փաթեթ
Samvel.
Լավ ասացվածք կա` մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա, կամ մինչև օրենքների փոփոխությունները հրապարակեն, ուժի մեջ մտած կլինեն:
Եթե ունեք փոփոխությունների ամբողջական փաթեթը, կոլեգաներ ջան, կիսվեք: Ասում են` Հ/Տ ների ինչ որ փաթեթ են ուղարկել մի 3 օր առաջ:
Հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ
H.
Հարգելի հաշվապահներ, եթե հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ և նրա համախառն եկամտի մեջ 15%-ը այլ գործունեությունից ստացված եկամուտ է, այդ դեպքում շահութահարկ վճարո՞ղ է համարվում այդ 15%-ի չափով:
Վերջնահաշվարկ
Անի.
Աշխատողը մինչև աշխատանքից ազատվելը 3 ամիս սկզբից աշխատել է 5 օրյա շաբաթով և հաջորդ 3ամիսը` 6 օրյա: Վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկները կատարում ենք վեցօրյա՞ գրաֆիկով, թե՞ 5-օրյայի համար առանձին, 6-ի համար առանձին:
Շրջանառության հարկի մասին օրենք
Արտակ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ասեք ինձ` “Շրջանառության հարկի մասին” օրենքը արդեն ընդունվե՞լ է և եթե այո, ապա ո՞ր ամսաթվից է գործելու:
ՀՄ դուրս գրելու փաստաթղթեր
Գայանե.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպության հիմնական միջոցները (մինչև 1992 թվականը ստացված) դուրս գրելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Բանկերի հաշվային պլան
Անի.
Բարև Ձեզ, ինձ շտապ անրաժեշտ է հաշվային պլան` նախատեսված բանկերի համար: Խնդրում եմ ուղարկեք իմ էլ. փոստին: Նախապես շատ շնորհակալ եմ:
Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող
Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում, վճարում է արտոնագրային վճար: Եթե շրջանառությունը անցնում է շեմը` 58,35 մլն, դառնու՞մ է ԱԱՀ վճարող, թե՞ չի ազդում այդ շեմը արտոնագրային վճար վճարողների վրա:
Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետ
Արմինե.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ, ասեք՝ եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ-ը, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:
Հերթական արձակուրդի վերաբերյալ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.06.2012-ին և ասենք 02.2013-ին գնում է արձակուրդ 20 օրով, ապա սա վերաբերվում է 2012-ին, հետո նա նորից վերցնում է արձակուրդ ասենք 05.2013-ին արդեն 2013-ի համար, և ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում: Այսինքն, դեռ մեկ տարի չաշխատած` նա ստացավ մոտ 2 ամսվա միջին աշխատավարձ: Կանխավ շնորհակալ եմ:
Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին
Ա.Ս.
Ողջույն:
Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):
Ինչպե՞ս կհաշվարկվի ոչ ռեզիդենտի եկամտային հարկը
Նարինե.
Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:
Աշխատավարձի փոփոխության մասին ծանուցագիր
Էլլա.
Բարև Ձեզ:
Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ, թե ինչպես կարող եմ ձեռք բերել աշխատավարձի փոփոխության մասին ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված
Արման.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն
2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ)
Նախապես շնորհակալություն:
Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն
Աննա.
Բարև Ձեզ:
Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:
ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում
Գարիկ.
ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում, վաճառողի կողմից տրվել է հաշիվ-ապրանքագիր: Այն կարո՞ղ է հանդիսանալ որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Այդ դեպքում եկամտահարկը կդիտվի 1 տոկոսի չափո՞վ:
1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով
Աղբյուր` panarmenian.net
Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի` 2013 թ-ից 1 մլրդ դրամի և 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ և չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով` ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի` Մանրամասն
Ավելացվել է բաժին
Կայքում ավելացվել է նոր բաժին` “Տեսանյութեր”:
Եթե նպաստի գումարը մեծ է սոց. վճարից
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. արձակուրդի գումարը ավելի շատ է, քան սոցիալական ապահովագրության վճարների գծով (գործատու) գոմարը, ես ի՞նչ պետք է անեմ և որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Կարո՞ղ եմ գործատուի սոց վճարը ու 3% սոց. վճարը գումարել իրար և վճարել, չէ՞ որ հաշվետվության մեջ դրանց գումարից է կատարվում ծախսը և մնում վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը:
