28/10/2026

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` առաջին անգամ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համար պայմանագիր կնքելու համար պարտադի՞ր է տնօրենի և հաշվապահի միասին ներկայանալը հարկային տեսչություն: Եվ պետք է ներկայանալ տարածքայի՞ն հարկային տեսչություն, թե՞ Պետական եկամուտների կոմիտե:

Նախապես շնորհակալ եմ:

Թեհմինե.

Ընկերությունը ունի 1 առաքման հասցե և ևս մեկ այլ հասցեում գտնվող ոչ առևտրային տարածք, որտեղ ունի հիմնական միջոցներ: Այդ հիմնական միջոցների վաճառքի դեպքում տեղափոխման բեռնագրի կամ հ/հ-ի մեջ ո՞ր հասցեն պետք է նշվի:

Արթուր.

ԱԱՀ-ը վճարող կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց` հեռուստացույց, սառնարան կամ շինություն, բոլորի համար էլ ԱԱՀ է վճարվել: ԱԱՀ-ն ձեռք բերման պահին հնարավո՞ր է հաշվանցել, վճարումը կատարված է ամբողջությամբ փոխանցումով:

Vault.com կայքը հրապարակել է աշխատելու համար ԱՄՆ լավագույն հաշվապահական ընկերությունների իր տարեկան ռեյթինգը, որը հիմնված է 4100 հաշվապահների հարցման արդյունքների վրա: Հարցման մասնակիցները 1-10 բալանոց սանդղակով գնահատել են այն ընկերությունները, որոնց ծանոթ են եղել` բացառելով այն ընկերությունը, որտեղ աշխատում են: Բացի դա, մասնակիցները գնահատել են իրենց ընկերություններում աշխատանքի պայմանները: Մանրամասն

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի: Այդ ընթացքում պետք է աշխատանքի ընդունեմ ինձ փոխարինող աշխատողի:

1. Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հաշվարկվելու իմ դեկրետային նպաստը, եթե ես վճարում եմ ամսական սահմանված հարկ և սոց. վճար: Ամսական եկամուտս մոտ 150 հազար է կազմում:

2. Ինչպե՞ս է կատարվելու ինձ փոխարինող աշխատողին ընդունելու պահը` ես նորից մնալու՞ եմ որպես անհատ ձեռներեց և ինձ համար և աշխատողի համար վճարելու՞ եմ հարկերը, թե միայն անշխատողի համար:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպությունը մի տարի առաջ բենզին է վերցրել փոխառություն (առանց ԱԱՀ-ի) և ծախսագրել է, իսկ հիմա ձեռք է բերել փոխառությունը վերադարձնելու համար (հիմա արդեն ԱԱՀ-ով), արդյո՞ք ԱԱՀ գումարը պետք է դեբետագրվի, թե՞ ոչ:

Շատ շնարհակալ կլինեմ, եթե հարցիս պատասխանեք հնարավորինս շուտ mariamdadoyan շնիկ mail.ru էլ. հասցեին:

Արթուր.

Կազմակերպությունը աշխատում է առանց ԱԱՀ-ի, սակայն դեկտեմբերին շրջանառությունը կգերազանցի շեմը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ կատարել, ինչպե՞ս կազմել ԱԱՀ-ի հաշվետվությունը (հաշվետվության մեջ ներառվի միայն շեմը գերազանցա՞ծ մասը): Խնդրում եմ հնարավորինս արագ պատասխանել:

Արևիկ.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Եթե հասարակական կազմակերպությունը նվիրատվություն է ստացել ֆիզիկական անձից, ապա դրա դիմաց պե՞տք է կատարի որոշակի վճարում, կամ արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ:

Զարուհի.

Ես մեկ հարց ունեմ` կապված ԱՁ-ի սոց. վճարումների հետ: Ինձ սոցապի աշխատակիցը ասել էր, որ տվյալ ամսվա սոց. վճարումը, այսինքն 5000 դրամը, ես կարող եմ կատարել մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածում: Արդյո՞ք նա ճիշտ տեղեկություն է տվել ինձ:

Մերի.

Խնդրում եմ, ասեք՝ եթե ես գրանցված եմ որպես ԱՁ և աշխատում եմ որպես պատճենահանող, անաշխատունակության թերթիկը հանձնել եմ մեր հաշվապահություն հուլիսի 16-ին, իսկ մինչ այժմ հաշվապահը չի ներկայացրել հարկային, հարցնելու դեպքում պատասխանում է, որ կարող է ներկայացնել անգամ ծննդաբերությունից հետո, և ոչ մի խնդիր չի լինի, ես կարող եմ ստանալ իմ արձակուրդային գումարը: Իսկ ծննդաբերությունը կլինի սեպտեմբերի վերջ: Խնդրում եմ, ասացեք՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ:

Հասմիկ 1954.

Հարգելիներս, քանի որ 2013թ. հունվարից հաշվետվությունները պետք է էլեկտրոնային եղանակով հանձնվեն, խնդրում եմ ձեր օգնությունը ինձ սովորեցնելու էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելը, կամ հուշեք, թե որտեղ կարող եմ սովորել:

ԱՆՆԱ.

Բարև Ձեզ: Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը: Օրինակ` երեքշաբթի օրվա փոխարեն աշխատելով կիրակի օրը, դրա համար ոչ մի հավելում չտալով աշխատողին (արտաժամի և հանգստյան օրն աշխատելու համար): Ի դեպ կազմակերպությունն աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Թեհմինե.

Ընկերության աշխատակիցը աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է և պետք է ստանա կարգ: Աշխ. օրենսգրքով նշված է, որ պատահարից 4 ամիս անց նա պետք ազատվի աշխատանքից և ստանա թոշակ: Ընկերությունը ի՞նչ կարգով պետք է նրան ազատի աշխատանքից, մինչև՞ թոշակի անցնելը, թե՞ թոշակի դիմելուց առաջ: Եթե տեղյակ եք, խնդրում եմ պարզաբանել:

Ա.Ա.

Հարգելի հաշվապահներ, կա՞ որևիցե մեկը, ում ծանոթ է ՌԴ հարկային դաշտը, ինչ-որ չափով հարկային տեսչություն հանձնվող հաշվետվություններին: Խնդրում եմ, եթե ինչ-որ բան գիտեք, գրեք:

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ինչո՞վ է հիմնավորվում այն փաստը , որ “Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ” հաշվետվության մեջ ԱԱՀ-ն չի գրվում:

Արթուր.

18 000 ստանալու համար մենք ներկայացնում եք երեխայի ծննդականը և տեղեկանք այն մասին, որ գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, բյուլետենի մասին խոսք չկա: Բայց գործատուն ի՞նչ հիմք ընդունի, ինչի՞ հիման վրա տա տեղեկանքը, եթե բուլետեն չի բերել:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:

Մարի.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝ եթե աշխատողը 30 օր առաջ դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին և ունի չօգտագործված արձակուրդային օրեր, կարո՞ղ է արդյոք նա պահանջել այդ արձակուրդային օրերի ստացումը վերոնշյալ 30-օրյա ժամանակահատվածում: Խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետներում պատասխանել հարցիս: Նախօրոք շնորհակալություն:

Սուսաննա.

Խնդրում եմ ասեք.
1. Եթե աշխատողին ընդունում ենք աշխատանքի` աշխատանքային պայմանագիր կնքելով, ապա աշխատողի դիմում գրելը աշխատաքի ընդունման համար պարտադի՞ր է, թե՞ ոչ:
2. Գնումների համակարգողի քննության մասին ի՞նչ գիտեք, և ինչպե՞ս պետք է քննությանը մասնակցել:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու: Աշխատողը հղի է, նրա ֆիզ. արձակուրդը սկսվում է հուլիսի 12-ից, իսկ աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվում է մայիսի 31-ին: Նրան ծննդաբերության նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանեք: Շնորհակալություն: