24/10/2026

Արփի.

Ես ցանկանում եմ առաջին անգամ հաշվեկշիռ կազմել և ցանկանում եմ իմանալ, թե որտեղից կարող եմ սովորել դրա ձևը: Ցանկանում եմ իմանալ նաև` Շահութահարկի պարզեցված հաշվարկը կազմելու համար պարտադի՞ր է արդյոք ամբողջ հաշվեկշռի ձևը լրացնել: Ինձ հետաքրքիր է` որքան կարելի է վճարել փորձառու հաշվապահին տարեկան հաշվեկշիռը կազմելու համար, եթե թղթաբանությունը նորմալ վիճակում է: Նախապես շնորհակալություն:

Մարո.

Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:

Հովիկ.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է` բարեկամուհիս գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և պատրաստվում է նորից մայրանալ: Ցանկանում եմ իմանալ` նա կարո՞ղ է ստանալ նախածննդյան և հետծննդյան արձակուրդի դրամական բավարարում, եթե մինչև ծննդաբերելը չաշխատի: Ո՞ր իրավական ակտով է այս հարցը կարգավորվում: Նշեմ նաև, որ նշված անձը զինծառայող է:
Շնորհակալություն:

Նոնա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:

Աիդա Ասլանյան.

Ցանկանում եմ իմանալ, ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 27-րդ տողում ավելի կոնկրետ ի՞նչ է պահանջվում գրել, տարվա ընթացքում վճարած սոց. վճարնե՞րը, թե՞ եկամտահարկի նվազագույն վճարումների գումարը:

Շնորհակալություն:

Hayk.

Հագելի հաշվապահներ, նոր ստեղծված կազմակերպությունը նվազագույն շահութահարկ վճարու՞մ է արդյոք, ու եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:

Kima.

Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ պետք է իմանալ հետևյալ հարցի պատասխանը. ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում ու հիմա պատրաստվում եմ նորից ֆիզ-ից ֆիզ. արձակուրդ գնալ, ասեք խնդրում եմ` ես նորից ստանալու՞ եմ իմ ֆիզ. արձակուրդի գումարը, թե ոչ, և այն նախորդի չափո՞վ է լինելու, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:

Ռուզան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մոտավորապես ասեք, թե որքան կկազմի ուսուցչի մաքուր աշխատավարձը, եթե ունի 22 դասաժամ, դասղեկություն, մեթոդմիավորում, 16 տարվա ստաժ, լեզվի և գրականության դասավանդում 6-րդ, 7-րդ և 11 ժամ 12-րդ դասարանում, նաև ասեմ, որ բարձր լեռնային համայնք է: Շնորհակալություն:

Ռիփ.

Հարգելի հաշվապահներ, օրենսդրական փոփոխություններից հետո “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով փոխվել են հաշվետվության ներկայացման և սոց. վճարների վճարման ժամկետները:
3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Հարցս հետևյալն է` 2011թ.-ի համար ԱՁ-ն տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ե՞րբ պետք է ներկայացնի, և վճարման վերջնաժամկետը ո՞րն է:

Rip.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը գումար է փոխանցել մրցութային փաստաթղթերի փաթեթ ստանալու համար, սակայն հաշիվ չի ստացել: Միայն բանկային փոխանցման առկայությունը բավարա՞ր է ծախսը հիմնավորված համարելու համար, թե՞ ոչ:

Էդգար Աբրահամյան.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:

Հրայր.

Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է նախածննդյան և հետծննդյան վճարումներին: Այս դեպքում, երբ աշխատող մայրը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և վճարվում է 18000 դրամ (հայտնի վճարը): Եթե այդ ընթացքում մայրը 2-րդ հղիություն ունի, օգտվու՞մ է արդյոք որպես աշխատող նախածննդյան և հետծննդյան նպաստից:

Հայկուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատման որևէ օրենսդրական կարգ: Ի՞նչ քայլեր և ի՞նչ հերթականությամբ պետք է իրականացնել, եթե տնօրենն ուզում է ազատվել աշխատանքից իր դիմումի համաձայն: Շնորհակալություն:

Liana.

Հարգելի կոլեգաներ, ապրիլի 1-ից հանրային սնունդը հարկվելու է արտոնագրային վճարով, և “Հաստատագրված վճարների մասին” օրենքի Գլուխ 16 ուժը կորցրած է ճանաչվում: Իսկ ինչպե՞ս է հարկվելու “Հաստատագրված վճարների մասին” օրենքի Գլուխ 16-ի 35րդ-հոդված 2-րդ կետով սահմանված արտաքին բուֆետը: Նոր` “Արտոնագրային վճարների մասին” օրենքում նման կետ չկա, միայն սպասարկման սրահով է որոշվում, այն էլ սկսվում է մինչև 50մ քառակուսու համար, ուղղիչ գործակից չկա և եռամսյակի համար 225.000 դրամ: Իսկ եթե սպասարկման սրահ չունես, ինչպե՞ս է որոշվելու:

Arman.

Խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք, շատ շտապ է: Ձև Ֆ10 Անհատական հաշվետվությունում 3-րդ սյունակում Սոց. վճարը ընդամենը 70.000 (այդ գումարը փոխանցել եմ բյուջե), իսկ 6-րդ սյունակում դեկրետի գումարը 430.000դրամ, ապա կարո՞ղ եք գրել` այդ ներքևում երկու տողերում ես ինչ գումար գրեմ:
1.Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարված սոցվճարը … դրամ
2.Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում … դրամ
Շնորհակալություն:

Դավիթ Ասատրյան.

Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն… Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:

Դավիթ Ասատրյան.

Համաձայն ՀՀ կառավարության 525 որոշման ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը և հաշիվ-ապրանքագիրը: Հարց. Ասացեք խնդրեմ, բենզինի ձեռք բերման հաշիվը բավարա՞ր է արդյոք նվազեցվող ծախս ձևակերպելու համար: Խնդրում եմ պատասխանել այո կամ ոչ: