22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Ամալյա
Ամալյա
14 տարի առաջ

Սվետլանա, ես սկսնակ հաշվապահ եմ, ուստի միայն կարող եմ իմ կարծիքը արտահայտել այդ խնդրի շուրջ: Կարծում եմ` դրամարկղի գրքում գրանցումը կատարված է ճիշտ, քանի որ այդ ամսաթվին դուք այդքան գումար եք մուտք արել դրամարկղ, դուք ուղղակի պետք է պահում կատարեք աշխատակիցներից այդ ավել վճարված գումարը, իսկ դրամարկղի գրքում գրանցեք արդեն այդ ամսին մուտք եղած գումարը:

Գայանե
Գայանե
14 տարի առաջ

Հարգելի Սվետլանա, ինչքանով ես տեղյակ եմ, աշխատողներից հետ պահում կարող եք անել 3 ամսվա կտրվածքով:

Սվետլանա
Սվետլանա
14 տարի առաջ

Շնորհակալ եմ ձեզ, հարգելի Ամալյա, կարծիքի համար: Ես ել էի մտածում նման տարբերակի շուրջ, պարզապես չգիտեմ` այդպես վարվելը ճիշտ է, թե ոչ … (((

Albert
Albert
14 տարի առաջ

Բարև, Սվետլանա: Ես առաջարկում եմ ձեզ ուղղում կատարել աշխատավարձի կամ արձակուրդայինի հաշվարկի մեջ, որտեղ թույլ եք տվել սխալը (եթե իհարկե դա չեք կատարել): Իսկ դրամարկղում թողնել բոլորը անփոփոխ: Իսկ Ձեր ծրագրում, եթե ավել վճարվել է եկամտահարկ կամ աշխատավարձ, ձևակերպել այն որպես տրված կանխավճար և այդ ամսից ուղղումներ կատարելով` ծրագրում տալ մարումներ կանխավճարից: Եվ կստացվի, որ Ձեր մոտ ոչ մի սխալ տեղի չի ունեցել, ուղղակի դուք ամեն ամիս տվել եք ապագա ամսվա կանխավճար: Կարծում եմ` դա ամենահարմար տարբերակն է տվյալ պարագայում:

Նարինե
Նարինե
14 տարի առաջ

Սվետլանա, ես կարող եմ ասեմ, թե ինչ ես կանեի նման դեպքում: Պետք է վերահաշվարկ կատարել, որպեսզի հաշվետվություններում ճիշտ հաշվարկ ներկայացնել: Թողնել 3000 դրամի կանխավճար աշխատավարձի գծով: Հաջորդ ամսվա աշխատավարձի հաշվարկը կատարելուց հետո այդ աշխատակցին վճարվելիք գումարից պակասեցնել 3000 դրամ: Այդպիսով ձեր հաշվարկվածը և վճարվածը ճիշտ կլինի:

Սվետլանա
Սվետլանա
14 տարի առաջ

Շնորհակալ եմ ձեզ, հարգելիներս: Դուք ինձ իսկապես շատ օգնեցիք: Ես երևի թե Նարինեի ասած կերպ վարվեմ: Ինձ թվում, այդպես իսկապես շատ ճիշտ կլինի:))))))

Ամալյա
Ամալյա
14 տարի առաջ

Հարգելի հաշվապահներ, իսկ աշխատավարձից պահումը փաստաթղթորեն որևէ կերպ ցո՞ւյց է տրվում: