Ռոզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, բայց նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ի՞նչ պետք է անել: Նա շարունակու՞մ է մնալ որպես աշխատող, թե՞ դուրս է մնում աշխատանքից:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Ռոզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, բայց նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ի՞նչ պետք է անել: Նա շարունակու՞մ է մնալ որպես աշխատող, թե՞ դուրս է մնում աշխատանքից:
Aram.
Բարև ձեզ: Ես կարո՞ղ եմ գրանցել ծաղկի սրահը որպես ԱՁ: Եվ ես դրա համար պե՞տք է լիցենզիա ունենամ (նշեք այդ լիցենզիայի արժեքը), թե՞ ես կարող եմ այդ ծաղկի սրահը առանց լիցենզիա աշխատացնեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Եվա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս: Աշխատում եմ երկու կազմակերպությունում: 2008 թվականից առ այսօր աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղից ստանում եմ ամսական 110 000 հայկական դրամ աշխատավարձ: Պարզապես այս կազմակերպությունում ամեն տարվա վերջ (դեկտեմբերին) պայմանագրի ժամկետն ավարտվում է և տարվա սկզբում կնքվում է նորը: Եվ 2011-ի օգոստոսից առ այսօր մեկ այլ` երկրորդ կազմակերպությունում (որպես տնօրեն), որտեղից էլ ստանում եմ 32500 դրամ: Շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ: Խնդրում եմ ասեք.
1. Արդյո՞ք ինձ հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ
2. Եթե այո, ապա երկու կազմակերպությունից է՞լ, թե՞ միայն մեկից:
3. Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը տվյալ դեպքի համար և ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ
4. Եվ վերջին հարցը – դեկրետային արձակուրդում չեմ ցանկանում երկու-երեք ամսից ավել մնալ: Անհրաժեշտ է աշխատել: Արդյո՞ք կարող եմ դեկտեմբերից դեկրետ գնալու դեպքում ստանալ հասանելիք նպաստը և վերադառնալ աշխատանքիս ենթադրենք երեք ամիս անց` մարտին: Թե՞ կհամարվեմ գործազուրկ, քանի որ հունվարին ինձ հետ նոր պայմանագիր չի կնքվի:
Հարգանքով` Եվա
Արթուր.
Ողջունում եմ բոլորին: Թաղապետարանում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվություն ստանալիս ասացին, որ սրճարանի արտոնագրային վճարը կարող եմ վճարել ամիս-ամիս, ասացին՝ փոփոխություն է եղել, բայց չեմ կարողանում գտնել օրենսդրության համապատասխան ակտը: Արդյո՞ք այդպիսի բան կա: Բոլորից շնորհակալ եմ:
Anahit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ, որից ստացված մարտ ամսվա հասույթը մուտքագրել եմ դրամարկղային գրքում, սակայն որոշակի գումար մարտ ամսվանից ստացել եմ ապրիլ ամսում, այդ դեպքում տվյալ գումարը ո՞ր ամսում պետք է մուտքագրեմ` մարտ, թե՞ ապրիլ ամսում: Կանխավ շնորհակալություն:
Arpi.
Բարև ձեզ: Վրաստանից Հայաստան ցանկանում ենք ապրանք ներմուծել: Կասե՞ք խնդրեմ` ներմուծման համար ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ նախօրոք պատրաստել, կամ առհասարակ ի՞նչ կանոնների պետք է հետևել ներմուծումից առաջ և հետո: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք ու ճիշտ ուղղություն ցույց տաք:
Նունե.
Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն`
– Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Իսկ 185 հոդվածի համաձայն`
– Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել:
Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:
Anna.
2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական:
Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին:
Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:
Մայա.
Բարև ձեզ: Ես արդեն մեկ ամիս է` չեմ աշխատում, ամուսնացած եմ և արդեն մեկ ամիս է սպասում եմ բալիկի: Կցանկանայի իմանալ` ինչքան ժամանակ ունեմ, որպեսզի ընդունվեմ աշխատանքի և նախածննդյան արձակուրդ գնամ և ստանամ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար հասանելիք գումար:
Արման.
Լսել եմ, որ կա ՊԵԿ նախագահի հրաման, որով արգելվում է երրորդ անձանց մասնակցությունը հսկիչ գնման ժամանակ, այսինքն տեսուչները չեն կարող որևէ քաղաքացու միջոցով հսկիչ գնում կատարել: Խնդրում եմ իմացողներին տալ այդ հրամանի հղումը կամ հրամանի համարն ու օրը, չեմ կարողանում գտնել:
Արթուր.
Ֆիզ. արձակուրդի վճարման արդյունքում առաջացել է կեսաթոշակային ֆոնդի կողմից փոխհատուցման հարց, վճարումը կատարվել է ապրիլ ամսում: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկվի ՀՏ և պետք է ուղարկվի եռամսյակի ավարտից հետո՞, այսինքն հաշվետվությունը հանձնելուց հետո՞:
Աննա.
Կազմակերպության հիմնադիրները իրենց անձնական միջոցներից կանխիկ կատարել են կազմակերպության որոշ ծախսեր: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում կատարած ծախսերի փոխհատուցումը, և ի՞նչ փաստաթղթեր են կազմվում այդ կապակցությամբ:
Mari.
Ողջույն, ես հետաքրքիր ապրանքատեսակի արտադրութան գաղափար ունեմ, որն ուզում եմ կյանքի կոչել ինտերնետում: Խնդրում եմ գրեք` ինչպես կարելի է սեփական ապրանքը/գաղափարը պատենտավորել, որ եթե նույնիսկ դա կրկնօրինակեն, ես իմ գաղափարի եկամուտներից (ուրիշներին բերված) տոկոսներ կարողանամ պահանջել կամ արգելեմ գաղափարիս ապօրինի օգտագործումը:
hayk.
Հարգելի հաշվապահներ, ձեր օգնությունն է պետք. արդյո՞ք գործում է ինչ-որ կարգ կամ օրենք` կապված գնման ակտի գների հետ: Օրինակ, եթե ես գնման ակտով գնում եմ համակարգիչ, ու վաճառողի հետ պայմանավորվում ենք գնման ակտում գրել շատ ցածր գին, ասենք 5000 դրամ, արդյո՞ք խնդիր կառաջանա:
Արփինե.
Հարգելիներս, Ձեզ մի հարց, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել, ես զինվորական եմ, աշխատել եմ 4 տարի 2 ամիս և պայմանագրիս ավարտվելու կապակցությամբ ուզում եմ դուրս գալ ծառայությունից, այդ դեպքում խնդրում եմ ասեք` ես վերջնահաշվարկ պե՞տք է ստանամ, թե՞ ոչ:
Koya-cheya.
Բարև Ձեզ, եթե Ա/Ձ կին է, գտնվում է հղիության 29-րդ շաբաթում, ե՞րբ կարող է ստանալ հղիության արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով: Որտե՞ղ են ներկայացվում համապատասխան փաստաթղթերը, եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում:
Ինգա.
Բարև ձեզ: Ցանկանում եմ ճշտել` կա՞ արդյոք օրենք կամ հրաման, որի համաձայն դրամաշնորհ ստանալու դեպքում տվյալ ընկերությունը ազատվում է ստացված դրամաշնորհի դիմաց ավելացված արժեքի հարկ վճարելուց: Կանխավ շնորհակալ եմ:
Լուիզա.
Բարև ձեզ: Մեկ շաբաթ է, ինչ ընդունվել եմ աշխատանքի 2 տարի ընդմիջումից հետո: 3 օր առաջ իմացել եմ, որ հղի եմ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կարող է վարվել ինձ հետ գործատուն, ի՞նչ իրավունքներ ես ունեմ: Շնորհակալություն:
Rip.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս հետևյալն է. ընկերությունը 2012թ. համար ե՞րբ կարող է հայտարարել շահաբաժինները, մինչև՞ շահութահարկի հաշվարկը հանձնելը, թե՞ դրանից հետո: Եթե 2012թ. համար շահաբաժինները հայտարարի 2013թ.-ին մինչև շահութահարկի հաշվարկը հանձնելը, ապա այդ գումարը պետք է 2012թ. ֆին. հաշվետվություններում ֆիքսվի, թե՞ 2013թ.-ի:
Մեկ հարցս ևս` ինչպե՞ս է որոշվում շահաբաժինների կանխավճարների մեծությունը: Եվ եթե այդ կանխավճարներն ավելի մեծ են, քան իրականում տվյալ տարվա արդյունքներով շահույթը, ապա ի՞նչ կարող է լինել այդ դեպքում:
Լիլու.
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը, ով միաժամանակ աշխատում է 2 կազմակերպությունում, կարո՞ղ է արդյոք 3-րդ կազմակերպությունում ընդունվել աշխատանքի և աշխատել, բայց մյուս 2-ում մնալ արձակուրդում:
Վարդուհի.
Խնդրում եմ բացատրել` ինչ է ամորտիզացիոն քաղաքականությունը:
Արամ Ա.
Կազմակերպությունը, ուր ես աշխատում եմ, ՍՊԸ է և ոչ խոշոր հարկատու: Խոսքս վերաբերում է հաշվապական հաշվառման քաղաքականությանը: Նախորդ գլխավոր հաշվապահը շարժվել է ՀՀ ստանդարտներով, սակայն լրացումներ քաղականության մասին կամ այլ որևէ տեղ գրված չէ, բացի նախորդ Շահութահարկի հաշվետվությունից:
Հարցս հետևյալն է` կարո՞ղ եմ ես շարժվել իմ ընտրած քաղաքականությամբ, ինչպե՞ս կարելի է ֆիքսել, ի՞նչ պետք է ունենամ, կամ ո՞ր օրենքով է դա որոշվում: Ավելի լավ ինֆորմացիա որտեղի՞ց կարող եմ ստանալ: Պարտադի՞ր է հաշվապահական քաղաքականության արտացոլումը որևէ տեղ իմ դեպքում: Կոնկրետ ի՞նչ պետք է անել:
Գոհար.
Բարև բոլորին: 2012թ. մարտ ամսին ընկերությունում կատարվել է 2011թ. արդյունքների հարկային ստուգում: Ստուգման ակտով արձանագրված տույժ և տուգանքները ես իրավունք ունե՞մ արդյոք 2012թ. հաշվել ծախս:
Հարգանքներով`
Գոհար
Angela.
Հարցս վերաբերում է ՀԾ-ին: Եթե ծրագիրը բանալին չի ճանաչում, ի՞նչ հերթական քայլեր պետք է կատարվեն: Նախապես շնորհակալություն:
Արաքս.
Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:
Արմինե.
Կազմակերպությունը գնելու է մեղվաընտանիքներ: Խնդրում եմ պատասխանեք` հարկն ինչպես է հաշվարկվելու:
arpi.
Բարև ձեզ: Նախկինւմ հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս եկամտահարկի պահումը կատարվում էր ըստ ամիսների, բայց հիմա լսել եմ, որ միանգամից է պահվում: Կարո՞ղ եք ասել` որտեղ կարդամ օրենքի փոփոխության մասին, կանխավ շնորհակալություն:
Սոնա.
Բարև Ձեզ:
Ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել արտադրական հոսքագիծ, որի համար վճարել է ԱԱՀ, սակայան ԱԱՀ-ի մի մասը հետաձգվել է մեկ տարով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը:
Կանխավ շնորհակալություն:
Հերմինե.
Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Սուսաննա.
Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը: