Արդյո՞ք կա խախտում

Քրիստինա.

Խնդրում եմ պատասխանել` անհատը աշխատում է հերթափոխով` աշխատելով 24 ժամ, հանգստանալով 3 օր: Արդյո՞ք դա չի հակասում աշխատանքային օրենսգրքին:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
N.N
N.N
13 տարի առաջ

Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի եւ վթարների հետեւանքների վերացման մասնագիտացված ծառայություններ եւ այլն) աշխատաժամանակի տեւողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տեւողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջեւ հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: