27/10/2026

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես սկսակ հաշվապահ եմ և վերջերս աշխատանքի եմ ընդունվել գրասենյակում որպես հաշվապահ: Ոզում եմ իմանալ, թե ինչպես պետք է վարեմ գրասենյակի հաշվապահությունը: Ինձ ասացին, որ դա շատ հեշտ է, բայց եթե դժվար չի, կարո՞ղ եք ինձ օգնել: Ես սովորել եմ ՀԾ-հաշվապահ և ՀԾ-հաշվետար, ինչպես նաև 1C 8.1 Accountant, 1C 8.0 Управление торговлей:

Ես կսպասեմ ձեր պատասխանին:
Կանխավ շնորհակալություն:

Անի.

Բարև: Իմ 2011թ. շահութահարկը կազմեց 250000 դրամ: Այսինքն ես կարող եմ կանխավճարների մասին չմտածել: Բայց իմ այս 1-ին եռամսյակիս, մասնավորոապես մարտի 16-22 ընկած ժամանակում վաճառքից ստացված հասույթս արդեն գերազանցում է նախորդ տարվա շրջանառությանը:
Հարց 1. Արդեն պե՞տք է մտածել կանխավճարների մասին, թե՞ դեռ շարունակեմ 1 տոկոս հաշվարկել:
Հարց 2. Կանխավճարների ու եռամսյակային շահութահարկի մասին հայտարարությունը ե՞րբ, ո՞ր դեպքում և ու՞մ է հանձնվում:
3. Ես նախորդ տարի չեմ նախատեսել, որ նման շահույթ կգոյանա այս տարում, կարո՞ղ են առաջանալ խնդիրներ:
4. Այսպիսի հասույթ այլևս ես այս տարի դժվար ունենամ, այս դեպքում պարտադի՞ր է հիմք ընդունեմ 1-ն եռամսյակի հասույթը, թե՞ միայն շարունակեմ 1 տոկոս վճարել մինչև տարեվերջ:
Շնորհակալություն նախօրոք:

Մարիա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն անհատույց վարձակալել է տարածք գուրծունեությունը ծավալելու համար: Արդյո՞ք պարտադիր պետք է այդ տարածքի հետ կապված կոմունալ վճարները` հեռախոսը, էլեկտրաէներգիան և այլն ծախս դիտելու համար անվանափոխել ՍՊԸ-ի անունով, թե՞ վարձակալման պայմանագիրը նոտարական հաստատումով բավարար է:
Շնորհակալ եմ:

Սոնա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Հղի կինը ընդունվել է աշխատանքի ֆիզ. արձակուրդում գտնվողին փոխարինող: Ֆիզ. արձակուրդից վերադառնալուց հետո հիմնական աշխատողը մեկ ամսով անվճար արձակուրդ է վերցրել իր երեխային խնամելու համար, որից հետո վերադարձել է իր աշխատանքին: Նույն ժամանակահատվածում փոխարինողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որի համար նրան վճարվել է անաշխատունակության նպաստ: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է ազատվեր աշխատանքից, հիմնական աշխատողի 140 օր արձակուրդի լրանալուց հետո: Փոխարինողն աշխատել է 120 օր: Կանխավ շնորհակալ եմ:

Արման.

ՍՊԸ-ն մի ուրիշ ՍՊԸ-ից պայմանագրով անվարձահատույց օգտագործման է վերցրել շինություն և գույք: Երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են: Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում երկուսի մոտ, և արդյոք կարո՞ղ է շինությունը վարձակալող ՍՊԸ-ն վճարել շինության գույքահարկը: Շնորհակալություն պատասխանողներին:

N.

Բարև հարգելիներս: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել: 2010թ. կազմակերպության շահութահարկը կազմել է զրո դրամ: Ըստ օրենքի կանխավճարներ ու եռամսյակային վճարներ չպետք է կատարվեն: Սակայն եթե որևէ ամսում թեկուզ 1000 դրամի եկամուտ ես ունեցել, պետք է նվազացնես մաքսիմում 50 տոկոս ամորտիզացիա, ու վճարես 1 տոկոս: 1 տոկոս վճարելիս ես փոխանցել եմ ընդհանուր շահութահարկի հաշվին, և դիտվել է որպես կանխավճար, ես ավելի ուշ պարզեցի, որ կա առանձին 1 տոկոսի համար հաշիվ: Արդյո՞ք ինչ որ խնդիրներ կառաջանան: Եվ մի հարց էլ: Իմ մուծած 1 տոկոսների ընդհանուր գումարը ավելին է, քան հաշվարկված շահութահարկը: Երևի դա էլ կմնա որպես գերավճար ապրիլի 15-ից հետո, այնպես չէ՞: Ու ես կարո՞ղ եմ արդյոք այս 1-ին եռամսյակում ստացված եկամտից դեռ 1 տոկոս չվճարել այդ գերավճարի հաշվին: Նախօրոք շնորհակալություն:

Նարե.

Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞…

LIlit.

Խնդրում եմ պատասխանեք, թե ինչ հարկեր են ներկայումս պահվում հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստը հաշվարկելիս: Եվ արդյո՞ք այդ հարկերը պահվում են միանգամից, թե՞ ամսե-ամիս:

AnHrant.

Խնդրում եմ օգնել: ԱՁ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկելիս կարելի՞ է առանց հիմնավորող փաստաթղթի նվազեցում կատարել, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Խնդրում եմ պատասխանել մինչև ապրիլի 15-ը 🙂

Narek.

Թոշակառուն աշխատում է ընկերությունում: Հարգելի հաշվապահներ, նրա համար սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ կարգով է կատարվում: Ոչ ռեզիդենտի համար նույնպես կցանկանայի իմանալ:

Արմինե.

Բարև ձեզ, մի հարց եմ ցանկանում տալ` կարո՞ղ ենք աշխատողի հետ պայմանագրում այնպիսի կետ ավելացնել, ըստ որի գործատուն կարող է աշխատավարձ չվճարել, եթե այդ ամիս որևէ աշխատանք չի ունեցել:

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:

Narek.

Ա/Ձ բացվել է 27.07.2011թ-ից, վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել 20000 դրամ վարձավճարով: Ես այս եկամուտների մասով եռամսակային հաշվետվություն չեմ ներկայացրել, տարեկանը պարզ է չեմ ներկայացնի: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ճի՞շտ եմ արել արդյոք: Վերցրել եմ նախորդ տարվա վճարած վարձակալական վճարները ընդգրկել եմ 2012թ-ի առաջին եռամսյակի մեջ և եկամտահարկի գումարները համապատասխանաբար ընդգրկել եմ իրենց տողերում, որպեսզի վարչականի տակ չընկնեմ:

Արման.

Հարգելի հաշվապահներ, ոչ ռեզիդենտ հիմնադիրը իրավունք ունի՞ փոխառություն տրամադրել արտարժույթով` այլ երկրից փոխանցելով ընկերության հաշվին: Այսինքն ես կարո՞ղ եմ արտերկրից փոխանցած գումարը հիմանդրի կողմից ձևակերպել փոխառություն: Կանխավ շնորհակալություն:

Անի.

Հարգելիներս, ինձ հետաքրքրում է շատ քննարկված վերջնահաշվարկը: Պարզ է` սոցի 3 տոկոս չի պավում, սակայն գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Միշտ հակասական կարծիքներ են լինում այս մասով: Խնդրում եմ օրենքի հղում տալ:

Ասյա.

Խնդրում եմ, ինձ օգնեք: Ընկերությունում ես աշխատում եմ որպես գործավար, սակայն ժամանակավոր կատարում եմ կադրերի տեսուչի պարտականությունները (նա դեկրետի մեջ է) և ունեմ պատճենահանողի՝ ներքին համատեղությամբ աշխատանք: Հիմա ինձ վրա պետք է դրվի նաև թարգմանչի աշխատանք, որը հաստիքացուցակում չունենք: Խնդրում եմ, հուշեք.
1. Արդյո՞ք մեկ հոգու վրա կարելի է այդքան պարտականություն դնել, և ինչպե՞ս ձևակերպել այդ ամենը:
2. Ինչպե՞ս են հաստիքացուցակում նոր հաստիք մտցնում, հրամանո՞վ, թե՞ ինչպես:

Nazeli.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: 2012թ.-ի հունվարի 24-30 անաշխատունակութան թերթիկ եմ ներկայացրել, աշխատում եմ 5 աշխատանքային օրվա ռեժիմով, աշխատավարձս տվյալ ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում կազմել է 4 ամիս` 100.000 դրամ (2011թ. հունվար – մայիս) և 8 ամիս (մայիս – առ այսօր)` 130.000 դրամ (նվազեցումներից հետո` մաքուր): Խնդրում եմ ինձ օգնեք հաշվարկել տվյալ ամսվա համար իմ աշխատավարձի չափը: Ես դեռ սկսնակ ինքնուս եմ և դժվարանում եմ ինքս լուծել այս խնդիրը: Կանխավ շնորհակալություն:

Անի.

Բարև: Ընկերությունը իր տարածքում, որը նա վարձակալել է իր հիմնադրից, հայտնաբերել է պահեստամասեր, մոտ 200 000 դրամ արժողությամբ: Դրանք հիմնադրի հոժար կամքով կարող են օգտագործվել սեփական արտադրությունում առանց որևէ փոխհատուցման: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Ենթադրում եմ, որ կառաջանա միայն հարկային պարտավորություն շահութահարկի գծով: Նրա արժեքը գրեմ 0116 տողում, և որով կավելացնեմ հարկվող եկամուտս: Կուզեի իմանալ Ձեր կարծիքը, լրացումները, գուցե նաև ճշգրտումները այս պահով:

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:

Մարիա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ՍՊԸ-ի տնօրեն եմ: Միևնույն ժամանակ այդ նույն կազմակերպությունում քաղաքացիաիրավական պայմանագրով դասավանդող: Հիմա հղիության պատճառով արձակուրդի մեջ եմ: Նպաստը հաշվելու համար արդյո՞ք միայն որպես տնօրենի աշխատավարձն ենք հաշվի առնում, թե՞ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատավարձն էլ: Ինձ ասացին` միայն որպես հիմնական աշխատողինն են հաշվելու, քանի-որ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3 տոկոս սոց. չի վճարվում: Կանխավ շնորհակալություն:

ԱՐՓԻ.

Բարև ձեզ, օգնեք ինձ լրացնել շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակը, եթե ես մատուցում եմ աուդիո և վիդեո նկարահանման և մոնտաժի ծառայություն: Կանխավ շնորհակալ եմ:

Տաթև.

1. Կարո՞ղ եք կիսվել, թե ով ինչպես է պատրաստվում կամ պատրաստվել հաշվապահների որակավորման քննությանը, և ի՞նչ արդյունք ունեք կամ ունեցել:
2. Քննության թեսթերն ունեմ, իսկ որտեղի՞ց կարող եմ գտնել խնդիրների օրինակները:

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, մեր առօրյա աշխատանքում բոլորս էլ կատարում ենք սխալներ ու վրիպումներ: Աշխատանքը շատ է, հաճախ շտապում ենք վերջնաժամկետներին հասցնելու համար: Հետո մի գեղեցիկ օր ինչ-որ մի բան “չի բռնում” իրար, սկսում ենք փնտրել սխալը, նորից ժամանակ ենք ծախսում, մինչև կատարենք համապատասխան ուղղումները, ներկայացնենք ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Հարցը հետևյալն է` ստուգու՞մ եք արդյոք կատարված աշխատանքը ժամանակի ընթացքում, թե՞ սխալները իրենք են մի օր ի հայտ գալիս: Եվ որքա՞ն հաճախ եք ներկայացնում ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Մասնակցեք հարցմանը, ինչպես նաև թողեք ձեր կարծիքները տվյալ թեմայի շուրջ:
[poll id=”17″]