24/10/2026

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` ես գրանցվել եմ որպես ԱՁ, պետ. ռեգիստրից թուղթը վերցրել եմ, հաջորդ քայլը պետք է տանեմ սոց. բաժին և վիճ. վարչություն, և եթե կարող եք, գրեք ինձ կայքը, որ ես ինտերնետի միջոցով ուղարկեմ: Խնդրում եմ իմ հարցին շուտ պատասխանեք: Շնորհակալություն:

Հելեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե հաշվարկվում է արձակուրդային, և այն պետք է վճարել աշխատողին արձակուրդ գնալուց 3 օր առաջ, ապա ինչպե՞ս է հաշվարկային տեղեկագրում գրանցվում փաստացի գումարը, որ վճարվել է, և աշխատավարձի հաշվարկում յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք գումարը աշխատավարձ + արձակուրդային, ասենք եթե արձակուրդը ընկնում է երկու ամիսների միջև:

Հասիկո.

Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ օգնեք: Նոր կազմակերպությունում աշխատողներ գրանցելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս պետք է այն արվի: Շնորհակալություն:

Նիկա.

Ողջույն բոլորին: Մի խնդրանք ունեմ: Երեք ամիս է` այս հարցին լիարժեք պատասխան չեմ գտնում: Կա՞ արդյոք օրենքով սահմանված հատուկ ժամանակահատված մի կազմակերպությունում աշխատելու և դեկրետ դուրս դալու` համապատասխանաբար դեկրետային և երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Խնդրում եմ օգնել հիմնավորված պատասխան գտնելու: Շնորհակալություն:

Նունե.

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն.
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 18.75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

Իսկ 9րդ կետի համաձայն. Մանրամասն

Աննա.

Բարև Ձեզ: Ես պայմանագրային աշխատող եմ, յուրաքանյուր տարվա սկզբում հունվարի 1-ի դրությամբ կնքվում է աշխատանքային պայմանագիր և կասեցվում է նույն տարվա դեկտեմբերի 31-ին: Ինձ հետաքրքրում է, թե արդյոք պայմանագրային աշխատողները ունենում են ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:

Վարդան.

Բարև ձեզ: 2012թ. փետրվար ամսում կատարել եմ “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում: Միանվագ գործարքի գումարը կազմում է 3 050 000 դր: Խնդրում եմ ասել տուգանքի չափը: Այն կհամարվի՞ երկու խախտում, թե՞ ոչ:

Էլիզա.

Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ բալիկ ունենալ: Գիտեմ, որ նախածննդյան և հետծննդյան արձակուրդը տրամադրվում է 140 օրվա համար, որից 70-ը նախածննդյան շրջանի համար, իսկ 70-ը` հետծննդյան: Կարո՞ղ եմ արդյոք 140 օրն էլ օգտագործել միայն հետծննդյան շրջանի համար, այսինքն` արձակուրդ գնամ ծննդաբերությունից հետո և արձակուրդում մնամ 140 օր: Կանխավ շնորհակալություն:

Նունե.

Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողը հիվանդ է և գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացրել է հիվանդաթերթիկ, ապա ինչպե՞ս հաշվարկեմ վճարվող աշխատանքային օրերի քանակը, հանգստյան օր վերցնեմ միայն շաբաթը և կիրակին, թե՞ նաև տվյալ ժամանակահատվածում ընկած տոն օրերը (օրինակ մարտի 8-ը): Նախապես շնորհակալություն:

Գոհար.

01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն:

Մհեր.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս կայանում է հետևյալում` եթե աշխատանքային պայմանագիրը կնքված է 5 տարով, լրանալուն պես պե՞տք է արդյոք նոր պայմանագիր կնքել, թե՞ կարող եմ պայմանագրի ժամկետը երկարացնել` հիմք ընդունելով հին պայմանագիրը: Եթե այո, այդ դեպքում աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում ինչպե՞ս ձևակերպել այն: Եվ կարո՞ղ եմ արդյոք պայմանագիրը կնքել անժամկետ: Նախապես շնորհակալություն:

Ստելլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես գրանցված եմ որպես ԱՁ և զբաղվում եմ առևտրով: 2011թ շրջանառությունը չի անցել 30 մլն, սակայն ձեռք բերումների 90 % կատարվել է մեկ մատակարարից: Մի՞թե այս դեպքում ես մեխանիկորեն համարվելու եմ ԱԱՀ վճարող: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում: Պետական կազմակերպությունները 01.01.2012թ-ից գործատուի սոց. վճար տալու՞ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Sofi.

Հարգելի կոլեգաներ, Ձեզ ուզում եմ հղել մի հարց.
ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ: 2005թ. ունենք ձեռք բերված մեքենաներ, որոնց մաշվածության ժամկետը 5 տարի է, 2010թ. դրանք մաշվել են: Ի սկզբանե, մաշվածությունը հաշվարկվել է գծային մեթոդով, բայց հաշվի չի առնվել մնացորդային արժեքը, 2010թ. վերջին այն 0 է: Հիմա մենք ցանկանում ենք վաճառել այդ մեքենաները: Հաշվապահորեն ինչպե՞ս կարող եմ վաճառել մնացորդային արժեք չունեցող մեքենան, ի՞նչ հարկատեսակներ կարող են առաջանալ: Շնորհակալություն:

Արման.

ՍՊԸ-ն ունի 2 տեսակի գործունեություն, որից մեկը հաստատագրված վճարով է հարկվում, մյուսը ԱԱՀ-ով: 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար հաստատագրվածով շրջանառությունը հաշվի առնվու՞մ է արդյոք 1% հաշվելուց, և 2011թ դեկտեմբերի, 2012-ի հունվարի և փետրվարի շրջանառությունի՞ց ես պետք է այն հաշվարկեմ: Շնորհակալություն պատասխանողներին:

Anna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:

Anna.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, Շահութահարկի հաշվարկի 6-րդ սյունակում, պարտավորությունների մասում.
23.Կրեդիտորական պարտքեր բյուջեներին …
24.Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով …
եթե շահութահարկի հաշվարկը հանձնում եմ ապրիլի 15, ապա 2011թ. պարտքի մեծությունը հաշվե՞մ առ 14.04.2012թ. (այսինքն եթե 31.12.2011թ.պարտքը կազմում 1.000.000 դրամ, պարտքի մի մասը 600.000 դրամ մարելու եմ 10.04.2012թ, ապա պարտքի մեծությունը գրանցե՞մ 400.000 դրամ) և տույժ + տուգանք մտնու՞մ է այդ պարտքի մեծության մեջ: Շնորհակալություն:

Կարինե.

Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:

Ն.

Բարև: Աշխատողը արձակուրդ է գնում մարտ ամսի 15-ից: 3 օր առաջ հաշվարկե՞մ ու վճարեմ արձակուրդ ու աշխատավարձ մարտ ամսվա սկզբի մի քանի օրերի աշխատածի համար, թե՞ սպասեմ գա, նոր մարտի աշխատած օրերը հաշվարկեմ ու նոր վճարեմ: