27/10/2026

Անդրանիկ.

Բարև ձեզ: Ես ունեմ առցանց խանութ, միայն ինտերնետ վաճառք է ինձ մոտ: Ինձ կարո՞ղ եք տեղեկություն տալ Հայաստանում ինտերնետ վաճառքի մասին ցանկացած որոշումների, կայքերի վերաբերյալ, ոչ մի նյութ չեմ կարողանում գտնել:

Արմինե.

Հարգելի կադրերի բաժնի աշխատողներ, խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչպիսի փաստաթղթեր է պետք պատրաստել գործուղում ձևակերպելու դեպքում և ինչ հերթականությամբ, այն ինչ վերաբերում է կադրերի բաժնին, ոչ հաշվապահորեն: Եվս մեկ հարց` արդյո՞ք մինչև վեց ամիսը չլրացած աշխատողին ազատելու դեպքում (օրինակ եթե երեք ամիս է աշխատել ու ազատվում է) վերջնահաշվարկ չի հասնում: Նախապես շնորհակալություն:

H..

Հարգելի հաշվապահներ, եթե ես Ա/Ձ եմ և ունեմ մանրածախ վաճառքի խանութ, որտեղ նաև վաճառում եմ տանը իմ կողմից թխված խմորեղեն, ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջ գալ խմորեղենի հետ կապված:

Mikayel.

Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին:
1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում
2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:

Կարեն.

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը գործատուի կողմից պե՞տք է վճարվի, թե՞ ոչ: Եթե վճարվում է, որքա՞ն ժամանակահատվածն է հաշվարկվում: Շնորհակալություն:

Արման.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն հանրային սննդի օբյեկտ է և ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճար վճարող: Սպասարկման սրահի մակերեսը կազմում է 192 քառակուսի մետր: Ձեր կարծիքով ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարի չափը եռամսյա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն “ԱԱՀ մասին” օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:

Էլյա.

Բարև ձեզ:

Ինձ հետաքրքրում է մի հարց: Ես արդեն 4 ամիս է գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, ունեմ զույգ երեխաներ և այսօր միայն ստացել եմ 4 ամսվա գումար՝ 72 000 դրամ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք զույգ երեխաները ստանում են մեկ երեխայի համար նախատեսված գումար, և որքա՞ն է ընդհանրապես նպաստի չափը: Կանխավ շնորհակալություն:

Նաիրա.

Ես աշխատում եմ բյուջետային հիմնարկում և ընտրությունների հետ կապված ունեմ կառավարության որոշում աշխատակցին տրամադրել նպատակային արձակուրդ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում` արդյո՞ք նպատակային արձակուրդը վճարվում է, և եթե այո` ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով:

Արման.

Ողջույն: Ես ձեռք եմ բերել ավտոմեքենա արտերկրից, և ինձ անհրաժեշտ է զրոյական տեղեկանք, սակայն մերժում են տրամադրել և պահանջում են վճարել ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը, և միայն այդ դեպքում կտրամադրեն զրոյական տեղեկանք: Ինչքանո՞վ է դա հիմնավորված, եթե գույքահարկը ես կարող եմ վճարել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը:

Գոհար.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Անհատ տաքսու վարորդը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի անհատը և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:

Գոռ.

Բարև բոլորին: Հարցս վերաբերվում է գործուղումներին: Աշխատակիցը գործուղվել է արտասահման, բերել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տոմսեր երկու երկրներից, գործուղման թերթիկներ կնքված), սակայն չունի գիշերավարձի հիմքերը: Իրավունք ունի՞ արդյոք ՍՊԸ-ն վճարել նրան գիշերավարձի համար 70% չափով: Եթե առնչվել եք այսպիսի պահի հետ, խնդրում եմ արձագանքեք:
Հարգանքով

Գայանե.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է. աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր: 27.04.2012թ-ից աշխատողը դառնում է կենսաթոշակառու: 28-04-2012թ-ից նրա հետ կնքվելու է լրացուցիչ համաձայնագիր` պայմանագիրը որոշակի ժամկետով դարձնելու վերաբերյալ` մինչև 31.12.2012թ-ը: Արդյո՞ք անհրաժեշտ է տալ հրաման նշվածի վերաբերյալ, թե՞ համաձայնագիրը բավարար է: Եվ ճի՞շտ է արդյոք լրացուցիչ համաձայնագիրը 28.04.2012-ին կնքելը, թե՞ պետք է լինի 27.04.2012-ով: Նախապես շնորհակալություն:

Liana.

Կազմակերպությունը ամեն նոր աշխատող ընդունելիս սոցապ բաժնի (մարզային) պահանջով ներկայացնում է ստաժի տեղեկանք, սակայն Երևանում նման բան վաղուց էլ չեն պահանջում: Խնդրում եմ ասել հրամանի համար և տարեթիվ, ըստ որի այլևս անհրաժեշտություն չկա ներկայացնել ստաժի տեղեկանք: Կանխավ շնորհակալ եմ:

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցում: Աշխատողը ապրիլի 16-ից մինչև ապրիլի 28-ը աշխատանքի չի եկել և հիվանդության տեղեկանք է բերել բուժ. հաստատությունից: Ինչպե՞ս պետք է հաշվեմ բյուլետենը, և տեղեկանքը պե՞տք է արդյոք սոց. բաժին ներկայացնեմ: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք` ինչ պետք է անեմ: Ես առաջին անգամ եմ անաշխատունակության նպաստ հաշվարկելու:
Նախապես շնորհակալ եմ:

Մարի.

Հարգելի հաշվապահներ, չե՞ք օգնի այս հարցերի հետ կապված`
1. ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետը
2. հաստատագրված վճարների հաշվարկի ներկայացման ժամկետները:

Նախապես շնորհակալություն:

Հայկ.

Շատ շտապ է: Ես հասարակական կազմակերպության 1-ին տարվա տարեկան հաշվետվությունը ուշացրել եմ 1 շաբաթով: Ինձ հետարքիր է` ի՞նչ կարգով պետք է այս դեպքում գանձվի տույժը և ի՞նչ չափի կարող է այն լինել: Նախապես շնորհակալ եմ:

Նանա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք: Տարվա վերջի դրությամբ ընկերության պահուստային կապիտալը կազմել է 10 000 000 դրամ, ընկերությունը նաև ունեցել է հիմնադրից վերցրած փոխառության գումար` 10 000 000 դրամ, հաշվետու տարվա վնասը 16 000 000, 9 600 000 վնասը փակել եմ պահուստային կապիտալի հաշվին, մնացած 6 400 000 դրամը փոխառության գումարի հաշվին: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Եվ ի՞նչ հարկային հետևանք կարող է դա ունենալ: Լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ: Առհասարակ նման դեպքերում ինչպես են վարվում: Կանխավ շնորհակալ եմ:

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ունեմ մեկ հարց: Եթե իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ պայմանագիր է կնքում գույք ձեռք բերելու կամ ծառայության մատուցման համար, բնականաբար առաջանում է եկամտահարկ 10%: Հարցս հետևյալն է. պայմանագրի մեջ նշվում է գումարը ներառյա՞լ եկամտահարկը, թե՞ առանց եկամտահարկի գումարը, թե՞ էական չի:

Նանա.

Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում: