27/10/2026

Համեստ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ պատասխանել: Արդյո՞ք գործատուն իրավունք ունի աշխատողին ազատել աշխատանքից բացակաների պատճառով: Նշեմ ավելին, որ աշխատողը ունի 2 երեխա, նրանցից մեկը երկուսուկես տարեկան է, և աշխատողը նույնիսկ չի օգտվում նաև ընդմիջման ժամերից, ուղղակի մի ժամ շուտ է տուն գնում, և երկրորդ` արդյո՞ք պետական կազմակերպություններում իրավունք կա մեկ ընտանիքի անդամներով զբաղեցնել այդ հիմնարկության բարձր պաշտոննները` ամուսին, կին և այլն: Եթե հնարավոր է, գրեք այն կայքը, որից կարող եմ օտվել:

Արևիկ.

Կխնդրեի օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբերի 03-ից 5-օրյա աշխ. շաբաթից անցնում է 6-օրյայի և հոկտեմբերի 14-ից վերցնում է 2010թ.-ի չօգտագործած արձակուրդ 10 աշխ. օր (2010թ.-ին նա աշխատել է 5-օրյա աշխ. շաբաթ): Խնդրում եմ օգնեք ճիշտ կողմնորոշվել: Արդյո՞ք պետք է արձակուրդի ժամանակահատվածում շաբաթ օրերը հաշվել որպես աշխ. օր, (այսինքն` 14.10.11 – 27.10.11), թե՞ հաշվել այնպես, ինչպես 2010թ.-ի համար(14.10.11-28.10.11): Կներեք, եթե հարցս խառն եմ ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:

Տիգրան.

Արդյո՞ք բաժնետիրական ընկերությունները պետք է ունենան օրենքով նախատեսված նվազագույն կանոնադրական կապիտալից ավել գումար ՓԲԸ-ի և ԲԲԸ-ի համար համապատասխանաբար 100,000 և 1,000,000 դրամի չափով, թե՞ դա ըստ վերջին փոփոխությունների հանվել է:

ANYA.

Խնդրում եմ օգնել, շտապ պետք է կողմնորոշվեմ, չեմ կարողանում:
Ընդունել ենք աշխատանքի ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մեկ ամիս տևողությամբ: Ժամկետը լրանում է, խնդրում եմ ասացեք` որ հոդվածներով առաջնորդվեմ, և ընդհանրապես հրաման տա՞մ, թե, ոչ, և եթե տամ` ինչ հոդված գրեմ: 111,3 հոդվածում միայն ասում է, որ ծանուցման ժամկետները չեն վերաբերվում, իսկ 101-ում, եթե շուտ ավարտենք, նոր կարող ենք այդ հիմքով ազատել, իսկ ես ի՞նչ հիմքով ազատեմ և ծանուցում տա՞մ, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ասել, թե ազատման հրամանի հիմքը ինչ նշեմ, խնդրում եմ կոնկրետ հոդվածի համարը նշեք, եթե կա այդպիսինը:

Սվետլանա.

Բարեվ ձեզ: Հարգելի կոլեգաներ, ես հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղ ճիշտ ելքը չեմ գտնում: Մայիս ամսին ես 3 աշխատողի արձակուրդային եմ տվել, և գումարը ինչպես հարկն է 3 օր առաջ դուրս եմ գրել ելքի օրդերով դրամարկղի գրքից: Այս ամսին բացահայտել եմ, որ ծրագիրը սխալ կերպով է հաշվել մեկ աշխատողի եկամտահարկը, և դրա հետևանքով ես դրամարկղից մոտ 3000 դրամ ավել եմ ելքագրել: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս կարող եմ ես այս իրավիճակից դուրս գալ: Իհարկե, դրամակղի գրքում ուղղակի չեմ կարող այդքան էջ սխալ համարել և գրել ճիշտը: Ստուգման ժամանակ եթե բացահայտվի այդ թյուրիմացությունը, ի՞նչ է սպասվում ինձ: Ո՞ր հոդվածը որպես խաղտված կարձանգրեն հարկային տեսուչները: Խնդրում եմ պատասխանեք, ինձ շատ է հարկավոր ձեր խորհուրդը:

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ:

ԳՈՀԱՐ.

Աշխատողն աշխատել է 2 տարի, 2011թ. չի օգտվել իր հերթական արձակուրդից և որոշել է ազատվել աշխատանքից: Կարո՞ղ եմ նրան տրամադրել իրեն հասանելիք հերթական արձակուրդը, ենթադրենք նոյեմբերի 1-ից, իսկ արձակուրդից հետո ազատել աշխատանքից: Այդ դեպքում վերջնահաշվարկ հաշվու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ի՞նչ կտրվածքով:

Հայկ.

Սիրելի հաշվապահներ, եթե ներմուծվել է այնպիսի ապրանք, որը ըստ կառավարության հատուկ ցանկի ԱԱՀ-ով չի հարկվում, արդյո՞ք կարելի է այդ ապրանքը մաքսային արժեքից ավելի ցածր արժեքով վաճառել: Կանխավ շնորհակալություն:

kr.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում ասվում է` միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը աջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար աշխատողին վճարված եկամուտը, տվյալ դեպքում, եթե վերջին 12-րդ ամիսը 2010թ. հոկտեմբերն է, իսկ հոկտեմբերին աշխատողին վճարվել է անաշխատունակության նպաստ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար, ապա հաշվարկի մեջ արդյո՞ք պետք է մտնի նպաստի ամբողջ գումարը:

Anna.

Բարև բոլորին:
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել արտերկրում (նմուշներ են փորձարկել) և ներկայացրել է ինվոյս արտարժույթով, որի դիմաց վճարումը անկանխիկ իրականացվել է համապատասխան արժույթով: Հարցս հետևյալն է.
1. Արդյո՞ք պետք է ձևակերպել ինվոյսը օրվա կենտրոնական բանկի կուրսով, իսկ վճարումը տվյալ բանկի փոխանցած կուրսով:
2. Եվ ինչպիսի՞ հարկեր են առաջանում այս գործարքից:
Նախապես շնորհակալ եմ:

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը և միանգամից $ 40000 մուտքագրել է դոլարային հաշվին և կատարել հաջորդ օրը փոխանցում մատակարարին: Խնդրում եմ օգնել դուրս գալ այս իրավիճակից և տալ թղթակցությունները: Եվ ինչպե՞ս վարվել, որպեսզի օրենքի խախտում չլինի:
Կանխավ շնորհակալություն:

Լիլու.

1. Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ամբողջ ամսվա, և այն շարունակվում է հաջորդ ամիս, արդյո՞ք 2-րդ բուլետենի հաշվարկի ժամանակ նորից պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուն, մնացածը սոցի հաշվին, թե՞ արդեն 1-ինից դրանք արվել է:
2. Բյուլետենի հաշվարկի ժամանակ արձակուրդայինի ամիսը մտնում է հաշվարկի մեջ:

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ պատասխանել, արդյո՞ք բենզալիցքավորման կայանի աշխատանքը համարվում է վտանգավոր կամ խիստ վտանգավոր, եթե այո, ապա որտե՞ղ կարելի է դա նայել: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել: Տեղեկացել եմ, որ մինչև նոյեմբերի 15 զինկոմիսարիատ պետք է ներկայացնել տղամարդ աշխատողների համար հաշվետվություն: Կցանկանայի ավելի մանրամասն և ստույգ իմֆորմացիա իմանալ: Որտեղի՞ց ձեռք բերել այդ հաշվետվության ձևը և լրացման կարգը: Շնորակալ եմ:

Lilit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի
դտ.216 կտ 228-180.000
դտ.216 կտ 5242-19.800
Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

Դավիթ.

Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru

Էլզա.

Խնդրում եմ պատասխանեք. անաշխատունակության նպաստի 3 օրը դարձյա՞լ վճարվում է գործատուի միջոցներից, իսկ մնացած օրերը սոցի հաշվին, թե՞ վճարվում է միայն սոցի հաշվին: Կանխավ շնորհակալություն:

Аnna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը ստեղծման օրվանից սկսած զբաղվել է միայն սեփական շենքի շինարարությամբ` կուտակելով մեծ գումարի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Ներկայումս կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները և չի իրականացնում որևէ այլ գործունեություն: Հնարավո՞ր է արդյոք հետ ստանալ ԱԱՀ-ի կուտակված դեբետային մնացորդը, և ի՞նչ տեղի կունենա, եթե օրինակ կազմակերպությունը լուծարվի: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցս հետեվյալում է կայանում: Ա/Ձ -ն աշխատելու ժամանակաընթացքում է գրանցվել որպես Ա/Ձ: Նա իր գրքույկում պետք է ինքնուրու՞յն լրացնի, որ աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ օգնեք: