24/10/2026

Անի Զոհրաբյան.

Հարգելի հաշվապահներ, իմ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ 03.10.2011թ.-27.10.2011թ. ժամանակահատվածում բուժվել եմ հիվանդանոցում: Վերջին 12 ամիսների հաշվարկով միջին ամսական աշխատավարձս կազմում է 50 000 դրամ: Որքա՞ն կկազմի իմ հիվանդության նպաստը: Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով: Նախապես շնորհակալ եմ:

Վահե.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք, կազմակերպությունը հունիս և օգոստոս ամիսներին հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հայտ է ներկայացրել ՏՀՏ, սակայն կազմակերպության դադարեցման համար դիմում չի ներկայացվել և օգոստոսի 31-ից կազմակերպությունը փաստացի չի աշխատել: Խնդրում եմ ինձ ասեք` դրա հետևանքով տույժ-տուգանգ կազմակերպության վրա գալի՞ս է և ինչքան, և ի՞նչ պետք է անեմ հիմա: Կանխավ շնորհակալություն բոլորին:

Արմեն.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. անհատ ձեռներեց եմ, ունեմ 3 աշխատող, հաշվապահի աշխատանքը կարո՞ղ է կատարել աշխատողներից մեկը, եթե ունի աշխատանքային փորձ (ոչ կրթություն):

Ռենա.

Բարև Ձեզ: Ինչպիսի՞ պայմանագիր կարելի է կնքել ռեզերվ աշխատողների հետ, եթե նրանց աշխատանքի բնույթը ժամանակավոր է, բայց հաճախակի (տարին 1-5 անգամ): Որոշակի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ամեն անգամ կնքվում է պայմանագիր, գրանցվում համակարգի մեջ, կազմվում անհատական հայտ, լրացնում ենք աշխատանքային գրքույկը (ընդունում և ազատում): Կարո՞ղ ենք արդյոք ռեզերվ աշխատողների հետ կնքել գործավարձային պայմանագիր: Որո՞նք են այս պայմանագրի պայմանները: Պայմանագրի ո՞ր ձևն է արդյունավետ կնքել նման աշխատողների հետ:

Արայիկ.

Խնդրում եմ ինձ պատասխանել. ի՞նչ արժեն թռչնակերերի (սոյա, մսոսկրային ալյուր և այլ պրեմիքսներ) մաքսային հարկերը այլ երկրներից ներմուծելու դեպքում, օրինակ` Չինաստանից կամ Բրազիլիայից: Շնորհակալ եմ նախապես:

Ռուբեն.

Ողջույն: Չօգտագործած արձակուրդը տարվա վերջ ընկերությունը ճանաչում է պարտավորություն աշխատակիցներին։ Կարծես թե տրամաբանական է տվյալ պարտավորության դիմաց ծախսը դիտել որպես աշխատավարձի ծախս և ներառել այն շահութահարկի գծով նվազեցվող ծախսերի ցուցակում։

Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Ողջունելի կլինի տալ նաև հղումներ համապատասխան իրավական ակտերին։

Շնորհակալություն:

Lina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:

Սյուզի.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ այժմ ազատվում է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը եղել է 40 000 և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:

hayk.

Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետը, որ հաշվանցման ենթակա չեն`…
3)ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի: Ի՞նչ է նշանակում ոչ արտադրական (առևտրային) նպատակներով: Օրինակ, ես զբաղվում եմ ներմուծմամբ և մեծածախ ու մանրածախ առևտրով: Հիմա, տնօրենի ավտոմեքենայի համար գնված անվադողի ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ բերեք հակառակ օրինակը ու պարզաբանեք, թե ինչու՞ բացառությամբ հատուցման դեպքերի: Սա ո՞ր դեպքն է: Կանխավ շնորհակալ եմ:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, ընկերության բջջային փաթեթի մայիս ամսվա դեբիտորական պարտքը կազմել է 38.000 դրամ: Վճարման ենթակա գումարը եկել է 28.000 դրամ, քանի որ ընկերության աշխատակիցը կանխիկ մուծում է կատարել 10.000 դրամի: Այդքան գումարն էլ հենց փոխանցվել է առցանց բանկով: Սակայն չեկ չներկայացնելու պատճառով այժմ 10.000 դրամի պարտք է մնացել գործընկերոջ 52131 հաշվի վրա: Խնդրում եմ, օգնեք՝ ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ և ու՞մ հաշվին:
Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերության: Պետ. ռեգիստրից վերցրել ենք տեղեկանք առ այն, որ այդ ընկերությունը հայաստանյան որևիցե ներկայացուցչություն կամ մասնաճյուղ չունի: Այսինքն ԱԱՀ-ն կհաշվարկի 0%: ԱԱՀ հաշվարկում ես դա ներկայացնում եմ 9 կետում, որպես ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ այն դիմումը ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի չի վերաբերվում չէ՞ այս գործարքին: Նախապես շնորհակալություն:

Ա.Մ.

Բարև Ձեզ: Ես մի հարցով եմ դիմում Ձեզ. ես օդնավակայանում աշխատել եմ որպես հաշվառող սկսած 05 մարտի 2008 – 07 նոյեմբերի 2011, այսինքն 3 տարի 8 ամիս, և չունեմ ոչ մի տույժ, նույնիսկ ունեմ մեկ չօգտագործված արձակուրդ 10 աշխ. օր, ստացել եմ 99.000 դրամ աշխատավարձ: Ես իմ դիմումի համաձայն այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով դուրս եմ եկել աշխատանքից, և ինձ փոխանցել են ընդամենը 31.000 դրամ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, թե իրականում որքան վերջնահաշվարկ պետք է լիներ, կամ եթե ես եմ սխալվում, խնդրում եմ ինձ ասեք` ինչի հիման վրա է այս հաշվարկն արվել: Նաև նշեմ, որ իմ ամուսինը, ով աշխատում էր նույն կազմակերպությունում և նույն պաշտոնին, աշխատանքից դուրս եկավ 2011թ. փետրվարի 2-ին, և այնտեղ աշխատում էր 2008 թ. մարտի 5-ից, և ստացավ 128.000 դրամ վերջնահաշվարկ, դա էլ այն դեպքում, որ ընթացքում օգտագործել էր իրեն հասանելի ողջ արձակուրդը:

ՏԻԳՐԱՆ.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, մեր ընկերությունը զբաղվում է արտադրությամբ, և մեր արտադրանքը վաճառում ենք հիմնականում մեկ ընկերության: Մենք ԱԱՀ-ով չենք աշխատում: Այդ դեպքում տարեվերջին հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Կանխավ շնորհակալություն:

Ամալյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կարո՞ղ եք ասել` ժամանակավոր անաշխատունակության ժամանակ հաշվարկված նպաստը աշխատանքային ստաժից կախվա՞ծ է, թե ոչ: Ես գիտեմ, որ կախված է, բայց օրենքում չեմ կարողանում գտնել այդ կետը:

Անուշիկ.

Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վաճառել է ապրանք ՀԴՄ կտրոնով, և անմիջապես վերադարձ է կատարվել: Այդ կտրոնը պատճենահանվել է և տրվել գնորդին: Հիմա ուզում եմ իմանալ իմ հետագա անելիքը: Պե՞տք է արդյոք գրել տեղեկանք ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների՝ սխալմամբ գրանցման մասին: Եվ էլ որտե՞ղ պետք է այդ վերադարձված գումարի կտրոնը երևա: ԱԱՀ հաշվետվության հետ կապված ինչ-որ հարց առաջանու՞մ է, թե՞ ոչ:

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, եթե եկամտահարկը (հարկային գործակալի կողմից վճարվող) փոխանցվել է բյուջե նոյեմբերի 18-ին, բայց գանձապետարանի հաշվին կերևա նոյեմբերի 21-ին, որովհետև նոյեմբերի 19-20-ը ոչ աշխատանքային օրեր են, արդյո՞ք այս դեպքում տույժ կհաշվարկվի, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալություն:

Ժաննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել մի հարցում: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում ֆիզ. անձանց և կազմակերպությունների հետ, ՀԾ համակարգում ո՞նց է մուտք արվում դա: Պատվիրատուն որպես գործընկեր: Վճարվող գումարը ի՞նչ հաշվով է մուտք արվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շնորհակալություն:

Կամո.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունենք. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, զբաղվում է բացառապես մեծածախ առևտրով: Ենթադրենք, ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է գնում կատարել, և մենք իրեն հարկային հաշիվ ենք դուրս գրում, ի՞նչ եք կարծում, խնդիր կա՞:

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե սեզոնային աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ նշվում է, որ աշխատանքային պայմանագրի ժամկետը` 01/05/11-ից 31/09/11, պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ աշխատողին գրավոր չեմ ծանուցել աշխատանքային պայմանագրի ավարտի մասին, արդյո՞ք այս պարագայում պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկ: Իսկ եթե աշխատողին ծանուցեի՞ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի մասին:

Վահե.

Հարգելի հաշվապահներ, “Պահեստից բաց են թողնվել նյութեր արտադրությանը (կամ արտադրության մեջ ծախսվել են նյութեր)” գործառնության համար հանդիպել եմ 2 ձևակերպում.

1. դ-տ “Անավարտ արտադրություն”
կ-տ “Նյութեր”

2. դ-տ “Հիմնական արտադրություն”
կ-տ “Նյութեր”

Ըստ էության 2-րդ գործարքով ծախս է ճանաչվել, որը հասկանալի է: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս տարբերակել, թե խոսքը “Անավարտ արտադրությանն” է վերաբերում, թե “Հիմնական արտադրությանը” այն դեպքում, երբ գործառնության մեջ կոնկրետ նշված չէ, որ նյութերը ուղղվել են հիմնական արտադրամաս:

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ. դպրոցում 7 ամսվա աշխատող մանկավարժը գնացել է ֆիզ. արձակուրդ, ստացել է նախա- և հետծննդյան գումարները, և 140 օրը լրանալուց հետո հաշվարկվել է արձակուրդային` օրենքով 42 աշխ. օր: Խնդիրը նրանում է` միջին աշխատավարձ ստանալու համար ընդ. եկամուտը պետք է բաժանել 12՞, թե՞ 7-ի: Օրենքում շատ անհասկանալի է: Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը: