27/10/2026

Նառա.

Հարգելի կոլեգաներ, ես չեմ կազմում առհաշիվ փաստաթղթեր, այլ միանգամից ՀԴՄ կտրոնի հիման վրա կազմում ելքի օրդերներ: Որպես խախտում ի՞նչ պատասխանատվություն կա այս պարագայում: Շնորհակալ կլինեմ շուտ պատասխանելու դեպքում:

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: Եթե դրամարկղային գիրքը լրացնելիս էջի վրա մնացել է ազատ տեղ, ես կարո՞ղ եմ շարունակել հաջորդ ամսվա գրառումները այդ էջի վրա, թե՞ պետք է սկսել նոր էջից:

Տիգրան.

Բարև Ձեզ:
Վերջերս ebay.com կայքից հեռախոս եմ գնել: Առաքման վճարի հետ միասին ընդհանուր գումարը կազմել է $ 213: Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, արդյո՞ք հեռախոսը պետք է մաքսազերծել, և եթե այո, մոտավորապես ինչքա՞ն գումար կգանձվի:

Gayane.

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ, ո՞ր դեպքում է ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից պահվում շահութահարկ և ի՞նչ տոկոսով: Եվ եթե աշխատանքի ընդունելիս անձը ներկայացնում է ՌԴ անձնագիր, կարո՞ղ ենք նրան համարել ոչ ռեզիդենտ:

Նախապես շնորհակալ եմ:

Արայիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրել, թե ինչ է նշանակում “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշված միանվագ գնում ասվածը:
Կանխավ շնորհակալություն…

Թամարա.

Բարև Ձեզ,

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը, որը աշխատում է բացառապես շնորհներով, պարտավոր է եռամսյակը մեկ կամ, կախված շրջանառությունից, ամիսը մեկ հարկային տեսչություն ներկայացնի ԱԱՀ–ի հաշվարկ` տվյալ ժամանակահատվածի հաշվեգրված ծախսերը գրելով “ԱԱՀ–ից ազատված գործարքներ” տողում: Մի հարկայինում ասում են` պետք է, իսկ մի ուրիշում` զարմանում են ու ասում, որ այդ հաշվարկը ավելորդ է ՀԿ–երի համար: Խնդրում եմ հղում տալ, թե օրենքի որ հոդվածով է դա կարգավորվում:

Շնորհակալություն:

Liana.

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Բացի շահութահարկի պարզեցված զրոյական հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ է հարկավոր ներկայացնել:

Կանխավ շնորհակալ եմ:

astxik.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ֆիրմային պատկանող մեքենայի համար: Կարո՞ղ եմ ձեռք բերման ԱԱՀ-ը հաշվանցել, իսկ գումարը որպես հիմնական միջոց դիտել: Շնորհակալություն:

Հայկուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հացի արտադրամասից ամեն օր հաց է մատակարարվում (առաքվում) կազմակերպություններին: Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի, քանի՞ հատ (կազմակերպությունների թվով), և այդ ուղեկցող փաստաթուղթը կարո՞ղ է լինել հենց հաշիվ-ապրանքագիրը:

Գոռ.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել արտադրություն (սննդի բնագավառ): Ո՞ր կազմակերպաիրավական ձևն է ավելի ճիշտ (ՍՊԸ, թե՞ բաժնետիրական ընկերություն): Եվ ինչպիսի՞ հարկեր են ենթակա պարտադիր վճարման:

Շնորհակալություն:

Սամվել.

Բարև ձեզ: Ինձ հարկավոր է Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի գիրքը ամբողջովին: Կարո՞ղ եք այն տեղադրել ներբեռնելու համար կամ ուղարկել իմ էլ. փոստին: Նախապես շնորհակալություն:

Ինեսսա.

Խնդրում եմ օգնեք ինձ ավտոմեքենաների մաշվածությունը հաշվարկելու հարցում: Մեր ՊՈԱԿ-ը ունի 3 մեքենա` Գազել – 2002թ.ձեռք բերված, Վազ 21214 – 2003թ.-ց և Տոյոտա – 2011թ.նոյեմբերին ձեռք բերված: Ինչպե՞ս հաշվարկել 2002թ.-ց անցած տարիների մաշվածությունը, քանի որ այն երբեք չի հաշվարկվել: Արդյո՞ք ՊՈԱԿ-ներում հաշվարկվում է մաշվածություն: Կանխավ շնորհակալություն:

Շահեն.

Կազմակերպությունը 15 հոգուց է կազմված: Կամավոր անդամակցում են արհկոմին, և աշխատավարձից փոխանցվում է անդամավճար աշխատավարձի 1 տոկոսի չափով: Կարո՞ղ եմ աշխատավարձը և եկամտահարկը հաշվարկելիս այդ չափով յուրաքանչյուրին նվազեցնել, թե՞ ոչ: Ի՞նչ օրենք կա այդ մասով: Այդ կազմակերպությունը գործում է այս տարվա փետրվար ամսից: Շնորհակալություն:

Արտակ Ավետիսյան.

Հարգելի խորհրդատուներ, երբ x քանակի ապրանք (սարքավորում) տեղափոխում ենք մի այլ հասցե ոչ վաճառքի նպատակով, հետո այդ հասցեից պետք է բաշխում իրականացվի 74 կետեր, ինչքանո՞վ է պարտադիր դրանց գրանցումը առաքման գրքում, կամ այդ դեպքում ակտը համարվու՞մ է որպես ուղեկցող փաստաթուղթ:

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցերում. հասարակական կազմակերպության խորհրդի ընտրությունը, անդամավճարի և մուտքավճարի չափի որոշումը անհրաժե՞շտ է ֆիքսել արձանագրությամբ:

Արման.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ, նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ: Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պիտի հանձնեմ ՀՏ:

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե Պարսկաստանի քաղաքացի է և Հայաստանում ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, արդյո՞ք կարող է տարվա ընթացքում տարբեր երկրներ երկար ժամանակով մեկնել գործուղման, ու նաև կարո՞ղ ենք այդ բոլոր գործուղումները ճանաչել որպես ծախս: Եվս մեկ հարց` Պարսկաստան գնալ գալը նույնպե՞ս գործուղում է: Կանխավ շնորհակալություն:

Anna.

Բարև ձեզ:

1. Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել, այսինքն չենք աշխատել, և գրանցված եղել է միայն տնօրենը: Այս դեպքում ես ի՞նչ կարգի դիմում պետք է ներկայացնեմ շահութահարկի հաշվարկի համար:

2. Շահութահարկի հաշվարկի մեջ եթե հաշվետու տարվա շահութահարկի գումարը մեծ է հաշվետու տարվա նվազագույն շահութահարկի գումարից, ապա դրա տարբերությունը նունպե՞ս պետք է վճարեմ բյուջե: Ես բանկային հաշվում գումար չունեմ, ապա ինչ պետք անեմ: Ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը չմուծեմ: Շնորհակալություն:

Mari.

Աշխատողը մինչև հունվարի 25-ը եղել է արձակուրդում, հունվարին աշխատել է 5 օր, և աշխատավարձը այդ օրերի համար կազմել է 48600 դրամ: Այդ աշխատողի համար սոց. հաշվարկելիս արձակուրդայինի` հունվարին բաժին ընկնող մասը սխալմամբ չի հաշվվել, և հետևաբար սոց. վճարը քիչ է փոխանցվել:

Խնդրում եմ ասել, ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը և յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ապառքի 0,15 տոկոսը փետրվար ամսվա համար փոխանցվելիք սոց-ի հետ փոխանցել և եռամսյակային հաշվետվությունում ճիշտ լրացնել:
Շնորհակալություն…

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ վարչական պատասխանատվություն է հասնում համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկած հարկի համար: Այս տարի հաշվարկելու ժամանակ նկատեցի, որ բանաձևի մեջ 0,01 տոկոսի անճշտություն կա, և տարեկան հաշվով գումարը կազմում է 17515 դրամ: Ես արդեն պատրաստվում եմ այդ պակասը փոխանցել բյուջե: Դա եկամտահարկ: Եթե ստուգում լինի, այդ վրիպումը ինչքա՞ն կազդի, կմեղմացնի՞ պատասխանատվությունը, թե՞ ոչ, քանի որ դիտավորյալ չի կատարվել: Կանխավ շնորհակալություն:

Քրիստինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում`
1. Պարզեցված շահութահարկի հաշվարկը լրացնել հազա՞ր դրամներով
2. Պարզեցված շահույթահարկի հաշվարկի լրացման մեջ աղյուսակ 4-ում “տեսակարար կշիռ (%)” շարքում ի՞նչ է պետք լրացնել
Կանխավ շնորհակալություն: